Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 53 էջ 236–էջ 241
  • «Խնդրում եմ, թևաթափ մի՛ եղեք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Խնդրում եմ, թևաթափ մի՛ եղեք»
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • «Ձեզնից ոչ մի հոգի չի կորչի»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով շրջանային վերակացուի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով մասնաճյուղի ներկայացուցչի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 53 էջ 236–էջ 241

53 ՊՈՂՈՍ

«Խնդրում եմ, թևաթափ մի՛ եղեք»

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ԵՐԲ Տարսոնացի Սողոսը դարձավ քրիստոնյա, Հիսուսը նրան հայտնեց, թե նա «ինչքան չարչարանքներ պիտի կրի»՝ որպես բարի լուրի քարոզիչ և ուսուցանող։ Ինչպե՞ս իրականացան Հիսուսի խոսքերը։ Սողոսը, որը հայտնի դարձավ որպես Պողոս առաքյալ, մոտ 20 տարի անց կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակում նշեց, որ ինքն արդեն «բազմիցս ծեծի էր ենթարկվել, շատ անգամ մինչև մահվան դուռն էր հասել»։ Նա նաև երեք անգամ նավաբեկության էր ենթարկվել, որոնցից մեկի ժամանակ մի ամբողջ գիշեր ու մի ամբողջ ցերեկ մնացել էր ծովի ջրերում։ Բայց նրան ևս մեկ նավաբեկություն էր սպասում։

Պողոսն արդեն ավելի քան երկու տարի երկար ու ձիգ օրեր էր մաշում Կեսարիայի հռոմեական բանտում։ Նրան այնտեղ պահում էր մի կաշառակեր կառավարիչ, ով հույս ուներ փող պոկել նրանից։ Երբ այդ պաշտոնյայի տեղը ուրիշը զբաղեցրեց, Պողոսը օգտվեց անձամբ կայսրին բողոքելու իր օրինական իրավունքից։ Ուստի Պողոսին այլ բանտարկյալների հետ միասին նավ նստեցրին, որ ուղարկեն կայսեր մոտ։ Այդպես սկսվեց երկար ու տանջալից ուղևորություն դեպի Հռոմ, որտեղ հասնելու համար նրանք պետք է ավելի քան 3 000 կիլոմետր (մոտ 2 000 մղոն) ճանապարհ անցնեին։ Պողոսի հետ նավում էին նաև նրա ծառայակից «բժիշկ» Ղուկասը՝ սիրված մի եղբայր, և մեկ այլ համագործակից՝ Արիստարքոսը (Կող. 4։14)։

Փոքր Ասիայի Միռա քաղաքում Հուլիոսը՝ բանտարկյալների համար պատասխանատու հարյուրապետը, նրանց փոխադրեց հացահատիկ տեղափոխող եգիպտական մի նավ, որն ուղևորվում էր Իտալիա։ Երբ ուղևորները նավ բարձրացան, և անձնակազմը բացեց առագաստները, հանդիպակաց քամիներ սկսվեցին, որոնք դժվարացնում էին նավի ընթացքը։ Ղուկասը երկու անգամ նշում է, որ իրենք «դժվարությամբ» էին առաջ շարժվում։ Շուտով նավը պատսպարվեց «Գեղեցիկ նավահանգիստ» կոչվող վայրում։ Պողոսը հասկանում էր, որ ճիշտ կլինի մնալ նավահանգստում և այդտեղ ձմեռել, որովհետև այդ ժամանակահատվածում դեպի Հռոմ նավարկելը շատ վտանգավոր կլիներ։

Առաքյալը համարձակորեն խոսեց հարյուրապետ Հուլիոսի հետ։ Նա զգուշացրեց, որ եթե շարունակեն նավարկությունը, «վնասներ ու մեծ կորուստներ» կկրեն։ Բայց Հուլիոսը Պողոսին լսելու փոխարեն հետևեց նավի ղեկավար կազմի խորհրդին։ Շուտով նա ափսոսալու էր իր այդ որոշման համար։ Ղուկասը գրում է, որ կարճ ժամանակ անց «մի կատաղի քամի մոլեգնեց», և «նավը սաստիկ փոթորկի մեջ ընկավ»։ Հետզհետե քամին ավելի ուժգնացավ, և մի սարսափելի ալեկոծություն սկսվեց։ «Նավը սաստիկ տարուբերվում էր փոթորկից» և այդպես՝ ժամեր, օրեր շարունակ։ Այն թեթևացնելու համար նավաստիները որոշ սարքավորումներ ծովը նետեցին։ Մարդիկ օրերով ոչինչ չէին կերել։ Գրեթե երկու շաբաթ անցավ, բայց փոթորիկը չէր դադարում, ուստի, ինչպես նկարագրում է Ղուկասը, նրանք «լրիվ կորցրին փրկվելու հույսը»։

Պողոսը, ով բանտարկյալ էր փոթորկի երախն ընկած նավի վրա, իր հետ եղող բոլոր մարդկանց օգնեց փրկվել

Թվում էր՝ չարագույժ վախճանն անխուսափելի է։ Բայց Պողոսը նավի վրա գտնվողներին վստահությամբ ասաց՝ «Թևաթափ մի՛ եղեք», ապա մարգարեացավ՝ «Ոչ ոք չի մահանա, միայն նավը կկորչի»։ Երբ արդեն 14-րդ գիշերն էր, նավաստիները, հասկանալով, որ ծանծաղուտի են հասնում, փորձեցին մակույկով փախչել նավից։ Բայց Պողոսը հարյուրապետին ու զինվորներին զգուշացրեց, որ շատերը կկորցնեն իրենց կյանքը, եթե նավաստիները չմնան նավի վրա։ Ուստի զինվորները պարանները կտրեցին և մակույկը դատարկ գցեցին ծովը։

Մինչ մոլեգնած փոթորկից նավը տարուբերվում է, Պողոսը հորդորում է վախեցած նավաստիներին մակույկով չփախչել նավից

Լուսաբացից առաջ Պողոսը հորդորեց, որ բոլորը մի բան ուտեն, և այսպիսի հավաստիացում տվեց. «Ձեզանից ոչ մեկի գլխից մի մազ անգամ չի ընկնի»։ Նրանք արդեն կարող էին հանգիստ ուտել, ինչքան ուզում էին՝ առանց վախենալու, որ իրենց ուտելիքի պաշարը կսպառվի։ Պողոսը բոլորի առաջ աղոթքով շնորհակալություն հայտնեց Եհովային։ Ապա նրանք հաց կերան, իսկ հետո մնացած ցորենը ծովը նետեցին։ Պողոսի քաջությունը իսկապես վարակիչ էր։ Ղուկասը գրում է. «Բոլորը քաջալերվեցին»։ Վաղ առավոտյան, երբ արդեն լույսը բացվեց, նավը խրվեց ծանծաղուտի ավազների մեջ և ալիքների ուժգին հարվածներից սկսեց ջարդուփշուր լինել։ Բայց, ինչպես և մարգարեացել էր Պողոսը, «բոլորը ապահով ցամաք հասան»։ Նրանց այլևս վտանգ չէր սպառնում։

Պողոսն ու մյուս բոլորը ջարդուփշուր եղող նավից նետվում են ծովը։ Նրանք լողում են դեպի մոտակա Մալթա կղզին

Պարզվեց, որ նրանք Մալթա կղզում են։ Շուտով Պողոսն ու իր ուղեկիցները սկսեցին ակտիվորեն քարոզել այնտեղ։ Աստված Պողոսի միջոցով նույնիսկ հրաշքներ արեց, և շատ մալթացիներ ընդունեցին բարի լուրը։

Պողոսը երբեք չդադարեց քաջություն դրսևորել։ Երբ գարնանը վերջապես հասավ Հռոմ, մոտ երկու տարի կալանքի մեջ անցկացրեց՝ զինվորի հսկողության տակ։ Բայց շարունակում էր քարոզել և Աստծու ներշնչմամբ նամակներ էր գրում։ Նա ազատ արձակվելուց հետո էլ էր համարձակորեն քարոզում։ Տարիներ անց Պողոսը Հռոմում նորից բանտարկվեց։ Դա նրա վերջին բանտարկությունն էր։ Ըստ երևույթին, հռոմեացիները շատ չանցած մահապատժի ենթարկեցին Եհովայի այդ հավատարիմ ու քաջ ծառային։ Սակայն Պողոսը չէր վախենում մահից։ Նա վստահ էր, որ Եհովա Աստված ոչնչացնելու է մահը, որին նա անվանեց «վերջին թշնամի» (1 Կորնթ. 15։26)։ Երբ գար Աստծու նշանակած ժամանակը, Պողոսը ստանալու էր իր խոստացված պարգևը՝ անմահ կյանք երկնքում, որտեղ Քրիստոսի հետ ծառայելու էր որպես թագավոր ու քահանա։

Կարդա Աստվածաշնչից

  • Գործեր 9։16; 24։24-27; 25։11; 27։1-44; 28։1-10, 16, 30, 31

  • 2 Կորնթացիներ 11։23-27

  • 2 Տիմոթեոս 1։16, 17; 4։6-8

Քննարկման համար

Իր կյանքի այս շրջանում Պողոսն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ինչո՞ւ էր Սողոսը թերևս նախընտրում օգտագործել իր հռոմեական «Պողոս» անունը (w08 3/1, էջ 12, պրբ. 4-5)։

  2. 2. Պողոսի կյանքի իննամյա շրջանը՝ Տարսոն վերադառնալուց մինչև Անտիոք տեղափոխվելը, կոչում են «համր տարիներ»։ Հավանաբար ի՞նչ դժվարություններ է կրել նա այդ ընթացքում (w00 7/15, էջ 26-27, շրջանակ, պրբ. 3-4)։

  3. 3. Դեպի Իտալիա նավարկությունը հետաձգելու Պողոսի առաջարկը խելամի՞տ էր (Գործ. 27։9, 10; wp17.5, էջ 9, պրբ. 3-4)։ Ա

    նկար Ա։ Առաջին դարի առևտրական նավ։ Նմանատիպ նավով Պողոսը գնաց Միռա

  4. 4. Մալթայի բնակիչները ինչո՞ւ Պողոսի մասին ասացին, թե «մարդասպան է» (Գործ. 28։4; w15 10/1, էջ 9, պրբ. 5-6)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Պողոսը նավի վրա գտնվող մարդկանց ասաց, որ Աստծու շնորհիվ նրանցից «ոչ մեկի գլխից մի մազ անգամ չի ընկնի» (Գործ. 27։22, 34)։ Այս խոսքերից ի՞նչ ես սովորում Եհովայի մասին։ Ինչպե՞ս է դա ազդում քարոզչական գործի հանդեպ քո վերաբերմունքի վրա։

  • Պողոսի աղոթքից հետո նավի վրա եղող բոլոր մարդիկ «քաջալերվեցին» (Գործ. 27։35, 36)։ Ո՞ր իրավիճակներում մեր աղոթքները կարող են քաջալերել մյուսներին։ Բ

    Համակցված նկարներ։ Մի եղբայր և երկու քույրեր աղոթում են ուրիշների համար։ Այս իրավիճակը նկարագրող նկարները հաջորդիվ հանդիպում են առանձին-առանձին Հիվանդանոցում եղբայրը նստած է կապտուկներով պատված եղբոր մահճակալի կողքին և աղոթում է նրա համար Մայրը ծնկի է իջել և աղոթում է իր երկու երեխաների հետ, ովքեր պատրաստվում են գնալ դպրոց Երիտասարդ քույրը նստած է գրասեղանի մոտ և աղոթում է։ Նրա պլանշետի վրա բացված է jw.org կայքի այն բաժինը, որը հավատի համար ազատազրկված եղբայրների ու քույրերի մասին է

    նկար Բ

  • Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Պողոսի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Այս գլխի տեղեկություններն ուսումնասիրելուց հետո ինչո՞ւ ես ուրախ, որ Պողոսն ընտրվել է Հիսուսի հետ երկնքում իշխելու համար։

Բացահայտիր ավելին

Իմացիր, թե առաջին դարում որքան կարևոր էր ծովագնացությունը, և ինչպես այն նպաստեց քրիստոնեության տարածմանը։

«Ծովում՝ վտանգներ» (w99 3/15, էջ 29-31)

Եհովային հավատարիմ երեցները ինչպե՞ս են Պողոսի նման դիմացել դժվարություններին ու անձնազոհություն դրսևորել։

«Ընդօրինակիր նրանց, ովքեր համբերության շնորհիվ տեսան խոստումների կատարումը — Պողոս» (3։22)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը