Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 101 էջ 234–էջ 235 պարբ. 4
  • Պողոսին ուղարկում են Հռոմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պողոսին ուղարկում են Հռոմ
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Քա՛ջ եղիր, Եհովան է քո օգնականը
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ձեզնից ոչ մի հոգի չի կորչի»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Նա «հիմնովին վկայություն տվեց»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • «Ես կայսրի՛ն եմ բողոքում»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 101 էջ 234–էջ 235 պարբ. 4
Պողոսը և ուրիշներ լողում են դեպի Մալթայի ափերը

ԴԱՍ 101

Պողոսին ուղարկում են Հռոմ

Պողոսի երրորդ քարոզչական շրջագայությունը ավարտվեց Երուսաղեմում։ Այնտեղ նրան ձերբակալեցին ու բանտ գցեցին։ Գիշերը տեսիլքում Հիսուսը նրան ասաց. «Դու կգնաս Հռոմ և այնտեղ կքարոզես»։ Դրանից հետո Պողոսին Երուսաղեմից տարան Կեսարիա, որտեղ նա երկու տարի մնաց բանտում։ Ֆեստոս կառավարչի առաջ իր դատավարության ժամանակ Պողոսն ասաց. «Ես ուզում եմ, որ կայսրը ինձ դատի Հռոմում»։ Ֆեստոսը պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսրի մոտ էլ կգնաս»։ Պողոսին նստեցրին Հռոմ գնացող մի նավ։ Նրա հետ գնացին Ղուկաս և Արիստարքոս անունով նրա երկու հավատակիցները։

Ծովի վրա ուժգին փոթորիկ սկսվեց, որը շատ օրեր տևեց։ Բոլորը մտածում էին, թե կմեռնեն։ Բայց Պողոսը ասաց. «Մարդի՛կ, այս գիշեր մի հրեշտակ երազում ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս։ Դու կհասնես Հռոմ, և նավում քեզ հետ եղող մարդկանց ոչինչ չի պատահի»։ Ուստի քա՛ջ եղեք։ Մենք չենք մեռնելու»։

Փոթորիկը տևեց 14 օր։ Ի վերջո երևաց ցամաքը։ Դա Մալթա կղզին էր։ Նավը ընկավ մի ծանծաղուտի մեջ և ալիքների հարվածներից ջարդուփշուր եղավ։ Բայց նրա վրա եղող բոլոր 276 մարդիկ ապահով ցամաք հասան։ Ոմանք լողալով ափ հասան, ոմանք էլ նավի տախտակներից բռնած։ Մալթայի բնակիչները հոգ տարան նրանց մասին և կրակ վառեցին, որ նրանք տաքանան։

Երեք ամիս անց զինվորները մեկ ուրիշ նավով Պողոսին տարան Հռոմ։ Երբ նա տեղ հասավ, եղբայրները եկան դիմավորելու նրան։ Տեսնելով նրանց՝ Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ։ Թեև նա բանտարկյալ էր, նրան թույլ տրվեց վարձված տանը մնալ՝ զինվորի հսկողության տակ։ Նա այնտեղ մնաց երկու տարի։ Մարդիկ գալիս էին Պողոսին տեսնելու, և նա քարոզում էր նրանց Աստծու թագավորության մասին ու սովորեցնում էր Հիսուսի մասին։ Պողոսը նաև նամակներ էր գրում Փոքր Ասիայի ու Հրեաստանի ժողովներին։ Իսկապես, Եհովան նրա միջոցով բարի լուրը հասցրեց տարբեր ազգերի։

«Բոլոր առումներով մեզ արժանավայել կերպով ենք դրսևորում որպես Աստծու ծառաներ՝ համբերությամբ տանելով շատ փորձություններ՝ նեղություններ, զրկանքներ, դժվարություններ» (2 Կորնթացիներ 6։4)։

Հարցեր։ Ֆեստոսը ինչո՞ւ Պողոսին Հռոմ ուղարկեց։ Ի՞նչ եղավ Հռոմ գնալու ճանապարհին։

Գործեր 21։30; 23։11; 25։8-12; 27։1-28։31; Հռոմեացիներ 15։25, 26

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը