Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 5/15 էջ 14–15
  • «Ահա՛, մեծ բազմությունը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ահա՛, մեծ բազմությունը»
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վաղեմի մի հարց
  • Լույսի ավելի վառ ճառագայթներ
  • Հասկացողության՝ բյուրեղի պես պարզ լույսը
  • Հրաշալի ներկան
  • Մեծ բազմությունը ապրելու է երկնքո՞ւմ, թե՞ երկրի վրա
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Մեծ բազմությունը գովաբանում է Աստծուն և Քրիստոսին
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Տեսա մարդկանց մի մեծ բազմություն»
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թագավորը լույս է սփռում Թագավորության վրա
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
Ավելին
2001 Դիտարան
w01 5/15 էջ 14–15

Կանգուն եղեք՝ որպես հասուններ և հաստատապես համոզվածներ

«Ահա՛, մեծ բազմությունը»

Դա մի հարց էր, որ Եհովայի ծառաների համար տասնյակ տարիներ շարունակ մնում էր գաղտնիք։ Վաղուց արդեն այդ ուղղությամբ մեծ ջանքեր էին գործադրվում՝ այն Սուրբ գրությունների հիման վրա լուծելու նպատակով։ Այս հարցը երկար քննարկումների պատճառ էր դարձել։ Վերջապես գտնվել էր աստվածաշնչյան պատասխանը և, կարելի է ասել, որ 1935–ին Վաշինգտոն քաղաքում կայացած համաժողովի ներկաներին այն իսկապես մեծ ցնծություն էր պատճառել։

Քննարկումների պատճառը մի պարզ հարց էր՝ ո՞ւմ է ներկայացնում Յայտնութիւն 7։9 համարում հիշատակված «մեծ բազմությունը»։ Արդյո՞ք հավատացյալների այս խումբն ապրելու էր երկնքում։

Վաղեմի մի հարց

Հովհաննես առաքյալի օրերից սկսած մինչև մեր ժամանակները քրիստոնյաները կանգնած են եղել իրենց համար մի դժվարալույծ հարցի առջև՝ ո՞վ է «մեծ բազմությունը»։ Աստվածաշունչ ուսումնասիրողները մեծ բազմությունը երկնային երկրորդական դասակարգ էին համարում՝ մարդկանց մի խումբ, որն իմացել է Աստվածաշնչի ճշմարտությունը, բայց ջանքեր չի գործադրել այն տարածելու համար։

Սակայն օծյալ քրիստոնյաները որոշակի ընկերակիցներ ունեին, որոնք սկսեցին շատ նախանձախնդիր լինել քարոզչական գործունեության մեջ, թեև երկինք գնալու ոչ մի ցանկություն չունեին։ Իրականում, նրանց հույսը լիովին ներդաշնակ էր 1918–1922 թթ. հնչող հանրային ելույթի թեմային, որը կոչվում էր՝ «Այսօր ապրող միլիոնավոր մարդիկ մահ չեն տեսնելու»։ Այդ անհատները որպես օրհնություն հավիտենական կյանք էին ստանալու երկրի վրա։

1923 թ. հոկտեմբերի 15–ի «Դիտարանում», որտեղ քննարկվում էր այծերի և ոչխարների մասին Հիսուսի առակը, ասվում էր. «Ոչխարները բոլոր ազգերից եկած այն մարդիկ են, որոնք ոգով ծնված չեն, սակայն լավ են տրամադրված դեպի արդարությունը, մտքով ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես Տիրոջ և հույս ունեն նրա իշխանության ներքո ավելի լավ ժամանակներում ապրելու» (Մատթէոս 25։31–46)։

Լույսի ավելի վառ ճառագայթներ

1931–ին «Արդարացում» գրքի առաջին հատորում քննարկվեց Եզեկիէլ գրքի 9–րդ գլուխը և նշվեց, որ աշխարհի վախճանի ժամանակ փրկվելու համար իրենց ճակատներին նշան ստացողները և Հիսուսի առակի ոչխարները մարդկանց միևնույն խմբին են պատկանում։ Երրորդ հատորում (1932) խոսվում էր ոչ իսրայելացի Հովնադաբի արդարամտության մասին, ինչը նա ցույց էր տվել՝ նստելով Իսրայելի օծյալ թագավոր Հեուի կառքը և նրա հետ առաջ ընթանալով, որպեսզի տեսնի, թե ինչ եռանդով է Հեուն կործանելու կեղծ պաշտամունքի կողմնակիցներին (Դ Թագաւորաց 10։15–28)։ Գրքում ասվում էր. «Հովնադաբը ներկայացնում կամ նախապատկերում է այժմ երկրի վրա գտնվող մարդկանց այն խումբը, որոնք հեռու են Սատանայի կազմակերպությունից և արդարության կողմն են բռնել. նրանց է, որ Տերը ողջ է թողնելու Արմագեդոնին, անց է կացնելու նեղությունից և հավիտենական կյանք շնորհելու երկրի վրա։ Այդ մարդիկ կազմում են «ոչխարներ» դասակարգը»։

1934–ին «Դիտարան» պարբերագիրը պարզաբանեց, որ երկրի վրա ապրելու հույսն ունեցող քրիստոնյաները պետք է նվիրվեն Եհովային և մկրտվեն։ Երկրային դասակարգին վերաբերող հարցի շուրջ ծագած լույսը շողում էր ավելի ու ավելի վառ (Առակաց 4։18)։

Հասկացողության՝ բյուրեղի պես պարզ լույսը

Յայտնութիւն 7։9–17 խոսքերի վրա հասկացողության՝ բյուրեղի պես մաքուր պարզությամբ լույս էր սփռվելու (Սաղմոս 97։11)։ «Դիտարանում» ասվել էր, որ 1935 թ. մայիսի 30–ից հունիսի 3–ը Վաշինգտոն քաղաքում (ԱՄՆ) կայանալիք համաժողովը «միգուցե իսկական մխիթարություն լինի [«հովնադաբների»] համար և նրանց մեծ օգուտ բերի»։ Այդպե՛ս էլ եղավ։

20 000 ներկաներին ուղղված՝ «Մեծ բազմության» մասին իր ելույթով Ջ. Ռադերֆորդը Աստվածաշնչից փաստարկներ բերեց՝ բացատրելով, որ ներկայիս «այլ ոչխարները» և Յայտնութիւն 7։9–ի խոսքում հիշատակված «մեծ բազմութիւնը» նույնն են (Յովհաննէս 10։16)։ Ելույթի կուլմինացիոն պահին Ռադերֆորդն ասաց. «Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր հույս ունեն հավիտյան ապրել երկրի վրա, ոտքի կանգնել»։ Ներկաների մեծ մասը ոտքի կանգնեց։ Ջ. Ռադերֆորդը բացականչեց. «Ահա՛ մեծ բազմությունը»։ Քար լռությանն անմիջապես հետևեցին ուրախ բացականչություններն ու բուռն ծափահարությունները։ Հաջորդ օրը 840 նոր Վկաներ մկրտվեցին, որոնց մեծամասնությունը իրեն համարում էր մեծ բազմության անդամ։

Հրաշալի ներկան

Նախքան 1935 թվականը, աստվածաշնչյան լուրին արձագանքող և բարի լուրի քարոզչության մեջ մեծ նախանձախնդրություն ցուցաբերող անհատների մեջ գնալով աճում էր նրանց թիվը, որոնց հետաքրքրում էր Դրախտ երկրի վրա հավիտյան ապրելու գաղափարը։ Նրանք ոչ մի ցանկություն չունեին երկինք գնալու, քանզի Աստված երկնային կյանքի հույսը նրանց չէր տվել։ Այն փաստը, որ նրանք իրենց համարում էին «այլ ոչխարների» մեծ բազմության անդամներ, ցույց էր տվել, որ 1935–ին 144 000 օծյալ քրիստոնյաների հավաքը փաստորեն ամբողջությամբ ավարտված էր (Յայտնութիւն 7։4)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժայթքումով Բանսարկու Սատանան սկսեց ամեն բան անել՝ կասեցնելու մեծ բազմությունը կազմող անհատների հավաքը։ Շատ երկրներում Թագավորության քարոզչությունը սահմանափակումների տակ դրվեց։ Այդ մռայլ օրերին՝ 1942–ի հունվարին իր մահից քիչ առաջ, Ջ. Ռադերֆորդն ասել էր. «Երևում է՝ «մեծ բազմությունը» ի վերջո այնքան էլ մեծ չի լինելու»։

Սակայն Աստծո օրհնությամբ ամեն բան բոլորովին այլ ընթացք ստացավ։ Կանգուն լինելով՝ որպես հասուններ, և հաստատապես համոզված՝ օծյալներն ու իրենց ընկերակիցները՝ «այլ ոչխարները», կատարեցին և դեռ շարունակում են կատարել աշակերտներ պատրաստելու իրենց հանձնարարված գործը (Կողոսացիս 4։12, ՆԱ; Մատթէոս 24։14; 28։19, 20)։ 1946–ին համայն աշխարհում քարոզող Եհովայի վկաների թիվը կազմում էր 176 456՝ մեծամասնությունը մեծ բազմությունից։ 2000 թվականին ավելի քան 6 000 000 Վկաներ 235 երկրներում հավատարմորեն ծառայում են Եհովային։ Իսկապես որ՝ մե՛ծ բազմություն։ Իսկ այդ թիվը դեռ շարունակում է աճել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը