ԵՐԳ 84
Օգնության շտապենք
Տպագիր թողարկում
1. Ստեղծիչը մեր գիտի՝ ինչպես
Ուրախ լինենք մենք մշտապես։
Բացել է նա բազում դռներ՝
Ծառայության տարբեր ձևեր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինչ ունենք, տանք Յահին,
Ջանք չխնայենք։
Մեր լավագույնն անենք, կանգ չառնենք,
Օգնության շտապենք։
2. Տեսնում ենք մենք սպիտակ արտեր՝
Ճշմարտության ծարավ սրտեր։
Սիրուց մղված՝ նրանց օգնենք,
Աստծու Խոսքով մխիթարենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինչ ունենք, տանք Յահին,
Ջանք չխնայենք։
Մեր լավագույնն անենք, կանգ չառնենք,
Օգնության շտապենք։
3. Նոր լեզուներ թող սովորենք,
Որ շատերի սրտին հասնենք։
Հանգիստ չտանք մեր ձեռքերին
Եվ աջակցենք հնձի գործին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ինչ ունենք, տանք Յահին,
Ջանք չխնայենք։
Մեր լավագույնն անենք, կանգ չառնենք,
Օգնության շտապենք։
(Տես նաև Հովհ. 4։35; Գործ. 2։8; Հռոմ. 10։14)։