13-րդ բաժնի ներածություն
Հիսուսը եկավ երկիր, որ իր կյանքը զոհի անկատար մարդկանց համար։ Թեպետ նա մահացավ, բայց հաղթեց աշխարհին։ Եհովան, նվիրված լինելով իր Որդուն, կրկին կյանք պարգևեց նրան։ Ընդհուպ մինչև մահ Հիսուսը խոնարհաբար ծառայում էր ուրիշներին և ներում էր նրանց, երբ սխալներ էին գործում։ Հարություն առնելուց հետո նա երևաց իր աշակերտներին և սովորեցրեց՝ ինչպես կատարել այն կարևոր գործը, որը հանձնարարել էր նրանց։ Եթե ծնող ես, օգնիր երեխայիդ հասկանալու, որ այսօր մենք նույնպես պետք է մասնակցենք այդ գործին։