ԵՐԳ 144
Մրցանակն աչքիդ առաջ պահիր
Տպագիր թողարկում
	- 1. Կույրերի աչքերն են պարզ տեսնում, - Խուլերի ականջն է ձայն լսում։ - Մանուկներն են միշտ երգում ուրախ. - Մարդիկ անհոգ են ու խաղաղ։ - Հարազատն է քո կյանքի եկել, - Արցունքներ է բերկրանքի բերել... - (ԿՐԿՆԵՐԳ) - Մրցանակն աչքիդ առաջ պահիր. - Աստծուց լիառատ օրհնվիր։ 
- 2. Տես, թե գայլն ու գառն ինչքա՜ն են մոտ, - Իսկ հորթի կողքին՝ արջի քոթոթ։ - Բոլորին մանուկն է ձայն տալիս. - Լսում են և իսկույն գալիս։ - Էլ չկա տանջանք, սարսափ ու վիշտ, - Ամենուր ծաղկել է սերն ընդմիշտ... - (ԿՐԿՆԵՐԳ) - Մրցանակն աչքիդ առաջ պահիր. - Աստծուց լիառատ օրհնվիր։ 
(Տես նաև Ես. 11։6–9; 35։5–7; Հովհ. 11։24)