Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 95 էջ 222–էջ 223 պարբ. 1
  • Ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Ազատ են արձակվում բանտից
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • ‘Մենք չենք կարող չխոսել Հիսուսի մասին’
    2006 Դիտարան
  • Ո՞ւմ ես դու հնազանդվում՝ Աստծո՞ւն, թե՞ մարդկանց
    2005 Դիտարան
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 95 էջ 222–էջ 223 պարբ. 1
Պետրոսը և Հովհաննեսը համարձակորեն քարոզում են՝ չնայած քահանաների և սադուկեցիների հակառակությանը

ԴԱՍ 95

Ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց

Մի կաղ մարդ ամեն օր նստում էր տաճարի դռան մոտ և ողորմություն խնդրում։ Մի օր նա տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք ուզում էին տաճար մտնել, և ասաց. «Խնդրում եմ, ինձ մի բան տվեք»։ Բայց Պետրոսն ասաց. «Ես փողից ավելի լավ բան ունեմ քեզ տալու։ Հիսուսի անունով ասում եմ՝ վե՛ր կաց ու քայլի՛ր»։ Ապա Պետրոսը օգնեց այդ մարդուն կանգնելու, և նա սկսեց քայլել։ Ժողովուրդը շատ ուրախացավ՝ տեսնելով այդ հրաշքը, և ավելի շատ մարդիկ հավատացյալ դարձան։

Սակայն քահանաներն ու սադուկեցիները զայրացան։ Նրանք բռնեցին առաքյալներին, տարան դատարան և հարցրին. «Ո՞ւմ զորությամբ բուժեցիք այս մարդուն»։ Այդ ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Մենք զորություն ստացանք Հիսուս Քրիստոսից, որին դուք սպանեցիք»։ Կրոնական առաջնորդները բղավեցին. «Այլևս չխոսե՛ք Հիսուսի մասին»։ Բայց առաքյալները ասացին. «Մենք, միևնույն է, շարունակելու ենք խոսել նրա մասին»։

Ազատ արձակվելուց հետո Պետրոսն ու Հովհաննեսը գնացին մյուս աշակերտների մոտ և պատմեցին տեղի ունեցածի մասին։ Նրանք միասին աղոթեցին Եհովային՝ ասելով. «Խնդրում ենք, օգնիր մեզ՝ համարձակ լինենք, որպեսզի կարողանանք քո տված գործը կատարել»։ Եհովան նրանց տվեց իր սուրբ ոգին, ու նրանք շարունակեցին քարոզել և բուժել մարդկանց։ Ավելի ու ավելի շատ մարդիկ էին հավատացյալ դառնում։ Բայց սադուկեցիները, նախանձով լցված, ձերբակալեցին առաքյալներին և բանտ գցեցին։ Սակայն գիշերը Եհովան մի հրեշտակ ուղարկեց, որը բացելով բանտի դռները՝ ազատեց նրանց և ասաց. «Վերադարձե՛ք տաճար ու սովորեցրե՛ք այնտեղ»։

Հենց հաջորդ առավոտյան Սինեդրիոնին՝ կրոնական առաջնորդներից բաղկացած դատարանին, տեղեկացրին. «Բանտը ամուր փակված է, բայց այն մարդիկ, որոնց դուք ձերբակալել էիք, այնտեղ չեն։ Նրանք տաճարում են և սովորեցնում են ժողովրդին»։ Առաքյալներին նորից ձերբակալեցին ու կանգնեցրին Սինեդրիոնի առաջ։ Քահանայապետը ասաց. «Մենք ձեզ խստորեն պատվիրեցինք չխոսել Հիսուսի մասին»։ Բայց Պետրոսը պատասխանեց. «Մենք պետք է Աստծո՛ւն հնազանդվենք, ոչ թե մարդկանց»։

Կրոնական առաջնորդները այնքան զայրացան, որ ուզում էին սպանել առաքյալներին։ Բայց Գամաղիել անունով մի փարիսեցի վեր կացավ և ասաց. «Զգո՛ւյշ եղեք։ Գուցե Աստված այս մարդկանց հետ է։ Ուզում եք Աստծու դե՞մ կռվել»։ Նրանք ուշադրություն դարձրին նրա խորհրդին։ Առաքյալներին ծեծելուց հետո նորից հրամայեցին, որ այլևս չքարոզեն, ապա բաց թողեցին նրանց։ Սակայն դա չկանգնեցրեց առաքյալներին։ Նրանք շարունակեցին բարի լուրը համարձակորեն քարոզել և՛ տաճարում, և՛ տնից տուն։

«Մենք պետք է Աստծո՛ւն հնազանդվենք, ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29)։

Հարցեր։ Ինչո՞ւ աշակերտները շարունակեցին քարոզել։ Եհովան ինչպե՞ս օգնեց նրանց։

Գործեր 3։1-4։31; 5։12-42

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը