Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 12 էջ 62–էջ 65
  • Նա հավատարմորեն իր Աստծու կողմը կանգնեց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա հավատարմորեն իր Աստծու կողմը կանգնեց
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Տասներկու հետախույզները
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ամբողջ սրտով հնազանդվիր Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • Քո ամբողջ սրտով Եհովային ապավինիր
    2003 Դիտարան
  • 12 հետախույզները
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 12 էջ 62–էջ 65

12 ՔԱՂԵԲ

Նա հավատարմորեն իր Աստծու կողմը կանգնեց

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ այն ժամանակ, երբ Մովսեսը փախավ Եգիպտոսից, իսրայելացի ստրուկների ընտանիքում ծնվեց Քաղեբ անունով մի մանկիկ։ Երեխան մեծացավ ստրկության մեջ, բայց հետո ականատես եղավ զարմանահրաշ ազատագրման։ Երբ Քաղեբը մոտ 40 տարեկան էր, Մովսեսը վերադարձավ Եգիպտոս՝ ազատագրելու Աստծու ժողովրդին՝ Իսրայելին։ Բայց այս անգամ նա գործում էր Եհովայի հրամանով։ Քաղեբը ականատես եղավ, թե Եհովան ինչպես ցույց տվեց իր զորությունը՝ բերելով տասը պատուհասները, բաժանելով Կարմիր ծովը և հաղթական ազատագրում շնորհելով իր ժողովրդին։ Այդ ամենը անկասկած հիացրեց ու խորապես տպավորեց նրան։

Քաղեբը երբեք չմոռացավ հավատ զորացնող այդ իրադարձությունները։ Եվ երբ ընդամենը մի քանի ամիս հետո բազմաթիվ թերահավատ իսրայելացիներ Սինա լեռան մոտ ըմբոստացան Եհովայի դեմ, նա, ըստ ամենայնի, չմիացավ նրանց։ Ուստի շատ չանցած՝ նրան հատուկ առաջադրանք վստահվեց. հետախուզել Խոստացված երկիրը իսրայելացիների այլ գլխավորների՝ Հեսուի և տասը ուրիշ տղամարդկանց հետ։

Այդ 12 հոգին խիզախորեն գնացին Քանան և 40 օր շարունակ հետախուզեցին քաղաքները, ուսումնասիրեցին այնտեղի բնակիչներին և երկրի բարիքները։ Նրանք իրենց հետ բերեցին երկրի պտուղներից, այդ թվում՝ խաղողի մի ողկույզ, որն այնքան մեծ էր, որ երկու հոգով էին տանում։ Բայց Քաղեբին մեծ հիասթափություն էր սպասում. երբ եկավ հետախուզության արդյունքները ժողովրդին ներկայացնելու ժամանակը, նրա հետ գնացած մարդկանցից տասը սկսեցին բացասական բաներ ասել այդ երկրի մասին։ Կարդում ենք. «Իսրայելացիներին նրանք շարունակ վատ բաներ էին ասում»։ Այդ հետախույզները գանգատվում էին, թե քանանացիները այնքան ուժեղ են, որ անհնար է նրանց հաղթել, և որ նրանք աժդահա մարդիկ են։ Նույնիսկ խելացնոր հայտարարություններ էին անում՝ ասելով, թե այդ մարդիկ նախաջրհեղեղյան հսկաների սերունդներն են, այնինչ այդ հսկաները կործանվել էին Ջրհեղեղի ժամանակ։ Ժողովուրդը խիստ վհատվեց այդ լուրերից, և ոմանք նույնիսկ ասում էին, թե հարկավոր է նոր առաջնորդ նշանակել և Եգիպտոս վերադառնալ։

Քաղեբը խոսում է իսրայելացիների հետ՝ նրանց ցույց տալով Խոստացված երկրից բերած պտուղները։ Հեսուն, Մովսեսը և Ահարոնը կանգնած են նրա կողքին, իսկ ժողովրդից ոմանք խիստ բորբոքված են

Բայց Քաղեբն ու Հեսուն չընկան այդ հոսանքի մեջ և ամուր հավատ դրսևորեցին։ Նրանք փորձեցին այդ թերահավատ, անվճռական ժողովրդին սիրտ տալ՝ ասելով. «Մեզ հետ Եհովան է։ Նրանցից մի՛ վախեցեք»։ Բայց դա միայն բորբոքեց անհավատ իսրայելացիների ցասումը։ Եվ նրանք նույնիսկ որոշեցին քարկոծելով սպանել Քաղեբին ու Հեսուին։

Եհովան խիստ վիրավորված էր ժողովրդի վերաբերմունքից։ Նա հանուն իսրայելացիների չտեսնված բաներ էր արել Եգիպտոսի հզոր պետության դեմ, իսկ նրանք այդքան արագ կորցրին իրենց հավատը։ Ուստի Եհովան վճռեց, որ իսրայելացիների այդ ողջ անհավատ սերունդը պետք է մահանա անապատում։a Իսկ ինչ վերաբերում է Քաղեբին ու Հեսուին, նրանց դրսևորած հավատն ու քաջությունը չվրիպեց Եհովայի աչքից։ Քաղեբի մասին Եհովան ասաց. «Նա ուրիշ ոգի է դրսևորել և միշտ ամբողջ սրտով հնազանդվել է ինձ»։ Քաղեբն ու Հեսուն այն քիչ մարդկանց թվում էին, ովքեր, ի տարբերություն մյուսների, ապրելու էին մինչև խոր ծերություն և մտնելու էին Խոստացված երկիր։

Քաղեբը Եհովայի կողմը կանգնեց՝ դեմ գնալով անհավատ իսրայելացիների ամբոխին, ինչը բորբոքեց նրանց ցասումը

Անապատում Իսրայելի 40 տարվա դեգերումների ընթացքում Քաղեբը շարունակեց հավատ ու քաջություն դրսևորել։ Նա հավատարմորեն աջակցեց Մովսեսին, Մովսեսի մահից հետո էլ՝ Հեսուին, որին Եհովան հանձնարարեց առաջնորդել իր ժողովրդին և անցկացնելով Հորդանան գետը՝ տանել Խոստացված երկիր։ Եվ նույնիսկ տարեց հասակում Քաղեբը իրեն դրսևորեց որպես խիզախ ռազմիկ՝ կռվելով Աստծու թշնամիների՝ քանանացիների դեմ։

Հորդանան գետն անցնելուց 6 տարի անց իսրայելացիներն արդեն նվաճել էին Խոստացված երկրի մեծ մասը։ Վերջապես եկավ ժամանակը, որ Քաղեբը որոշեր, թե որտեղ է բնակություն հաստատելու։ Նա ընտրեց Քեբրոնը՝ այն տարածքը, որ անհավատ հետախույզների կարծիքով անհնար էր նվաճել, քանի որ աժդահա ռազմիկներ էին պաշտպանում այն։ Թեև Քաղեբը 85 տարեկան էր, բայց կասկած չուներ, որ կհաջողվի նվաճել այդ տարածքը։ Նա վստահությամբ ասաց. «Եհովան, անկասկած, ինձ հետ կլինի, և ես կվռնդեմ նրանց այնտեղից, ինչպես որ Եհովան խոստացել է»։ Հենց այդպես էլ եղավ։ Քաղեբը գրավեց քաղաքը և բնակություն հաստատեց այնտեղ։ Աստվածաշնչում կարդում ենք, թե ինչ եղավ հետո. «Եվ երկիրը հանգստացավ պատերազմից»։

Դրանից տասնամյակներ առաջ Մովսեսն ասել էր Քաղեբին. «Ամեն ինչում իմ Աստված Եհովային հնազանդվեցիր»։ Քաղեբն իսկապես այդ խոսքերին ներդաշնակ ապրեց մինչև իր կյանքի վերջ։ Եվ անշուշտ այդպես կապրի նաև ապագայում, երբ կյանքի բերվի։

Կարդա Աստվածաշնչից

  • Թվեր 13։1-14։12, 20-38

  • Հեսու 14։6-15

Քննարկման համար

Քաղեբն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ինչո՞ւ ենք վստահ, որ Խոստացված երկրից բերված պտղի նկարագրությունը, որի մասին կարդում ենք Թվեր 13։23-ում, չափազանցություն չէ (w06 6/15, էջ 16, պրբ. 1-2)։

  2. 2. Խոստացված երկրում իսկապե՞ս առատ «կաթ ու մեղր» կար, ինչպես որ նկարագրել էին Քաղեբն ու Հեսուն (Թվեր 14։8; w11 3/1, էջ 15)։ Ա

    Հնագետը ուսումնասիրում է Իսրայելում հայտնաբերված կավե փեթակները

    Institute of Archaeology/Hebrew University © Tel Rehov Excavations

    նկար Ա։ Իսրայելում հայտնաբերված կավե փեթակներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 10-րդ դարից 9-րդ դարի սկզբները

  3. 3. Իսրայելացիները որքա՞ն մոտ էին Խոստացված երկրին, երբ Մովսեսը Կադեսից 12 հետախույզներ ուղարկեց (w04 10/15, էջ 17, պրբ. 11-12)։ Բ

    Քարտեզում ցույց է տրվում Եգիպտոսից Կադես իսրայելացիների կտրած երկար ճանապարհը, որն անցել է Սինա լեռան մոտով, նաև ցույց է տրված Կադեսից մինչև Խոստացված երկրի Բերսաբե և Քեբրոն քաղաքները ընկած ավելի կարճ ուղին

    նկար Բ

  4. 4. Եհովան ինչպե՞ս վարձատրեց Քաղեբին նրա հավատի ու քաջության համար (w06 10/1, էջ 18, պրբ. 11)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Թեև Քաղեբը հավատարիմ էր մնացել, բայց ստիպված եղավ մյուս իսրայելացիների հետ թափառել անապատում։ Չնայած դրան՝ նա խոնարհաբար շարունակեց վստահել Եհովային։ Ի՞նչ իրավիճակներում կարող ենք ընդօրինակել Քաղեբին։

  • Քաղեբի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել մեզ դիմադրել «բազմությանը հետևելու» ճնշմանը (Ելք 23։2)։ Գ

    Համակցված նկարներ։ 1. Քրոջ ձեռքին իր հեռախոսն է, որի էկրանին գովազդվում է սպասվող մի ֆիլմ՝ «Մահաբեր Ճակատագիր» վերնագրով։ Նրա առջև բաց Աստվածաշունչ է դրված։ 2. Նրա էկրանին տարբեր տեքստային հաղորդագրություններ են՝ «Ոնց որ ցնցող ֆիլմ է, ուրբաթ չգնա՞նք», «Իհա՛րկե գնանք, հրաշալի միտք է», «Մենք էլ կգանք»։ Իսկ քույրը պատասխանում է. «Բայց մի տեսակ այն չէ, գուցե ստուգենք, նո՞ր որոշենք»։ 3. Մի երիտասարդ եղբայր, մի ամուսնական զույգ և մի երիտասարդ քույր ոգևորված են գովազդից, իսկ առաջին նկարի քույրը այն դիտում է մտահոգ դեմքով

    նկար Գ

  • Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Քաղեբի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Քաղեբին, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Տես, թե Քաղեբի քաջությունը ինչպես էր սերտորեն կապված նրա հավատի հետ։

«Քաջ՝ շնորհիվ հավատի և աստվածավախության» (w06 10/1, էջ 16-19, պրբ. 1-12)

Ինչո՞ւ 85-ամյա Քաղեբը կարող էր իրավամբ ասել. «Ես ամբողջ սրտով հնազանդվեցի իմ Աստված Եհովային» (Հեսու 14։8)։

«Ամբողջ սրտով հնազանդվո՞ւմ ես Եհովային» (w93 5/15, էջ 26-29)

a Եհովայի վճիռը չէր տարածվում ղևտացիների և 20 տարին չբոլորած իսրայելացիների վրա (Թվեր 14։29)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը