ՄԱՍ ԵՐԵՔ
Ես «կհավաքեմ.... ձեզ». Եհովան խոստանում է վերականգնել մաքուր երկրպագությունը
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. վերականգնման մասին Եզեկիելի մարգարեությունները
Իսրայելը խարխլվել է. հավատուրացության պատճառով նրա միասնությունը քայքայվել է, և նա այժմ կրում է իր արարքների հետևանքները։ Ժողովուրդը պղծել է մաքուր երկրպագությունը և անարգել է Աստծու անունը։ Այս մռայլ ժամանակներում Եհովան ներշնչում է Եզեկիելին հուսադրող մարգարեություններ հայտնել։ Պատկերավոր օրինակների և տպավորիչ տեսիլքների միջոցով Եհովան քաջալերում է ոչ միայն գերեվարված իսրայելացիներին, այլև բոլոր նրանց, ովքեր փափագում են մաքուր երկրպագությունը վերականգնված տեսնել։