Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Խորհուրդ, խորհրդատու»
  • Խորհուրդ, խորհրդատու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խորհուրդ, խորհրդատու
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • «Լսիր իմաստունների խոսքերը»
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թող քո խորհուրդները ուրախացնեն հավատակցիդ սիրտը
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մարդիկ ընդունո՞ւմ են Ձեր խորհուրդը
    1999 Դիտարան
  • Ինչպես խորհուրդ տալ
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Խորհուրդ, խորհրդատու»

ԽՈՐՀՈՒՐԴ, ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

Աստվածաշնչում կան մի շարք եբրայերեն և արամերեն բառեր, որոնք նշանակում են «խորհուրդ», «խորհուրդ տալ»։ Դրանցից ամենաշատը հանդիպում են եբրայերեն էցա գոյականը և նույնարմատ յաաց բայը։ Էցա գոյականը հիմնականում թարգմանվել է «խորհուրդ», բայց նաև կիրառվել է «մտադրություն» (Սղ 20։4), «նենգ դավ» (Սղ 33։10), «նպատակ» (Առ 19:21), «ծրագիր» (Ես 8:10), «որոշում» (Ես 14:26) և այլ իմաստներով։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում «խորհուրդ» բառի իմաստը հաղորդելու համար գործածվել են բուլե և սիմբուլիոն բառերը։ Բուլե բառը թարգմանվել է նաև «առաջնորդություն» (Ղկ 7:30), «նենգ ծրագիր» (Ղկ 23:51), «որոշում» (Գրծ 2։23), «կամք» (Գրծ 4։28), «ծրագիր» (Գրծ 5:38) և «նպատակ» (Եբ 6։17)։

Նկատի առնենք Եսայիա 46:10-ը, որտեղ Եհովան ասում է. «Իմ որոշածը [կամ՝ «խորհուրդը», ծնթ.] կկատարվի»։ Երբ Տեր Հիսուս Քրիստոսը գա դատաստան անելու, «կբացահայտի մարդկանց սրտում եղածը [հուն.՝ բուլե]», այսինքն՝ նրանց սրտի խորքում եղած նպատակները, ծրագրերը, մտադրությունները կամ որոշումները (1Կթ 4:5)։ Եփեսացիներ 1:11-ում հանդիպող «իր որոշած ձևով [բռց.՝ «իր կամքի խորհրդի համաձայն»]» արտահայտությունը կարելի է հետևյալ կերպ հասկանալ՝ «համաձայն այն նպատակի կամ որոշման, որով արտահայտվում է Աստծու կամքը»։ Պողոս առաքյալն ասաց, որ արյունապարտ չէ, որովհետև «չի վարանել հայտնել [մարդկանց] այն ամենի մասին, ինչ Աստված նպատակադրել է անել» («Աստծու կամքը», ԱՆԹ, ԷԹ), այսինքն՝ այն ամենը, ինչ կենսական է փրկվելու համար (Գրծ 20:27)։

Հնում իմաստուն մարդկանց բարձր էին գնահատում, և նրանք ծառայում էին որպես թագավորի խորհրդականներ (տես 2Սմ 16:23)։ Քանի որ խորհրդականները բարձր դիրք ունեին, նրանց երբեմն կաշառք էին առաջարկում, ինչի հետևանքով նրանք չարաշահում էին իրենց իշխանությունը։ Եզրաս 4:5-ում ասվում է, որ հրեաների թշնամիները «վճարում էին պետական խորհրդականներին», ինչը թերևս նշանակում է, որ նրանք կաշառում էին խորհրդականի պաշտոն զբաղեցնող պարսիկներին։

Չկա այնպիսի մարդ, որ ամեն ինչ իմանա։ Ուստի նա, ով ընդունում է ճիշտ խորհուրդը, իմաստուն է (Առ 12:15)։ Իսկ նա, ով մերժում է փորձառուների լավ խորհուրդները, ինչպես որ արեց Ռոբովամ թագավորը, հիմարաբար է վարվում (1Թգ 12:8)։

Եհովայի իմաստությունն անգերազանցելի է։ Նա միակ անձնավորությունն է, ով խորհրդի կարիք չունի (Ես 40:13; Հռ 11:34)։ Նրա Որդին կարող է լինել «Հրաշալի Խորհրդատու» և ուղղորդել մարդկանց, քանի որ խորհուրդներ է ստացել իր Հորից, հետևել է դրանց և ունի նրա ոգին (Ես 9:6; 11:2; Հվ 5:19, 30)։ Ուստի խորհուրդը օգտակար է միայն այն դեպքում, եթե ներդաշնակ է Եհովայի տեսակետին։ Ցանկացած խորհուրդ, որ հակառակ է Բարձրյալի կամքին, ոչ մի արժեք չունի։ Այն նույնիսկ չի կարող խորհուրդ համարվել (Առ 19:21, ԱԹ; 21:30)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը