ԵՐԳ 1
Եհովայի էությունը
Տպագիր թողարկում
1. Եհո՛վա Աստված, Հզո՛ր Գերիշխան,
Աղբյուրն ես կյանքի և անսպառ զորության։
Քո մեծ ուժով տիեզերքն ես ստեղծել,
Ուզում ենք հավերժ քեզ գովերգել։
2. Ո՛վ մեծ Դատավոր, արդար ես դու միշտ.
Ամեն քո օրենք անարատ է ու ճիշտ։
Քո խորհուրդները, մեր Հա՛յր իմաստուն,
Խոհեմ են դարձնում անփորձ մարդուն։
3. Քո ողջ էությամբ դու սեր ես, Աստվա՛ծ,
Ամեն մի բարիք քո սիրուց է ծնված։
Պիտի պատմենք՝ ինչպիսին ես դու, Հա՛յր.
Զորեղ, իմաստուն, սիրող, արդար։
(Տես նաև Սաղ. 36։9; 145։6-13; Ժող. 3։14; Հակ. 1։17)։