ԵՐԳ 21
Առաջին տեղում դնենք Աստծու թագավորությունը
1. Հաստատել է Հայր Եհովան
Մի զորեղ իշխանություն։
Այն շուտով ողջ մարդկությանը
Կբերի մեծ օրհնություն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մեր կյանքում Արքայությունը
Առաջին տեղում դնենք։
Թող ապրենք արդար կյանքով միշտ,
Բարձրյալին փառաբանենք։
2. Երբ Աստծուն ապավինում ենք
Ու նրան ենք ծառայում,
Չի տանջվում հոգսից մեր միտքը,
Հայրն է մեր մասին հոգում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մեր կյանքում Արքայությունը
Առաջին տեղում դնենք։
Թող ապրենք արդար կյանքով միշտ,
Բարձրյալին փառաբանենք։
3. Ողջ երկրին ազդարարում ենք
Լուրն Աստծու արքայության։
Բարեսիրտ մարդկանց օգնում ենք՝
Սիրառատ Աստծուն հուսան։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մեր կյանքում Արքայությունը
Առաջին տեղում դնենք։
Թող ապրենք արդար կյանքով միշտ,
Բարձրյալին փառաբանենք։
(Տես նաև Սաղ. 27։14; Մատթ. 6։34; 10։11, 13; 1 Պետ. 1։21)։