Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 72 էջ 170–էջ 171 պարբ. 2
  • Պատանի Հիսուսը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատանի Հիսուսը
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Լավ ամուսին, հոգատար հայր, Աստծուն նվիրված ծառա
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա պաշտպանեց, հոգ տարավ, մինչև վերջ կատարեց իր հանձնարարությունը
    2012 Դիտարան
  • Մեծանում է Նազարեթում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը սովորեց հնազանդ լինել
    2010 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 72 էջ 170–էջ 171 պարբ. 2
12-ամյա Հիսուսը նստած է ուսուցիչների մեջ՝ տաճարում

ԴԱՍ 72

Պատանի Հիսուսը

Հովսեփն ու Մարիամը Հիսուսի և իրենց մյուս որդիների ու աղջիկների հետ ապրում էին Նազարեթում։ Հովսեփն ատաղձագործությամբ էր զբաղվում և այդպես հոգ էր տանում իր ընտանիքին։ Նա նաև սովորեցնում էր իր ընտանիքին Եհովայի մասին և ուսուցանում էր նրա Օրենքը։ Նրանք կանոնավորաբար գնում էին ժողովարան, որ երկրպագեին Եհովային, նաև ամեն տարի գնում էին Երուսաղեմ՝ Պասեքը նշելու։

Մի անգամ, երբ Հիսուսը 12 տարեկան էր, իր ընտանիքի հետ, սովորության համաձայն, երկար ճանապարհ կտրեց, որ գնա Երուսաղեմ։ Շատ մարդիկ էին եկել այնտեղ՝ Պասեքը նշելու։ Հետդարձի ճանապարհին Հովսեփն ու Մարիամը նկատեցին, որ Հիսուսն իրենց հետ չէ, բայց մտածեցին, թե նա իրենց հետ ճամփորդողների մեջ է։ Սակայն երբ ազգականների մեջ փնտրեցին նրան, չգտան։

Հովսեփն ու Մարիամը վերադարձան Երուսաղեմ ու երեք օր փնտրեցին իրենց որդուն։ Վերջիվերջո նրանք գնացին տաճար։ Հիսուսն այնտեղ էր։ Ուսուցիչների մեջ նստած՝ նա ուշադիր լսում ու հետաքրքիր հարցեր էր տալիս։ Ուսուցիչներն այնքան տպավորված էին Հիսուսով, որ սկսեցին հարցեր տալ նրան։ Նրա պատասխանները լսելով՝ նրանք զարմանում էին։ Ուսուցիչները տեսնում էին, որ Հիսուսը հասկանում էր Եհովայի Օրենքը։

Հովսեփն ու Մարիամը շատ էին անհանգստացել։ Մարիամն ասաց. «Զավա՛կս, մենք ամենուրեք քեզ էինք փնտրում։ Որտե՞ղ էիր»։ Հիսուսը պատասխանեց. «Չգիտեի՞ք, որ ես այստեղ՝ իմ Հոր տանը, պետք է լինեմ»։

Հիսուսն իր ծնողների հետ գնաց Նազարեթ։ Հովսեփը նրան ատաղձագործություն սովորեցրեց։ Ի՞նչ ես կարծում՝ պատանեկան տարիքում ինչպիսի՞ն էր Հիսուսը։ Հիսուսը մեծանում էր ու շարունակում էր իմաստությամբ լցվել՝ արժանանալով Աստծու և մարդկանց հավանությանը։

Հովսեփն ու Մարիամը Հիսուսի և իրենց մյուս երեխաներից մի քանիսի հետ նստած են սեղանի շուրջ

«Իմ Աստվա՛ծ, քո կամքը կատարելը ինձ համար ուրախություն է, քո օրենքը իմ սրտում է» (Սաղմոս 40։8)։

Հարցեր։ Հովսեփն ու Մարիամը որտե՞ղ գտան Հիսուսին։ Ինչո՞ւ էր նա այնտեղ։

Մատթեոս 13։55, 56; Մարկոս 6։3; Ղուկաս 2։40-52; 4։16; 2 Օրենք 16։15, 16

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը