Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • th դաս 1 էջ 4
  • Հետաքրքիր ու գրավիչ առաջաբան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հետաքրքիր ու գրավիչ առաջաբան
  • Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Նմանատիպ նյութեր
  • Առաջաբան, որը հետաքրքրություն է առաջացնում
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Հստակ ցույց տալ գործնական արժեքը
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
th դաս 1 էջ 4

ԴԱՍ 1

Հետաքրքիր ու գրավիչ առաջաբան

Նշված սուրբգրային համար

Գործեր 17։22

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Քո ընտրած առաջաբանով պետք է հետաքրքրություն արթնացնես, հստակ ցույց տաս, թե ինչի մասին ես խոսելու, և թե տվյալ թեման ինչու պետք է հետաքրքրի քեզ լսողներին։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Հետաքրքրություն արթնացրու։ Ընտրիր որևէ հարց, հետաքրքիր միտք, ինչ-որ մեկի կյանքից դեպք կամ էլ լրատվամիջոցների հայտնած որևէ թարմ տեղեկություն, որը կհետաքրքրի ունկնդիրներին։

    Գործնական առաջարկ

    Նախապես լավ մտածիր քո ունկնդիրների հետաքրքրությունների ու մտահոգությունների մասին և համապատասխան նախաբան կազմիր։

  • Հստակ նշիր, թե ինչի մասին ես խոսելու։ Առաջաբանդ այնպես կազմիր, որ քեզ լսողները հստակ հասկանան՝ ինչի մասին ես խոսելու և ինչու ես խոսելու այդ մասին։

  • Ցույց տուր, թե ինչու է տվյալ թեման կարևոր։ Նախքան կորոշես ինչ ասել, հաշվի առ ունկնդիրներիդ կարիքները։ Նրանք պետք է հստակ տեսնեն, թե տվյալ թեման ինչով է օգտակար անձամբ իրենց համար։

    Գործնական առաջարկ

    Ելույթ պատրաստելիս հարցրու ինքդ քեզ. «Իմ ժողովի եղբայրներն ու քույրերը ի՞նչ հանգամանքներում են, ի՞նչ դժվարությունների են բախվում»։ Ապա նախաբանդ հարմարեցրու նրանց կարիքներին։

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Որպեսզի հասկանաս, թե ինչը կհետաքրքրի տվյալ մարդուն, ուշադրություն դարձրու՝ ինչով է զբաղված, ինչեր կան շուրջը, երեխաներ ունի, թե ոչ։ Զրույց սկսելու համար քո նկատածի հետ կապված որևէ հարց տուր կամ հակիրճ մի բան ասա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը