ԵՐԳ 137
Հավատարիմ կանայք, քրիստոնյա քույրեր
1. Սառան, Մարիամը, Հռութը և Ռեբեկան
Հավատարիմ էին ու լավ կողակից։
Սերն առ Աստված կարևորն էր ամենից։
Անունով գիտենք այս նվիրված մարդկանց։
Անունները մյուս կանանց նշված չեն,
Բայց ուրախացրել են Եհովային սրտանց։
2. Սեր, բարություն, արիություն, հավատ, հույս.
Հատկություններ են սրանք շատ ցանկալի.
Հավատարիմ կանայք դրսևորեցին։
Քրիստոնյա քույրերն են ընդօրինակում։
Վաղեմի, ներկա օրինակները
Մեզ ոգևորում են. նրանց ենք նմանվում։
3. Դուք, այրինե՛ր, մայրե՛ր, դուստրե՛ր, կանա՛յք մեր,
Աշխատասեր եք, ուրախ ու ջերմեռանդ։
Տեսքը համեստ է ձեր, սիրտը՝ հնազանդ։
Հավանում է ձեզ Աստված. չվախենաք։
Ամրացնում է Յահը, ուժ տալիս ձեզ.
Դուք ձեր մրցանակը շուտով պիտի ստանաք։
(Տես նաև Փիլիպ. 4։3; 1 Տիմոթ. 2։9, 10; 1 Պետ. 3։4, 5)