Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 29 էջ 134–էջ 137
  • «Իմ Աստվածը Եհովան է»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Իմ Աստվածը Եհովան է»
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա մխիթարություն գտավ իր Աստծու մոտ
    2011 Դիտարան
  • Նա արթնությամբ սպասում էր
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Պատահե՞լ է, որ քեզ միայնակ զգաս ու վախենաս
    Սովորեցրեք ձեր երեխաներին
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 29 էջ 134–էջ 137

29 ԵՂԻԱ

«Իմ Աստվածը Եհովան է»

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ԵՂԻԱՅԻ մասին ասվում է, որ նա կտրուկ և անսպասելի է հայտնվում աստվածաշնչյան պատմության մեջ, ասես ամպրոպի ճայթյունը՝ անամպ երկնքում։ Աստվածաշունչը նրա ծագման վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնում, և նրա մասին առաջին հիշատակումը միանգամից սկսվում է այն դեպքից, երբ Եհովան ուղարկում է նրան դատաստանական լուր հաղորդելու Իսրայելի չար թագավորներից մեկին։ Իսրայելի տասցեղ թագավորության պատմության մեջ աղետալի ժամանակաշրջան էր, քանի որ այնտեղ մեկը մյուսի հետևից իշխում էին չար թագավորներ։ Յոթերորդը Աքաաբն էր, և Եհովայի աչքում նա վատթարագույնն էր։ Նա ամուսնացել էր օտարազգի մի նենգամիտ արքայադստեր՝ Հեզաբելի հետ։ Աքաաբն առանց այն էլ կռապաշտ էր, սակայն նրա կինը երկրում տարածեց Բահաղի պաշտամունքի շատ ավելի նողկալի մի ձև։ Այն ակներևաբար ներառում էր երեխաների զոհաբերություն։ Բայց ահա եկավ այն օրը, երբ Եղիան կանգնեց Աքաաբի առաջ։ Եհովան էր նրան ուղարկել, որ իր դատապարտական խոսքերը հաղորդի թագավորին և ազդարարի իր դատավճիռը։

Այդ լուրը հաղորդելու համար Եղիան երկար ու դժվարին ճանապարհ էր անցել Գաղաադի բարձրադիր լեռնային շրջանից մինչև Սամարիա՝ այն ամրացված քաղաքը, որտեղ Աքաաբը կառուցել էր իր վեհաշուք պալատը։ Այն նույնիսկ կոչվել է «փղոսկրե տուն», հավանաբար իր շքեղության համար (1 Թագ. 22։39)։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես է Եղիան՝ հասարակ մազե հագուստը հագին, լայն կաշվե գոտին կապած, մտնում այդ ճոխ պալատը, կանգնում թագավորի առաջ և նրա ճակատին ասում իր բերած լուրը։ Եղիան քաջաբար հայտնում է, որ Եհովան երկրին երկարատև երաշտ է բերելու, և տարիներ շարունակ մի կաթիլ անգամ անձրև չի տեղալու, մինչև ինքը՝ Եհովայի ծառան, չհայտարարի այդ մասին։ Դրանով մարգարեն, ըստ էության, ակնարկում էր, որ նրանց պաշտած աստվածը, ով համարվում էր անձրև տվողը, ոչնչով չէր օգնելու և բացարձակապես անզոր էր։ Ի՞նչ արձագանք կգտներ մարգարեի հայտնած լուրը։ Եթե Հեզաբել թագուհին էլ էր այդ պահին Աքաաբ թագավորի հետ, ապա միանգամայն սպասելի էր, որ նա շատ բուռն կարձագանքեր։ Եղիայի ասածը անշուշտ կկատաղեցներ նրանց։

Եղիան ճոխ պալատում խոսում է Աքաաբ թագավորի հետ։ Աքաաբը նստած լսում է, իսկ Հեզաբելը կանգնած է նրա կողքին ու հակաճառում է։ Մյուսներն էլ թերահավատորեն նայում են մարգարեին

Որտեղի՞ց Եղիային այդքան խիզախություն թագավորի առաջ ուղիղ խոսելու համար։ Պատասխանը մասամբ գտնում ենք հենց իր խոսքերի մեջ։ Իր ասելիքը Եղիան սկսեց հետևյալ խոսքերով. «Երդվում եմ Իսրայելի Աստված Եհովայի գոյությամբ, նրա, ում ես ծառայում եմ»։ «Ում ես ծառայում եմ» արտահայտությունը եբրայերեն բառացի հնչում է այսպես՝ «ում առաջ ես կանգնում եմ»։ Թեև այդ պահին Եղիան կանգնած էր հզոր թագավորի առաջ, նա գիտակցում էր, որ լինելով Եհովա Աստծու ծառա՝ ինքը առաջին հերթին Նրա՛ առաջ է կանգնած։ Ինչքան էլ Աքաաբն ու Հեզաբելը ահազդու ու հզոր թվային, Եհովայի համեմատ նրանք ոչինչ էին։ Այսպիսի մտայնությունը անկասկած քաջություն էր ներշնչում Եղիային։

Եղիան պետք է պայքարեր չար թագավորի ու թագուհու, ըմբոստ ժողովրդի և իր սեփական վախերի դեմ

Եհովային ծառայելու ընթացքում Եղիան այլ առիթներով էլ քաջություն դրսևորեց։ Նրա համարձակությունը երևաց, օրինակ, երբ երաշտի ու սովի ժամանակ, Եհովային հնազանդվելով, բնակվեց ամայի հովտում, որտեղ նրա համար ագռավներն էին սնունդ բերելու, իսկ ջուրը գետակից էր խմելու։ Եհովայի պատվերին հնազանդվելով՝ նա նաև քաջաբար գնաց Սիդոն՝ իր ախոյան Հեզաբելի հոր տիրապետության տակ գտնվող տարածք, որ օգնի մեծ հավատ ունեցող մի աղքատ այրու։ Բացի այդ՝ Եղիան Կարմեղոս լեռան վրա քաջաբար մարտահրավեր նետեց Բահաղի 450 մարգարեներին։ Նրանց հետ առճակատման ժամանակ Եղիան հանդես եկավ որպես Եհովայի ներկայացուցիչ ու փաստեց, որ նա է միակ ճշմարիտ Աստվածը։ Եղիան ողջ կյանքում ապրեց իր անվան համաձայն, որը նշանակում է «իմ Աստվածը Եհովան է»։

Բայց Եղիան «մեզ պես մարդ էր» և նույնպիսի զգացումներ ուներ, ինչ մենք (Հակ. 5։17, ծնթ.)։ Նա էլ էր երբեմն վախով համակվում։ Երբ Կարմեղոս լեռան վրա կատարված հրաշքներից հետո էլ Աքաաբը չփոխվեց, իսկ նրա կինը՝ Հեզաբելը, երդվեց սպանել Եղիային, մարգարեի համարձակությունը տեղի տվեց վախին։ Իր կյանքը փրկելու համար նա փախուստի դիմեց։ Խիստ վհատված՝ Եղիան նույնիսկ ասաց Եհովային, որ ուզում է մեռնել։ Նա իրեն անպիտան էր զգում ու անզոր, նույնքան անզոր, որքան վաղուց մահացած իր նախահայրերը։ Եհովան համբերությամբ լսեց նրան։ Հետագայում Եղիան ևս երկու անգամ վհատված ասաց իր Աստծուն, որ մենակ է մնացել ու վախենում է, և որ իր բոլոր եռանդագին ջանքերն ի զուր են։ Եհովան հավաստիացրեց իր մարգարեին, որ նա բոլորովին էլ մենակ չէ, նաև հստակ ցույց տվեց, որ մարգարեն չի կորցրել իր արժեքը ու դեռ անելիքներ ունի։ Եհովան նույնիսկ օգնական ու համագործակից ընտրեց Եղիայի համար, որին նա պետք է ուսուցաներ և նախապատրաստեր շարունակելու իր գործը։

Ուստի շուտով Եղիան ճանապարհ ընկավ այդ մարդու՝ Եղիսեի մոտ։ Նրանք այդ խավար ժամանակաշրջանում միասին շարունակեցին թիկունք կանգնել Եհովայի պաշտամունքին։ Եղիսեն աջակցում էր իր ավագ համագործակցին և սովորում նրանից։ Այսպիսով՝ Եղիան Եհովայի օգնությամբ վերագտավ իր քաջությունը և մինչև կյանքի վերջ խիզախորեն ծառայեց նրան։

Կարդա Աստվածաշնչից

  • 1 Թագավորներ 16։29-33; 17։1-10ա; 18։1-19։21

  • 2 Թագավորներ 3։11

Քննարկման համար

Եղիան ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ինչո՞ւ էին ագռավները ճիշտ ընտրություն՝ Եղիային սննդով ապահովելու համար (it, «Ագռավ», պրբ. 5)։ Ա

    Ագռավ

    Lior Kislev

    նկար Ա

  2. 2. Եղիան ի՞նչ հրաշքներ արեց (it, «Եղիա», № 1, պրբ. 11)։

  3. 3. Կարմեղոս լեռան վրա Բահաղի մարգարեների հետ առճակատման ժամանակ Եղիան կարգադրեց ջրով լցնել մի մեծ փոս։ Երաշտի ժամանակ որտեղի՞ց կարող էին այդքան ջուր գտնել (ba, էջ 17, պրբ. 3)։ Բ

    Todd Bolen/BiblePlaces.com

    նկար Բ։ Կարմեղոս լեռն ու հարակից Միջերկրական ծովը

  4. 4. Եղիայի հանդերձը ինչի՞ նշան էր, և ինչո՞ւ նա այն գցեց Եղիսեի ուսերին (w14 2/1, էջ 12, պրբ. 3)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եղիայի հանդեպ Եհովայի վարմունքը և նպաստել, որ մեր վհատված եղբայրներն ու քույրերը անկաշկանդ արտահայտվեն (1 Թագ. 19։1-18)։ Գ

    Համակցված նկարներ։ Տարիքով ավելի մեծ եղբայրը քաջալերում է վհատված մի եղբոր։ Այս իրավիճակը նկարագրող նկարները հաջորդիվ հանդիպում են առանձին-առանձին Համակցված նկարներ։ 1. Տարիքով մեծ եղբայրը զանգում է վհատված եղբորը 2. Վհատված եղբայրը զանգին պատասխանում է անկողնում պառկած Նույն օրը՝ շատ չանցած, եղբայրները նախաճաշում են սրճարանում, և տարիքով մեծը կարեկցանքով լսում է վհատված եղբորը

    նկար Գ

  • Եղիան պատրաստակամորեն ուսուցանեց Եղիսեին, որ նա էլ անի նույն գործը, ինչ ինքը։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրա մտայնությունը, երբ ուսուցանում ենք ուրիշներին ու նրանց հանձնում մեր ունեցած որոշ պատասխանատվություններ։

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եղիայի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Եղիային, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Տեսանյութում պատկերավոր կտեսնես, թե ինչպես Եհովան զորացրեց Եղիային, որ նա կատարի իր հանձնարարությունը։

«Համբերության օրինակներ. մարգարեներ—Եղիա» (1։19)

Կարմեղոս լեռան վրա Եղիայի դրսևորած քաջությունը ինչո՞վ է ուսանելի երեխաների համար։

«Թիկունք կանգնիր ճշմարիտ երկրպագությանը» («Առաջադրանք-նկարներ» վեբ հոդվածաշար)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը