ԵՐԳ 75
«Ես պատրա՛ստ եմ, ի՛նձ ուղարկիր»
1. Աստծու անունը փառավոր
Շատերն են անպատվում այսօր,
Ծաղրում են, անարգում Յահին,
Ստեր խոսում նրա մասին։
Ո՞վ փառքն Աստծու կհռչակի,
Անունը սուրբ կարդարացնի։
(ԿՐԿՆԵՐԳ 1)
«Պատրա՛ստ եմ ես, Եհո՛վա Տեր,
Վսեմ անունդ սրբացնել։
Ի՜նչ մեծ պատիվ է ծառայել քեզ։
Ո՛վ իմ Տեր, պատրաստ եմ ես»։
2. Ոմանք մերժում են սուրբ Աստծուն,
Համառ սրտով չարիք գործում,
Պաշտում են հողեղեն մարդկանց,
Անշունչ կուռքին դարձնում աստված։
Նրանց ո՞վ քաջաբար կասի
Յահի խոսքերն ընդդեմ չարի։
(ԿՐԿՆԵՐԳ 2)
«Պատրա՛ստ եմ ես, Եհո՛վա Տեր,
Քո խոսքն անվախ սրտով հայտնել։
Ի՜նչ մեծ պատիվ է ծառայել քեզ։
Ո՛վ իմ Տեր, պատրաստ եմ ես»։
3. Մեր շուրջը դեռ կան շատ հեզեր,
Աստծուն փնտրող անկեղծ սրտեր,
Ճնշված ու շփոթված մարդիկ,
Ովքեր ունեն հույսի կարիք։
Սակայն ինչպե՞ս Աստծուն գտնեն,
Եթե Սուրբ Խոսքը չլսեն։
(ԿՐԿՆԵՐԳ 3)
«Պատրա՛ստ եմ ես, Եհո՛վա Տեր,
Բարի լուրն ամենքին պատմել։
Ի՜նչ մեծ պատիվ է ծառայել քեզ։
Ո՛վ իմ Տեր, պատրաստ եմ ես»։
(Տես նաև Սաղ. 10։4; Եզեկ. 9։4)։