ԵՐԳ 74
Միացեք Արքայության երգին
1. Եկեք երգենք այս հաղթական գովերգը՝
Ուղղված Յահին՝ միակ մեր Բարձրյալին։
Միահյուսված մեր ցնծագին ձայները
Թող հռչակեն Արքայության մասին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Փառաբանենք Գերիշխանին.
Արքա դարձավ նրա Որդին։
Թող լիաձայն, սրտանց երգենք այս երգը,
Ուրախ պատմենք Արքայության մասին։
2. Կյանքի կոչվեց Աստծու տված խոստումը.
Երկրի վրա ծնվեց նոր ազգն օծյալ։
Հիսուսն արդեն գահին նստած իշխում է.
Սա բարի լուր է ողջ երկրի համար։
(ԿՐԿՆԵՐԳ)
Փառաբանենք Գերիշխանին.
Արքա դարձավ նրա Որդին։
Թող լիաձայն, սրտանց երգենք այս երգը,
Ուրախ պատմենք Արքայության մասին։
3. Բազում խոնարհ ու հեզ մարդիկ երգում են
Սիրտ ջերմացնող խոսքերը այս երգի
Եվ մյուսներին սիրով հրավիրում են
Այս քաղցրահունչ գովերգն ուղղել Յահին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Փառաբանենք Գերիշխանին.
Արքա դարձավ նրա Որդին։
Թող լիաձայն, սրտանց երգենք այս երգը,
Ուրախ պատմենք Արքայության մասին։
(Տես նաև Սաղ. 95։6; 1 Պետ. 2։9, 10; Հայտն. 12։10)։