Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 20 էջ 94–էջ 97
  • Թույլ վիճակում նա ուժ ու քաջություն գտավ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թույլ վիճակում նա ուժ ու քաջություն գտավ
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Սամսոնի պես՝ ապավինիր Եհովային
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովայի զորությամբ Սամսոնը հաղթանակ է տանում
    2005 Դիտարան
  • Եհովան զորացնում է Սամսոնին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Ամենաուժեղ մարդը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 20 էջ 94–էջ 97

20 ՍԱՄՍՈՆ

Թույլ վիճակում նա ուժ ու քաջություն գտավ

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ՍԱՄՍՈՆԸ ոչինչ չէր տեսնում, բայց լսում էր փղշտացիների ծաղրանքներն ու հեգնական քրքիջները։ Ինչպե՞ս էր նա հայտնվել այդ վիճակում։ Նա անմտորեն հայտնել էր իր աստվածատուր ուժի գաղտնիքը, ինչից հետո նրան բռնել էին, կուրացրել, շղթայել և բանտում ստրկական աշխատանքի դրել։ Եվ հիմա փղշտացիները ծիծաղում էին Սամսոնի վրա, ծաղրում նրան և անկասկած նաև նրա Աստծուն՝ Եհովային։ Սամսոնը գիտեր, որ այդ ամենը մեծ մասամբ իր մեղքով էր։ Մինչ այդ վիճակում հայտնվելը նա միշտ էլ քաջարի ու զորավոր մարդ էր եղել, բայց այժմ եկել էր այն պահը, երբ նա առավել քան երբևէ քաջության և ուժի կարիք էր ունենալու։

Սամսոնը 20 տարի շարունակ Իսրայելում ծառայել էր որպես դատավոր, բայց նա շատ էր տարբերվում մյուս դատավորներից։ Մյուսները՝ Բարակը, Գեդեոնը և Հեփթայեն, Աստծու թշնամիների դեմ զորքով էին կռվի դուրս գալիս՝ գլխավորելով այն։ Մինչդեռ Սամսոնի դեպքում իր ողջ զորքը հենց ինքն էր։ Եհովան մեն-մենակ մարտնչող այդ ռազմիկի միջոցով կրկին ու կրկին պարտության էր մատնել բազմաքանակ փղշտացիների։ Ո՞րն էր այդ մարդու ուժի գաղտնիքը։

Աստված Սամսոնի ծնողներին պատվիրել էր, որ նրան ծնված օրվանից մեծացնեն որպես ուխտավորի, քանի որ ուզում էր, որ նա ողջ կյանքում նվիրվածաբար իրեն ծառայի։ Սամսոնի մազերը երբեք չպետք է կտրվեին։ Քանի դեռ նա հնազանդորեն պահում էր ուխտավորության չափանիշները, Եհովան նրան օրհնում էր՝ արտասովոր ուժ պարգևելով։ Մի անգամ Սամսոնը նույնիսկ առյուծի էր երկու կես արել առանց որևէ զենքի, հենց ձեռքերով։ Սամսոնը այդ աստվածատուր ուժը գործի էր դնում, որ պայքարեր փղշտացիների դեմ և օգներ իսրայելացիներին, որոնք իրենց հավատուրացության հետևանքով ընկել էին նրանց տիրապետության տակ։

Մի անգամ իսրայելացիները, վախենալով վրեժխնդիր լինելու եկած փղշտացիների հարձակումից, կապեցին Սամսոնին և հանձնեցին նրանց։ Բայց Սամսոնը պոկեց իր կապանքները, ասես դրանք վուշի թել լինեին։ Ապա ընդամենը էշի մի ծնոտով սպանեց 1 000 փղշտացու։ Իսկ որոշ ժամանակ անց, երբ Սամսոնը Գազայում էր, նրա թշնամիները դարան մտան քաղաքի մուտքի մոտ, որ լուսադեմին սպանեն նրան։ Բայց նա կեսգիշերին վեր կացավ, տեղահան արեց դարպասի հսկայական դռները՝ կողափայտերով ու նիգով հանդերձ, և դրանք իր ուսերին դրած՝ մոտ 60 կիլոմետր (37 մղոն) ճանապարհ կտրեց ու հասավ Քեբրոնի մոտակայքում գտնվող լեռան բարձունքը։

Սամսոնին հաղթելու փորձերը նորից ու նորից ձախողվում էին։ Ակնհայտ էր, որ փղշտացիների աստվածները, որոնցից էր Դագոնը, անզոր էին ու չէին կարող օգնել պարտության մատնելու Եհովայի հավատարիմ ծառային։ Բայց շուտով փղշտացիները մի արդյունավետ «զենք» գտան. նրա անունը Դալիլա էր։

Սամսոնը սիրահարվեց այդ կնոջը, բայց նա նենգ էր ու դավաճան։ Նա կաշառքի դիմաց համաձայնեց Սամսոնից կորզել նրա ուժի գաղտնիքը և հայտնել փղշտացիներին։ Դալիլան անդադար համոզում էր նրան ու հանգիստ չէր տալիս։ Նա այն աստիճան հոգնեցրեց Սամսոնին, որ վերջինս ճարահատյալ հայտնեց իր գաղտնիքը։ Սամսոնը բացատրեց, որ եթե իր մազերը կտրեն, ինքը կզրկվի արտասովոր ուժից։ Ուստի Դալիլան սպասեց, մինչև նա քնի, և կտրել տվեց նրա մազերը։ Այդպիսով Սամսոնը կորցրեց իր ուժը, քանի որ, ինչպես Աստվածաշնչում ենք կարդում, «Եհովան հեռացել էր» նրանից։ Փղշտացիները ներս խուժեցին, բռնեցին նրան ու կուրացրին։

Սամսոնի հակառակորդները նրան ստիպեցին տաժանակիր աշխատանք կատարել. նա, ծանր աղացքար պտտելով, հացահատիկ էր աղում նրանց համար։ Փղշտացիները ցնծության մեջ էին։ Իրենց երբեմնի հզոր թշնամին այժմ ընդամենը մի ստրուկ էր՝ շղթայված պղնձե կապանքներով։ Հաղթանակը տոնելու համար նրանք մեծ խնջույք կազմակերպեցին իրենց աստված Դագոնի պատվին։ Այդ օրը հազարավոր փղշտացիներ էին հավաքվել մեծ տաճարում։ Տոնակատարության եկածներից մոտ 3 000-ը տանիքում էին։ Փղշտացիները զվարճանքի համար բերեցին Սամսոնին և կանգնեցրին երկու մեծ սյուների արանքում։ Սամսոնը, ում սիրտը լի էր զղջումով, այդ ժամանակ արդեն նորից փարթամ մազեր ուներ։

Սխալի դիմաց Սամսոնը իր ազատությամբ վճարեց, բայց վերջին հնարավորությունը օգտագործեց, որ ճիշտն անի

Սյուները շոշափելով՝ նա դիմեց Եհովային ու խնդրեց, որ վերականգնի իր երբեմնի ուժը։ Նա աղերսեց. «Հիշիր ինձ, խնդրում եմ, զորացրու ինձ վերջին անգամ, ո՛վ Աստված»։ Ապա բացականչեց՝ «թող որ մեռնեմ փղշտացիների հետ», և ողջ ուժով հրեց սյուները։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես էին լարվել նրա մկանները, մինչ նա ուժ էր գործադրում։ Եվ ահա հսկայական սյուները սկսեցին շարժվել տեղից։ Նախքան փղշտացիները կհասցնեին որևէ բան անել, սյուները տապալվեցին ու ամբողջ տաճարը փուլ եկավ։ Դա Սամսոնի վերջին սխրանքն էր։ Նա այդ մեկ ակնթարթում ավելի շատ Աստծու թշնամի սպանեց, քան իր ողջ կյանքի ընթացքում։

Սամսոնը կանգնած է երկու սյուների միջև և աղոթում է, մինչ խնջույք անողները ծաղրում են նրան

Դարեր անց, երբ Պողոս առաքյալը թվարկեց մեծ հավատ ունեցող մարդկանց, նրանց թվում նշեց նաև Սամսոնին։ Նա, անկասկած, այդ խիզախ դատավորին էլ է նկատի ունեցել՝ գրելով այս խոսքերը. «Թույլ էին, զորավոր դարձան» (Եբր. 11։32-34)։

Կարդա Աստվածաշնչից

  • Դատավորներ 13։1-16։31

Քննարկման համար

Սամսոնն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ինչպե՞ս կարող էր Սամսոնը դիակների դիպչել և շարունակել մնալ ուխտավոր (w05 1/15, էջ 30, պրբ. 1-էջ 31, պրբ. 1)։

  2. 2. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Սամսոնը Աստծու ոգու տված ուժի կարիքն ուներ դռներն ու կողափայտերը Գազայից Քեբրոն հասցնելու համար (w04 10/15, էջ 15, պրբ. 7-8)։ Ա

    Սամսոնը, դարպասի դռներն ու կողափայտերը շալակած, քարքարոտ ճանապարհով բարձրանում է սարնիվեր։ Հետևի պլանում քարտեզ է, որում նշված է Գազայից Քեբրոն հեռավորությունը և Սամսոնի հասած տեղանքի բարձրությունը

    նկար Ա

  3. 3. Ինչի՞ց կարելի է եզրակացնել, որ Դալիլան թերևս իսրայելուհի է եղել (w05 3/15, էջ 28, պրբ. 3)։

  4. 4. Ինչո՞ւ Սամսոնը աղոթքում խնդրեց, որ Աստված օգնի իրեն վրեժ առնել իր «երկու աչքերից» միայն մեկի համար (Դատ. 16։28; it, «Սամսոն», պրբ. 10)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Դալիլայի ճնշմանը տեղի տալով՝ Սամսոնը գաղտնի տեղեկություն հայտնեց նրան։ Երեցներն ու նրանց կանայք ի՞նչ դաս կարող են քաղել դրանից։ Բ

    Համակցված նկարներ։ 1. Երեք երեցներ հանդիպել են մի քրոջ հետ։ 2. Ավելի ուշ երեցներից մեկը տանը թեյ է խմում իր կնոջ հետ և ուրախ զրուցում

    նկար Բ

  • Սամսոնը լուրջ սխալ արեց, բայց Եհովան հետագայում նրա միջոցով ապշեցուցիչ բաներ իրագործեց։ Եթե մեր օրերում քրիստոնյան սխալ անի, Սամսոնի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել նրան, որ չհանձնվի։

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Սամսոնի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Սամսոնին, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Ձեր երեխաներին սովորեցրեք, թե ինչի շնորհիվ էր Սամսոնը երբևէ ապրած մարդկանցից ամենաուժեղը։

«Սուրբ ոգին զորացնում է Սամսոնին» (ijwis, պատմություն 14)

Սամսոնի պատմությունից ուրիշ ի՞նչ կարող ենք սովորել։

«Սամսոնի պես՝ ապավինիր Եհովային» (w23.09, էջ 2-7)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը