Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 57 էջ 138–էջ 139 պարբ. 1
  • Եհովան Երեմիային ուղարկում է քարոզելու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան Երեմիային ուղարկում է քարոզելու
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Երեմիան չդադարեց Եհովայի մասին խոսելուց
    Սովորեցրեք ձեր երեխաներին
  • «Չեմ կարող լռել»
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
  • Ինչպիսի ընկերներ ընտրել
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
  • «Իմ խոսքերը քո բերանում դրեցի»
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 57 էջ 138–էջ 139 պարբ. 1
Երեմիան երեցների առաջ կոտրում է կավե կուժը

ԴԱՍ 57

Եհովան Երեմիային ուղարկում է քարոզելու

Եհովան ընտրեց Երեմիային, որ մարգարե ծառայի Հուդայի ժողովրդի համար։ Նա պատվիրեց նրան, որ քարոզի ու նախազգուշացնի մարդկանց այն մասին, որ այլևս չար գործեր չանեն։ Սակայն Երեմիան ասաց. «Ո՛վ Եհովա, ես դեռ պատանի եմ։ Ես չգիտեմ՝ ինչպես խոսել ժողովրդի հետ»։ Բայց Եհովան ասաց նրան. «Մի՛ վախեցիր։ Ես կսովորեցնեմ քեզ, թե ինչ պետք է ասես, և կօգնեմ քեզ»։

Եհովան Երեմիային ասաց, որ կանչի ժողովրդի երեցներին, նրանց առաջ կավե մի կուժ կոտրի ու ասի. «Երուսաղեմը սրա նման կկոտրվի»։ Երբ Երեմիան արեց Եհովայի ասածը, երեցները շատ բարկացան։ Փասուր անունով մի քահանա հարվածեց մարգարեին և նրա ձեռքերն ու ոտքերը դրեց կոճղի մեջ։ Ողջ գիշեր Երեմիան չկարողացավ շարժվել։ Հաջորդ առավոտ Փասուրը Եհովայի մարգարեին հանեց կոճղի միջից։ Երեմիան մտածեց. «Ես այլևս չեմ կարող դիմանալ այս ամենին։ Էլ չեմ քարոզելու»։ Բայց իրականում նա հանձնվե՞ց։ Ո՛չ։ Երբ Երեմիան ավելի շատ մտածեց այդ մասին, ասաց. «Իմ սրտում Եհովայի խոսքը վառվող կրակի պես է։ Չեմ կարող չքարոզել»։ Եվ նա շարունակեց նախազգուշացում տալ ժողովրդին։

Անցան տարիներ։ Հուդայում նոր թագավոր սկսեց իշխել։ Քահանաներին և սուտ մարգարեներին դուր չէին գալիս Երեմիայի ասածները։ Նրանք ասացին իշխաններին. «Այս մարդը մահվան է արժանի»։ Իսկ Երեմիան ասաց նրանց. «Լավ իմացեք, որ եթե ինձ սպանեք, անմեղ մարդու սպանած կլինեք, որովհետև իրականում ես Եհովայի խոսքերն եմ ասում, ոչ թե իմ»։ Այդ ժամանակ իշխաններն ասացին. «Այս մարդը մահվան արժանի չէ»։

Երեմիան շարունակեց քարոզել, և իշխանները շատ բարկացան։ Նրանք թագավորին խնդրեցին, որ սպանի Երեմիային։ Թագավորը նրանց թույլ տվեց, որ անեն նրան այն, ինչ ուզեն։ Իշխանները վերցրին մարգարեին ու գցեցին մի խոր, ցեխոտ ջրամբարի մեջ՝ հուսալով, որ նա կմեռնի այնտեղ։ Երեմիան սկսեց ցեխի մեջ ընկղմվել։

Աբդիմելեքն ու նրա հետ եղող մարդիկ Երեմիային դուրս են հանում ջրամբարից

Աբդիմելեք անունով մի պալատական թագավորին ասաց. «Տե՛ր իմ թագավոր, իշխանները Երեմիային ջրամբարի մեջ են գցել։ Եթե նրան թողնենք այնտեղ, նա սովից կմեռնի»։ Թագավորը Աբդիմելեքին հրամայեց, որ իր հետ 30 մարդ վերցնի ու Երեմիային ջրամբարից դուրս հանի։ Ի՞նչ ես կարծում՝ չպե՞տք է մենք էլ լինենք Երեմիայի նման, որը թույլ չտվեց, որ որևէ բան խանգարի իրեն քարոզել։

«Իմ անվան համար ատված կլինեք բոլորի կողմից, բայց ով որ մինչև վերջ դիմանա, կփրկվի» (Մատթեոս 10։22)։

Հարցեր։ Ինչո՞ւ Երեմիան հնազանդվեց Եհովային, անգամ երբ «դեռ պատանի» էր։ Ո՞վ փորձեց խանգարել Երեմիային, որ չքարոզի։

Երեմիա 1։1-19; 19։1-11; 20։1-13; 25։8-11; 26։7-16; 38։1-13

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը