ՎԵՐՀԻՇԵՆՔ 3-ՐԴ ՄԱՍԸ
Քեզ հետ ուսումնասիրողի հետ քննարկիր հետևյալ հարցերը։
Կարդացեք Առակներ 27։11։
Ինչո՞ւ ես ցանկանում նվիրված լինել Եհովային։
(Տես դաս 34)։
Ինչպե՞ս կարող ես ճիշտ որոշում կայացնել, երբ Աստվածաշնչում տվյալ հարցին առնչվող հստակ օրենք չկա։
(Տես դաս 35)։
Ինչպե՞ս կարող ես ազնիվ լինել ամեն ինչում։
(Տես դաս 36)։
Կարդացեք Մատթեոս 6։33։
Ինչպե՞ս կարող ես «նախ թագավորությունը» փնտրել, երբ հարցը վերաբերում է աշխատանքին և փողին։
(Տես դաս 37)։
Ի՞նչ կերպերով կարող ես ցույց տալ, որ կյանքի վերաբերյալ Եհովայի տեսակետն ունես։
(Տես դաս 38)։
Կարդացեք Գործեր 15։29։
Ինչպե՞ս կարող ես հնազանդվել արյան վերաբերյալ Եհովայի տված պատվերին։
Քո կարծիքով՝ այս պահանջները խելամի՞տ են։
(Տես դաս 39)։
Կարդացեք 2 Կորնթացիներ 7։1։
Ի՞նչ է նշանակում ֆիզիկապես և բարոյապես մաքուր լինել։
(Տես դաս 40)։
Կարդացեք 1 Կորնթացիներ 6։9, 10։
Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը սեռական հարաբերությունների վերաբերյալ։ Համաձա՞յն ես դրան։
Ի՞նչ է Աստվածաշունչն ասում ալկոհոլ օգտագործելու վերաբերյալ։
Կարդացեք Մատթեոս 19։4–6, 9։
Ի՞նչ չափանիշներ է սահմանել Աստված ամուսնության վերաբերյալ։
Ինչո՞ւ է անհրաժեշտ ամուսնությունն ու ամուսնալուծությունը օրինականորեն գրանցել։
(Տես դաս 42)։
Ո՞ր տոներն ու տոնակատարություններն են տհաճ Եհովային և ինչո՞ւ։
(Տես դաս 44)։
Կարդացեք Հովհաննես 17։16 և Գործեր 5։29։
Ինչպե՞ս կարող ես չեզոք լինել։
Եթե հակասություն առաջանա Աստծու և մարդկանց սահմանած օրենքների միջև, ինչպե՞ս կվարվես։
(Տես դաս 45)։
Կարդացեք Մարկոս 12։30։
Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ սիրում ես Եհովային։