ԵՐԳ 110
«Եհովայի ուրախությունը»
1. Արքայությունը երկնքում իշխում է.
Լուրն ենք հիմա մարդկանց պատմում։
Մեր գլուխներն ահա մենք բարձրացնում ենք.
Ազատագրումն է մոտենում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ամրոց է Յահի ուրախությունը։
Երգենք, ցնծանք, բացականչենք։
Հույսով մեր ուրախանանք ու գոհանանք,
Բարձրյալին ամբողջ սրտով գովենք։
Ամրոց է Յահի ուրախությունը։
Նա մեծ է. բոլորին պատմենք։
Աստծուն՝ Արքային մեր, նվիրված մնանք
Եվ ուրախ սրտով մենք ծառայենք։
2. Ապավինիր Աստծուն. քո զորությունն է։
Մի՛ զարհուրիր. կողքին է քո։
Թող նա տեսնի սրտիդ ուրախությունը.
Հորը պատվիր դու զիլ ձայնով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ամրոց է Յահի ուրախությունը։
Երգենք, ցնծանք, բացականչենք։
Հույսով մեր ուրախանանք ու գոհանանք,
Բարձրյալին ամբողջ սրտով գովենք։
Ամրոց է Յահի ուրախությունը։
Նա մեծ է. բոլորին պատմենք։
Աստծուն՝ Արքային մեր, նվիրված մնանք
Եվ ուրախ սրտով մենք ծառայենք։
(Տես նաև 1 Տար. 16։27; Սաղ. 112։4; Ղուկ. 21։28; Հովհ. 8։32)