Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 6/1 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Կենդանիներ
    2015 Արթնացե՛ք
  • Կենդանիները գնո՞ւմ են երկինք
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Աստված հոգ տանո՞ւմ է կենդանիների մասին
    2011 Արթնացե՛ք
2003 Դիտարան
w03 6/1 էջ 31

Ընթերցողների հարցերը

Սխա՞լ է արդյոք խիստ հիվանդ կամ ծեր սիրելի կենդանուն զրկել կյանքից։

Մարդկանց մեծամասնությունը հետաքրքրվում է տարբեր կենդանիներով և հաճույք է ստանում նրանցից։ Հաճելի է ունենալ որոշ ընտելացված կենդանիներ մեր կողքին։ Օրինակ՝ հայտնի է, որ շները լիակատար հնազանդություն են ցուցաբերում ու կապվածություն են զգում իրենց տերերի հանդեպ։ Ուստի կարելի է հասկանալ այն մարդկանց, ովքեր կապվածություն են զգում իրենց սիրելի կենդանու հանդեպ, հատկապես, երբ արդեն երկար տարիներ է, ինչ կենդանին իրենց հետ է ապրում։

Սակայն այդպիսի կենդանիների մեծ մասը շատ երկար չի ապրում։ Շները, ինչպեսև կատուները՝ կախված տեսակից, ապրում են 10–15 տարի։ Սիրած կենդանին, որ արդեն տարիքն առել է, գուցե տառապի հիվանդություններից կամ անզորությունից, և դա կարող է տխրեցնել նրա տիրոջը, որը հիշում է, թե ջահել ժամանակ որքան առույգ էր իր սիրելի կենդանին։ Սխալ կլինե՞ր վերջ դնել նման կենդանիների թշվառ վիճակին և զրկել նրանց կյանքից։

Կենդանիների հետ գործ ունենալիս քրիստոնյան կցանկանա վարվել Աստծո կամքին ներդաշնակ։ Նրանց հանդեպ դաժան վերաբերմունքը միանշանակ դեմ է Աստծո կամքին, քանի որ նրա Խոսքում ասվում է. «Արդարը գիտէ իր անասունի հոգսը» (Առակաց 12։10)։ Բայց սա չի նշանակում, թե Աստված կենդանիներին դիտում է ճիշտ այնպես, ինչպես մարդկանց։ Մարդուն ստեղծելիս Աստված ցույց տվեց, որ նրանց ու կենդանիների միջև հստակ տարբերություն կա։ Օրինակ՝ նա մարդկանց տվել է հավիտենական կյանքի հույս, բայց երբեք կենդանիներին նման հույս չի տվել (Հռովմայեցիս 6։23; Բ Պետրոս 2։12)։ Լինելով Ստեղծիչ՝ նա իրավունք ունի սահմանելու, թե որ հարաբերություններն են պատշաճ մարդկանց ու կենդանիների միջև։

Ծննդոց 1։28–ը մեզ ասում է, թե ինչ է ներկայացնում այդ հարաբերությունը։ Աստված առաջին մարդկանց ասաց. «Իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ»։ Նմանապես, Սաղմոս 8։6–8-ում ասվում է. «Դու [Աստված].... ամեն բան [մարդու] ոտքի տակ դրիր. ամեն ոչխարներն ու եզները եւ վայրի գազաններն էլ. երկնքի թռչունները ու ծովի ձկները»։

Աստված պարզորոշ ցույց տվեց, որ մարդը պատշաճ ձևով կարող է օգտագործել կենդանիներին, ինչպես նաև սպանել նրանց։ Օրինակ՝ նրանց կաշին կարելի էր օգտագործել որպես հագուստ։ Նոյի օրերի Ջրհեղեղից հետո Աստված թույլատրեց մարդկանց, ի լրումն սկզբնապես տրված կերակրի՝ բանջարեղենի, ուտել նաև կենդանու միս (Ծննդոց 3։21; 4։4; 9։3)։

Սա իրավունք չի տալիս մարդուն կենդանիներին սպանել հաճույքի համար։ Աստվածաշնչում՝ Ծննդոց 10։9–ում, Նեբրովթը պատկերվում է որպես «զօրաւոր որսորդ»։ Բայց այս նույն համարը ասում է, որ նա այդպիսին էր «ընդդեմ Եհովայի» (ՆԱ)։

Այսպիսով՝ մարդն իշխանություն ունի կենդանիների նկատմամբ, բայց նա չպետք է այն չարաշահի, այլ օգտագործի Աստծո Խոսքի սկզբունքներին ներդաշնակ։ Սա կարող է նշանակել թույլ չտալ, որ սիրած կենդանին անիմաստ տանջվի ծերության, ծանր վնասվածքի կամ էլ մահացու հիվանդության պատճառով։ Նման դեպքերում քրիստոնյայի պատասխանատվությունն է որոշել, թե ինչ անել։ Եթե նա տեսնի, որ գթառատություն կլինի թույլ չտալ, որ կենդանին շարունակի տառապել այն դեպքում, երբ ոչ մի հույս չկա ապաքինվելու, ապա նա կարող է որոշել վերջ դնել նրա կյանքին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը