Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • th դաս 7 էջ 10
  • Ստույգ և արժանահավատ տեղեկություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ստույգ և արժանահավատ տեղեկություններ
  • Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Նմանատիպ նյութեր
  • Հավաստի տեղեկություն
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Լավ հիմք՝ աստվածաշնչյան համարներն ընթերցելուց առաջ
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Հստակ ցույց տալ գործնական արժեքը
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Հարցերի կիրառում
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
Ավելին
Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
th դաս 7 էջ 10

ԴԱՍ 7

Ստույգ և արժանահավատ տեղեկություններ

Նշված սուրբգրային համար

Ղուկաս 1։3

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Հավաստի փաստերի միջոցով օգնիր ունկնդիրներին ճիշտ եզրահանգման գալ։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Օգտվիր հավաստի աղբյուրներից։ Ասածներդ հիմնիր Աստծու Խոսքի վրա և հնարավորության դեպքում հենց Աստվածաշնչից կարդա։ Եթե նշում ես որևէ գիտական փաստ, լրատվամիջոցներից որևէ տեղեկություն, որևէ իրական դեպք կամ ասվածին թիկունք կանգնող որևէ այլ փաստ, նախապես ստուգիր, թե արդյոք տվյալ աղբյուրը հավաստի է և արդյոք թարմ տեղեկություններ է պարունակում։

  • Ճշգրտորեն փոխանցիր տարբեր աղբյուրներից վերցված տեղեկությունները։ Սուրբգրային համարները բացատրելիս հավաստիացիր, որ այն, ինչ ասում ես, ներդաշնակ է համատեքստին, առհասարակ ամբողջ Աստվածաշնչի սովորեցրածին ու «հավատարիմ և իմաստուն ծառայի» թողարկած հրատարակություններին (Մատթ. 24։45)։ Աշխարհիկ աղբյուրներից մեջբերումներ անելիս ուշադիր եղիր, որ խոսքերը փոխանցես այնպես, ինչպես այդ աղբյուրի համատեքստն է ներկայացնում, և այնպես, ինչպես նկատի է ունեցել գրողը։

    Գործնական առաջարկ

    Մի՛ չափազանցրու փաստերն ու տվյալները։ Ուշադիր եղիր, որ քո խոսքում «որոշ մարդիկ» արտահայտությունը չդառնա «մարդկանց մեծամասնություն», «որոշ դեպքերում»-ը՝ «միշտ», և «հնարավոր է»-ն՝ «ինչպես երևում է»։

  • Մղիր ունկնդիրներին մտածելու բերված փաստերի շուրջ և տրամաբանելու։ Աստվածաշնչյան համար կարդալուց կամ որևէ աղբյուրից մեջբերում անելուց հետո հարցեր տուր, միտքը լուսաբանելու համար օգտագործիր որևէ օրինակ կամ զննական միջոց, որպեսզի օգնես քեզ լսողներին ինքնուրույն եզրահանգման գալ։

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Երբ պատրաստվում ես քարոզչական ծառայության դուրս գալ, մտածիր, թե ինչ հարցեր կարող են քեզ տալ մարդիկ, և փնտրտուքներ արա, որ իմանաս՝ ինչպես կարելի է պատասխանել այդ հարցերին։ Եթե քո զրուցակիցը այնպիսի հարց է առաջ քաշում, որի պատասխանը չգիտես, ասա, որ այդ հարցի վերաբերյալ փնտրտուք կանես և հաջորդ հանդիպմանը կպատասխանես։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը