Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 79 էջ 186–էջ 187 պարբ. 2
  • Հիսուսը բազմաթիվ հրաշքներ է գործում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը բազմաթիվ հրաշքներ է գործում
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսը հարություն է տալիս մահացածներին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Մարդիկ կարող են արթնանալ մահվան քնից
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Աղջիկը հարություն է առնում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Մի կին բուժվում է՝ դիպչելով Հիսուսի վերնահագուստին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 79 էջ 186–էջ 187 պարբ. 2
Հիվանդ մարդիկ եկել են Հիսուսի մոտ, որ նա բուժի իրենց

ԴԱՍ 79

Հիսուսը բազմաթիվ հրաշքներ է գործում

Հիսուսը երկիր էր եկել, որ հայտներ Աստծու թագավորության մասին բարի լուրը։ Ցույց տալու համար, թե Հիսուսը ինչեր էր անելու, երբ սկսեր թագավորել, Եհովան նրան իր սուրբ ոգին տվեց, որպեսզի հրաշքներ գործեր։ Հիսուսը կարողանում էր բուժել ցանկացած հիվանդություն։ Ուր էլ որ նա գնում էր, հիվանդ մարդիկ օգնության համար նրա մոտ էին գալիս, և նա բուժում էր բոլորին։ Կույրերը սկսում էին տեսնել, խուլերը՝ լսել, անդամալույծ մարդիկ՝ քայլել, իսկ դիվահարները ազատվում էին դևերից։ Նույնիսկ նրա հագուստի ծայրին դիպչելով՝ մարդիկ առողջանում էին։ Ուր էլ որ Հիսուսը գնար, ժողովուրդը գնում էր նրա հետևից։ Անգամ եթե նա ուզում էր մենակ մնալ, երբեք ոչ ոքի չէր մերժում, երբ նրան դիմում էին օգնության համար։

Մի անգամ մարդիկ մի անդամալույծի բերեցին այն տունը, որտեղ Հիսուսը մնում էր։ Բայց տանը այնքան շատ մարդ էր հավաքվել, որ նրանք չկարողացան ներս մտնել, ուստի անցք բացեցին տանիքի վրա և անդամալույծին իջեցրին Հիսուսի մոտ։ Հիսուսն ասաց այդ մարդուն. «Վե՛ր կաց ու քայլի՛ր»։ Երբ անդամալույծը վեր կացավ ու քայլեց, բոլորը ապշած մնացին։

Մեկ ուրիշ անգամ, երբ Հիսուսը մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք, հեռվում կանգնած, բարձր ձայնով կանչեցին. «Հիսո՛ւս, օգնի՛ր մեզ»։ Այդ ժամանակներում բորոտներին թույլ չէր տրվում մոտենալ ուրիշ մարդկանց։ Հիսուսը նրանց ասաց, որ գնան տաճար, ինչպես որ Եհովայի Օրենքն էր պատվիրում բորոտներին անել բուժվելուց հետո։ Ճանապարհին նրանք առողջացան։ Նրանցից մեկը, տեսնելով, որ առողջացել է, հետ դարձավ, որ շնորհակալություն հայտնի Հիսուսին ու փառաբանի Աստծուն։ Տասը մարդուց միայն այդ մեկը շնորհակալություն հայտնեց Հիսուսին։

Մի կին, որը 12 տարի հիվանդ էր, շատ հուսահատված էր։ Ամբոխի մեջ նա հետևից մոտեցավ Հիսուսին, դիպավ նրա վերնահագուստի ծայրին և իսկույն բուժվեց։ Այդ ժամանակ Հիսուսը հարցրեց. «Ո՞վ դիպավ ինձ»։ Կինը վախեցած մոտեցավ ու պատմեց ողջ ճշմարտությունը։ Հիսուսը նրան մխիթարեց՝ ասելով. «Դո՛ւստր, գնա՛ խաղաղությամբ»։

Մի անգամ էլ Հայրոս անունով մի մարդ, որը ժողովարանի պետն էր, Հիսուսին աղերսեց. «Արի իմ տուն։ Իմ փոքրիկ աղջիկը շատ հիվանդ է»։ Սակայն նախքան Հիսուսը կգնար Հայրոսի տուն, աղջիկը մահացավ։ Երբ Հիսուսը եկավ նրա տուն, տեսավ, որ շատ մարդիկ էին եկել ու ընտանիքի անդամների հետ ողբում էին։ Հիսուսը նրանց ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև նա չի մահացել, նա պարզապես քնած է»։ Հետո նա բռնեց աղջկա ձեռքը և ասաց. «Աղջի՛կ, վե՛ր կաց»։ Եվ աղջիկը իսկույն վեր կացավ։ Հիսուսը ասաց նրա ծնողներին, որ նրան ուտելու բան տան։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ զգացին աղջկա ծնողները։

Հիսուսը հարություն է տվել Հայրոսի աղջկան

«Աստված սուրբ ոգով օծեց նազարեթցի Հիսուսին ու զորություն տվեց նրան, և.... նա շրջում էր երկրում՝ բարի գործեր անելով և բուժելով Բանսարկուի կողմից կեղեքվածներին։ Նա կարողանում էր անել այդ ամենը, որովհետև Աստված նրա հետ էր» (Գործեր 10։38)։

Հարցեր։ Ինչո՞ւ էր Հիսուսը կարողանում բուժել տարբեր հիվանդություններ։ Ի՞նչ եղավ Հայրոսի աղջկան։

Մատթեոս 9։18-26; 14։36; Մարկոս 2։1-12; 5։21-43; 6։55, 56; Ղուկաս 6։19; 8։41-56; 17։11-19

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը