Հիշո՞ւմ եք
Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այդ դեպքում փորձեք պատասխանել հետևյալ հարցերին.
• Ո՞րն է տարաձայնությունները հարթելու սկզբունքը։
Նախ՝ հարկավոր է գիտակցել, որ մենք բոլորս էլ սխալ մտքեր ու վերաբերմունք դրսևորելու հակվածություն ունենք։ Ապա՝ պետք է մանրազնին քննություն կատարել, քանի որ հնարավոր է՝ խնդրի սկզբնաղբյուրը մեր մեջ լինի, և ոչ թե՝ դիմացինի (15/8, էջ 23)։
• Երբ են գալու Գործք 3։21–ում (ՆԱ) հիշատակված «բոլոր բաների վերահաստատման ժամանակները»։
Վերահաստատումը տեղի է ունենալու երկու փուլով։ Առաջինը՝ հոգևոր դրախտի վերահաստատումն է, որը սկսվել է 1919 թ.–ից։ Իսկ երկրորդը՝ տեղի կունենա այն ժամանակ, երբ մեր երկիրը բառացի դրախտի կվերածվի (1/9, էջ 17, 18)։
• Ինչպե՞ս է մրջյունը, չունենալով ոչ մի իշխան, լավ օրինակ ծառայում մեզ, ինչպես նշվում է Առակաց 6։6–8-ում։
Մրջյունները «թագուհի» ունեն, բայց նա թագուհի է միայն ձու դնելու և մրջնանոցի «մայրը» լինելու հարցում։ Մրջյունները աշխատասեր միջատներ են, և մենք պետք է նրանց նմանվենք՝ ձգտելով բարելավել մեր աշխատանքը, նույնիսկ երբ մեզ տեսնող չկա (15/9, էջ 26)։
• Արդյո՞ք Ողդա մարգարեուհին ճիշտ էր նախագուշակել, որ Հովսիան մահանալու էր ‘խաղաղության’ մեջ այն դեպքում, երբ նա մահացու վերք ստացավ պատերազմի ժամանակ, ինչպես կարդում ենք Դ Թագաւորաց 22։20–ում։
Այո՛, նա խաղաղության մեջ մահացավ այն իմաստով, որ զոհվեց մինչև մ.թ.ա. 609–607 թթ., երբ բաբելոնացիները պաշարեցին և կործանեցին Երուսաղեմը (15/9, էջ 30)։
• Ինչո՞ւ կարելի է ասել, որ Սողոմոնի կողմից հաճոյախոսություն էր կնոջ համար «եղնիկի պէս սիրով եւ այծեամի [«վայրի այծի», ՆԱ] նման շնորհագեղ» նկարագրություն տալը (Առակաց 5։18, 19, ԷԹ)։
Վայրի էգ այծերը կեցվածքով հանդարտ և քնքուշ կենդանիներ են։ Այդուհանդերձ, նրանք դիմացկուն են և կարող են ծննդաբերել ժայռերում, անմատչելի վայրերում, որտեղ կերակուրը սակավ է (1/10, էջ 30, 31)։
• Ովքե՞ր են եղել Հենրի Գրուն և Ջորջ Սթորզը։
Այս երկու տղամարդիկ ապրել են 1800–ականներին և Աստվածաշնչի եռանդուն աշակերտներ են եղել։ Գրուն գիտեր, որ Երրորդությունը սուրբգրային հիմք չունի, ինչպես նաև հոգու անմահությունը և կրակի դժոխքի մասին ուսմունքը։ Սթորզը հասկացավ, որ ոմանք անվերջ երկրային կյանք են ստանալու։ Նրանք երկուսն էլ նախորդել են Չարլզ Թեյզ Ռասելին, որն էլ 1879–ին սկսել է տպագրել սույն պարբերագիրը (15/10, էջ 26–30)։
• Ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում բժշկական այն պրոցեդուրաներին, որոնց հիմքում ընկած է սեփական արյան օգտագործումը։
Հիմնվելով աստվածաշնչային իրենց հավատալիքների վրա՝ նրանք թույլ չեն տալիս, որ իրենց արյունը պահվի և ավելի ուշ ներարկվի իրենց իսկ մարմնի մեջ։ Յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի, թե ինչպես պետք է գործածվի իր արյունը վիրահատության, բժշկական փորձերի և ընթացիկ բուժման ժամանակ։ Նա պետք է լրջորեն նկատի առնի արյան վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը և հիշի, որ իր անձն ամբողջությամբ Աստծուն է նվիրել (15/10, էջ 30, 31)։
• Համաձայն այս տարվա սկզբին կատարված հաշվարկների՝ ի՞նչ բանի խիստ անհրաժեշտություն են զգում Եհովայի վկաները։
Ավելի քան 11 000 Թագավորության սրահների կարիք է զգացվում զարգացող այն երկրներում, որտեղ միջոցները սահմանափակ են։ Բազմաթիվ երկրներից քրիստոնյաների կատարած նվիրատվությունները ներդրվում են հանդիպումների համար սրահների շինարարության մեջ (1/11, էջ 30)։
• Ո՞ր բառերն են բնագիր լեզվով գործածվել Աստվածաշնչում «երկրպագություն» բառի համար։
Մեկը՝ «լեյտուրգիա»–ն է, որը «Նոր աշխարհ թարգմանությունը» ներկայացնում է «հանրային ծառայություն» արտահայտությամբ։ Մյուսը՝ «լատրե՛ա»–ն է, որը նույն վերոհիշյալ թարգմանության մեջ թարգմանված է «սուրբ ծառայություն» ձևով (Ղուկաս 2։36, 37; Եբրայեցիս 10։11) (15/11, էջ 11–13)։
• Ի՞նչ կարևոր դաս ենք քաղում Ադամի ու Եվայի մասին Աստվածաշնչի հաղորդագրությունից։
Եհովա Աստծուց անկախանալու ցանկացած ձգտում անմտություն է (15/11, էջ 24–27)։
• Սուրբգրային ի՞նչ ապացույց գոյություն ունի, որը ցույց է տալիս, որ Եհովան զորացնում է իր ծառաներին։
Դավիթը, Ամբակումը և Պողոս առաքյալը վկայություն տվեցին, որ Եհովա Աստված զորացրել է իրենց (Սաղմոս 60։12; Ամբակում 3։19; Փիլիպպեցիս 4։13)։ Ուստի, մենք ևս կարող ենք վստահ լինել, որ Աստված պատրաստ է և կարող է զորացնել մեզ (1/12, էջ 10, 11)։