ԵՐԳ 19
Տիրոջ ընթրիքը
1. Մեր Հա՛յր, Գերիշխան Տեր Եհո՛վա,
Եկավ հիշարժան երեկոն։
Մենք հիշում ենք կրկին, որ տվել ես մեծ գին,
Փաստել վեհագույն սերը քո։
Այս օրը նշվել է Պասեքը,
Քո ազգն է ընտրյալ ազատվել։
Իսկ դարեր անց Որդիդ, համաձայն սուրբ կամքիդ,
Մեզ համար իր արյունն է թափել։
2. Մեզ հացն ու գինին հիշեցնում են
Որդուդ կյանքն անբիծ ու արդար։
Նա իր սերը փաստեց, երբ իր կյանքը զոհեց՝
Տալով փրկագին մեզ համար։
Որքա՜ն գթասիրտ ես, Եհո՛վա,
Անսպառ բարությամբ ես լցված։
Մեզ փրկել ես մեղքից
Ու մահվան կապանքից.
Քեզ կյանքով պարտական ենք, Աստվա՛ծ։
3. Ահա քո առջև հավաքվել ենք,
Քեզ փառք ենք տալիս ողջ սրտով։
Քրիստոսին ենք պատվում. նա մնաց անկոտրում,
Մեզ կյանք պարգևեց իր մահով։
Անչափ շնորհակալ ենք, Եհո՛վա,
Լցված ենք հույսով անսասան։
Թե Որդուդ հետևենք, երջանիկ կլինենք
Ու կապրենք դրախտում հավիտյան։
(Տես նաև Ղուկ. 22։14-20; 1 Կորնթ. 11։23-26)։