ԵՐԳ 135
Եհովայի ջերմ կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»
Տպագիր թողարկում
	- 1. Որդի՛ս, տուր քո սիրտը դու ինձ - Ու վստահիր, - Ջահել տարիներդ - Սրտանց ինձ նվիրիր։ - Ինձ չարախոսող թշնամին - Պիտի տեսնի՝ - Սիրում ես քո Հորը, - Պատգամը Սուրբ Խոսքի։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Իմ թա՛նկ որդի, անգի՛ն իմ դուստր, - Եղիր դու իմաստուն, խոհեմ, - Եվ ուրախացրու դու իմ սիրտը - Ու ծառայիր անվախորեն։ 
- 2. Որդի՛ս, ծառայիր ինձ - Սիրով, ուրախությամբ։ - Ընկնես՝ կմեկնեմ քեզ - Իմ ձեռքը օգնության։ - Եվ ով էլ ծաղրի քեզ, - Անգամ դավաճանի, - Մենակ չես մնա. - Ես երբեք քեզ չեմ թողնի։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Իմ թա՛նկ որդի, անգի՛ն իմ դուստր, - Եղիր դու իմաստուն, խոհեմ, - Եվ ուրախացրու դու իմ սիրտը - Ու ծառայիր անվախորեն։ 
(Տես նաև 2 Օրենք 6։5; Ժող. 11։9; Ես. 41։13)