Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 7/1 էջ 4–7
  • Ինչպես զարգացնել իսկական սեր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես զարգացնել իսկական սեր
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սովորեցրեք սիրել ձեր օրինակով
  • Ինչպե՞ս կարող են բոլորն էլ սեր մշակել
  • Աստծո կողմից տրված հայրական առաջնորդություն
  • Սեր՝ Աստծո ոգու պտուղ
  • Սիրել սովորենք քրիստոնեական եղբայրությունից
  • «Սէրը երբէք չի վերջանալ»
  • Թող սերը կերտի ձեզ
    2001 Դիտարան
  • Սեր. արժեքավոր հատկություն
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Շարունակեք քայլել սիրո մեջ»
    Մոտեցիր Եհովային
  • Որքանո՞վ է ընդգրկուն քո սերը
    2001 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 7/1 էջ 4–7

Ինչպես զարգացնել իսկական սեր

«Սերը կյանքի էլիքսիրն է, սերը կյանք է» («Living to Purpose», Ջոզեֆ Ջոնսոն, 1871, անգլ.)։

ԻՆՉՊԵ՞Ս է մարդը սիրել սովորում։ Հոգեբանություն ուսումնասիրելո՞վ։ Ինքնազարգացման նպատակով գրված գրքեր կարդալո՞վ։ Ռոմանտիկ կինոնկարներ դիտելո՞վ։ Դժվար թե։ Առաջին հերթին մարդիկ սիրել են սովորում իրենց ծնողների օրինակի և նրանց տված դաստիարակության միջոցով։ Երեխաները կսովորեն, թե ինչ է նշանակում սիրել, եթե, ջերմ կապվածության մթնոլորտում լինելով, տեսնեն, որ ծնողները կերակրում և պաշտպանում են իրենց, հաղորդակցվում են իրենց հետ և յուրաքանչյուր երեխայով խորապես հետաքրքրվում են։ Նրանք նաև սիրել են սովորում, երբ ծնողները սովորեցնում են իրենց հետևել ճշտի ու սխալի վերաբերյալ ողջամիտ սկզբունքների։

Իսկական սերն ավելին է, քան զուտ կապվածությունը կամ զգացմունքը։ Այն մշտապես գործում է ուրիշների լավագույն շահերից ելնելով, եթե նույնիսկ նրանք ամբողջությամբ չեն գնահատում դա տվյալ պահին։ Սա է հաճախ պարագան երեխաների դեպքում, երբ նրանց սիրառատ խրատ են տալիս։ Անշահախնդիր սեր ցուցաբերելու մեջ կատարյալ օրինակ է հանդիսանում ինքը Ստեղծիչը։ Պողոս առաքյալը գրեց. «Իմ որդեակ, մի անարգիր Տիրոջ խրատը. եւ ոչ էլ վհատուիր, նորանից յանդիմանուած ժամանակդ։ Որովհետեւ Տէրը իրան սիրածին խրատում է» (Եբրայեցիս 12։5, 6)։

Ծնողնե՛ր, ինչպե՞ս կարող եք ընդօրինակել Եհովային ձեր ընտանիքի հանդեպ սեր դրսևորելու մեջ։ Եվ որքանո՞վ է կարևոր այն օրինակը, որ դուք որպես ամուսիններ թողնում եք ձեր փոխհարաբերությունների միջոցով։

Սովորեցրեք սիրել ձեր օրինակով

Եթե ամուսին ես, արդյո՞ք բարձր ես գնահատում կնոջդ և հարգանքով ու պատվով ես նրան վերաբերվում։ Եթե կին ես, սիրո՞ւմ ես ամուսնուդ և աջակցո՞ւմ ես նրան։ Աստվածաշունչն ասում է, որ ամուսինն ու կինը պետք է սիրեն և հարգեն իրար (Եփեսացիս 5։28; Տիտոս 2։4)։ Երբ նրանք այդպես են վարվում, երեխաներն անմիջապես իրենցից են սովորում, թե գործնականում ինչ է նշանակում քրիստոնեական սեր։ Որքա՜ն ազդեցիկ ու արժեքավոր դաս կարող է դա լինել։

Ծնողները նաև նրանով են նպաստում, որ տանը սեր լինի, երբ հավատարիմ են մնում ընտանիքի վերաբերյալ բարձր չափանիշներին՝ կապված, օրինակ, զվարճության, բարոյականության, նպատակների և նախապատվությունների հետ։ Ամբողջ աշխարհում մարդիկ համոզվում են, որ Աստվածաշունչը մեծապես օգնում է նման չափանիշներ հաստատելու հարցում։ Նրանք կենդանի ապացույց են այն բանի, որ Գրություններն իսկապես «աստուածաշունչ են եւ օգտակար՝ վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար (Բ Տիմոթէոս 3։16)։ Եվ իսկապես, հենց միայն Լեռան քարոզում պարունակված բարոյական կանոնները և կյանքի համար տրվող առաջնորդությունը շատ շատերը դիտում են որպես անգերազանցելի (Մատթէոս 5–7 գլուխներ)։

Երբ ամբողջ ընտանիքը առաջնորդության համար նայում է Աստծուն և հետևում է նրա չափանիշներին, յուրաքանչյուրն ավելի ապահով է զգում իրեն, և շատ ավելի հավանական է, որ մեծանալով՝ երեխաներն իրենց ծնողներին ավելի շատ սիրեն ու հարգեն։ Եվ ընդհակառակը՝ այն տանը որտեղ երկակի, սխալ կամ անկայուն չափանիշներով են առաջնորդվում, երեխաները հնարավոր է դառնան դյուրագրգիռ, բարկացկոտ և ըմբոստ (Հռովմայեցիս 2։21; Կողոսացիս 3։21)։

Իսկ ի՞նչ կարելի է ասել միայնակ ծնողների մասին։ Արդյո՞ք նրանց իրավիճակն այնքան անբարենպաստ է, որ իրենք չեն կարող իրենց փոքրիկներին սովորեցնել սիրել։ Անպայման չէ։ Թեև ոչինչ չի կարող փոխարինել լավ հայրիկին ու մայրիկին, փորձը ցույց է տալիս, որ ընտանիքում տիրող փոխհարաբերությունների որակը որոշ չափով կարող է լրացնել բացակա ծնողի տեղը։ Եթե միայնակ ծնող ես, ձգտիր ընտանիքում աստվածաշնչյան սկզբունքները կիրառել։ Այո՛, մի առակում ասվում է. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները», այդ թվում նաև՝ ծնող լինելու «ճանապարհը» (Առակաց 3։5, 6; Յակոբոս 1։5)։

Բազմաթիվ լավ երիտասարդներ մեծացել են միայնակ ծնողով ընտանիքում և այժմ հավատարմորեն ծառայում են Եհովայի վկաների՝ աշխարհով մեկ սփռված հազարավոր քրիստոնեական ժողովներում։ Սա վկայում է, որ միայնակ ծնողները նույնպես կարող են հաջողությունների հասնել իրենց երեխաներին սեր սովորեցնելու մեջ։

Ինչպե՞ս կարող են բոլորն էլ սեր մշակել

Աստվածաշնչում նախապես ասվել էր, որ վերջին օրերը նշանավորվելու էին ‘բնական կապվածության’ (ՆԱ) պակասով, այսինքն՝ այն բնական կապվածության, որը սովորաբար տածում են ընտանիքի անդամները մեկը մյուսի հանդեպ (Բ Տիմոթէոս 3։1, 3)։ Սակայն նույնիսկ նրանք, ովքեր մեծացել են մի միջավայրում, որտեղ կապվածություն այնքան էլ չի եղել, կարող են սովորել սեր մշակել։ Ինչպե՞ս։ Սովորելով Եհովայից, որը սիրո Աղբյո՛ւրն է և սեր ու կապվածություն է ցուցաբերում բոլոր նրանց հանդեպ, ովքեր ամբողջ սրտով դեպի իրեն են դառնում (Ա Յովհաննէս 4։7, 8)։ «Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ»,—ասել է մի սաղմոսերգու (Սաղմոս 27։10)։

Եհովան իր սերը մեր հանդեպ արտահայտում է տարբեր ձևերով։ Սրանց մեջ մտնում է Աստվածաշնչի միջոցով տված հայրական առաջնորդությունը, սուրբ ոգու օգնությունը և քրիստոնեական եղբայրության ջերմ աջակցությունը (Սաղմոս 119։97–105; Ղուկաս 11։13; Եբրայեցիս 10։24, 25)։ Քննենք, թե ինչպես կարող են սիրո այս երեք արտահայտումները օգնել ձեզ աճել Աստծո և դրացու հանդեպ սիրո մեջ։

Աստծո կողմից տրված հայրական առաջնորդություն

Որևէ անհատի հետ ջերմ փոխհարաբերություններ զարգացնելու համար պետք է այդ անհատին լավ ճանաչենք։ Աստվածաշնչի էջերից հայտնելով իր մասին՝ Եհովան հրավիրում է մեզ մոտենալ իրեն։ Սակայն Աստվածաշունչ կարդալը բավական չէ։ Մենք պետք է կիրառենք նրանում պարունակված ուսուցումները ու այդպիսով կզգանք դրանցից եկող օգուտները (Սաղմոս 19։7–10)։ Եսայիա 48։17-ում ասվում է. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը»։ Այո՛, Եհովան՝ սիրո մարմնացումը, սովորեցնում է մեզ մեր օգտի համար, և ոչ թե ուզում է սահմանափակել մեր ազատությունը ոչ պետքական կանոններով ու օրենքներով։

Սուրբգրային ճշգրիտ գիտելիքները նույնպես օգնում են, որ աճենք մեր դրացիների հանդեպ սիրո մեջ։ Դա այդպես է, քանի որ աստվածաշնչյան ճշմարտությունը սովորեցնում է մեզ, թե ինչ է Աստված մտածում մարդկանց մասին, և ցույց է տալիս, թե ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվենք մեկս մյուսի հետ վարվելիս։ Այս տեղեկությունները մեզ ծանրակշիռ հիմք են տալիս դրացու հանդեպ սեր մշակելու համար։ Պողոս առաքյալն ասաց. «Սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւէլի եւ աւելի հարստանայ գիտութիւնով («Ճշգրիտ գիտությունով», ՆԱ) եւ ամեն հասկացողութիւնով» (Փիլիպպեցիս 1։9)։

Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես կարող է ‘ճշգրիտ գիտությունը’ ուղղություն տալ սիրուն, քննենք Գործք 10։34, 35–ում արձանագրված հիմնարար ճշմարտությունը։ Այնտեղ ասվում է. «Աստուած աչառ չէ. այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան»։ Եթե Աստված գնահատում է մարդկանց՝ ելնելով նրանց աստվածավախությունից ու արդար գործերից, և ոչ թե ազգային կամ ռասայական պատկանելությունից, չպե՞տք է արդյոք մենք էլ նույն անաչառությամբ դիտենք մեր դրացիներին (Գործք 17։26, 27; Ա Յովհաննէս 4։7–11, 20, 21)։

Սեր՝ Աստծո ոգու պտուղ

Ճիշտ ինչպես պտղատու այգու վրա ժամանակին եկած անձրևն է նպաստում, որ բերքն առատ լինի, այնպես էլ Աստծո ոգին լավ տրամադրված անձանց մեջ կարող է առաջացնել հատկություններ, որոնք Աստվածաշունչը կոչում է ‘Հոգու պտուղ’ (Գաղատացիս 5։22, 23)։ Այդ պտղի մեջ ամենաառաջին տեղը սերն է գրավում (Ա Կորնթացիս 13։13)։ Բայց ինչպե՞ս ենք ստանում Աստծո ոգին։ Դրա համար կարևոր միջոց է հանդիսանում աղոթքը։ Եթե աղոթենք Աստծուն իր ոգին ստանալու համար, նա կտա մեզ այն (Ղուկաս 11։9–13)։ Շարունակաբար աղոթո՞ւմ եք՝ խնդրելով սուրբ ոգին։ Եթե այո, ապա ոգու թանկագին պտուղը, այդ թվում սերը, ավելի ակնհայտ կդառնա ձեր կյանքում։

Սակայն մեկ այլ տեսակ ոգի կա, որ գործում է Աստծո ոգուն հակառակ։ Աստվածաշունչը դա կոչում է «այս աշխարհքի հոգին» (Ա Կորնթացիս 2։12; Եփեսացիս 2։2)։ Այն իրենից ներկայացնում է չար ազդեցություն, որի աղբյուրը ոչ այլ ոք է, եթե ոչ Բանսարկու Սատանան՝ «այս աշխարհքի իշխանը». աշխարհ, որը կազմված է Աստծուց օտարացած մարդկանցից (Յովհաննէս 12։31)։ Ինչպես քամին, որ փոշի ու աղբ է բարձրացնում, «այս աշխարհքի հոգին» արթնացնում է վնասակար ցանկություններ, որոնք կործանում են սերը և գոհացում տալիս մարմնի թուլություններին (Գաղատացիս 5։19–21)։

Մարդիկ ներծծում են այդ չար ոգին, երբ իրենց ենթարկում են այնպիսի հայացքների, որոնք արտացոլում են նյութապաշտական, «նախևառաջ ես» մտածելակերպ, բռնություն, ինչպես նաև սիրո մասին աղավաղված, այլասերված տեսակետ, որն այնքան տարածված է աշխարհում։ Եթե ուզում եք զարգացնել իսկական սեր, պետք է հաստատուն կերպով հակառակվեք աշխարհի ոգուն (Յակոբոս 4։7)։ Սակայն մի ապավինեք ձեր սեփական ուժերին. դիմեք Եհովային օգնության համար։ Նրա ոգին՝ տիեզերքի ամենահզոր ուժը, կարող է զորացնել ձեզ և օգնել, որ հաջողության հասնեք այս հարցում (Սաղմոս 121։2)։

Սիրել սովորենք քրիստոնեական եղբայրությունից

Ճիշտ ինչպես երեխաներն են սովորում սեր ցուցաբերել, երբ տեսնում են դա իրենց տանը, այնպես էլ մենք բոլորս՝ երիտասարդ թե ծեր, կարող ենք աճել սիրո մեջ՝ ընկերակցելով այլ քրիստոնյաների հետ (Յովհաննէս 13։34, 35)։ Իսկապես, քրիստոնեական ժողովի հիմնական դերերից մեկն է ապահովել այնպիսի մթնոլորտ, որտեղ անհատները կարող են ‘հոգ տանել միմյանց՝ սիրո և բարի գործերի հորդորելով’ (Եբրայեցիս 10։24, ԷԹ)։

Այսպիսի սերը հատկապես գնահատվում է նրանց կողմից, ովքեր, գուցե, «յոգնած եւ ցիրուցան եղած» են մեզ շրջապատող անսեր աշխարհում (Մատթէոս 9։36)։ Փորձը ցույց է տալիս, որ հասուն տարիքում սիրով լի փոխհարաբերություններ ունենալն օգնում է հաղթահարել այն վատ հետևանքներից շատերը, որոնք առաջացած են լինում մանուկ հասակում սիրուց զրկված լինելու պատճառով։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ բոլոր նվիրված քրիստոնյաներն իրոք սրտանց ընդունեն իրենց միացող նորեկներին։

«Սէրը երբէք չի վերջանալ»

Աստվածաշունչն ասում է, որ «սէրը երբէք չի վերջանալ» (Ա Կորնթացիս 13։8)։ Ինչպե՞ս։ Պողոս առաքյալն ասում է մեզ. «Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում» (Ա Կորնթացիս 13։4, 5)։ Հստակ է, որ այս սերը երևակայական հասկացություն չէ կամ մակերեսային զգացում։ Ընդհակառակը՝ նրանք, ովքեր այդպիսի սեր են ցուցաբերում, գիտակցում են, որ կյանքում հիասթափություններ ու ցավեր կան և ընդունում են այս փաստը, բայց թույլ չեն տալիս, որ դրանք կործանեն դրացու հանդեպ իրենց ունեցած սերը։ Այսպիսի սերը իսկապես «կատարելութեան կապն է» (Կողոսացիս 3։12–14)։

Քննարկենք Կորեայում ապրող 17 տարեկան մի քրիստոնյա աղջկա օրինակը։ Երբ նա սկսեց ծառայել Եհովա Աստծուն, ընտանիքը լավ չվերաբերվեց դրան, և նա ստիպված եղավ տանից հեռանալ։ Սակայն, բարկանալու փոխարեն, նա աղոթեց այդ պրոբլեմի մասին՝ թույլ տալով, որ Աստծո Խոսքն ու Նրա սուրբ ոգին ձևավորեն իր մտածելակերպը։ Նա հաճախ էր նամակներ գրում իր ընտանիքին՝ լցնելով դրանք ջերմ, իսկական սիրով, որ զգում էր նրանց հանդեպ։ Ի պատասխան՝ նրա երկու մեծ եղբայրները սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել և այժմ նվիրված քրիստոնյաներ են։ Նրա մայրն ու փոքր եղբայրը նույնպես ընդունել են աստվածաշնչյան ճշմարտությունը։ Վերջապես, փոխվեց նաև նրա հոր տրամադրվածությունը, որը շատ խիստ հակառակություն էր ցույց տվել։ Այդ Վկա աղջիկը գրում է. «Մենք բոլորս ամուսնացանք հավատակիցների հետ, և այժմ մեր ընտանիքը բաղկացած է 23 հոգուց, որոնք միասնականորեն երկրպագում են Աստծուն»։ Սիրո ինչպիսի՜ հաղթանակ։

Ցանկանո՞ւմ ես իսկական սեր մշակել և ուրիշներին օգնել, որ նույնն անեն։ Ուրեմն դարձիր դեպի Եհովան՝ այդ թանկագին հատկության Աղբյուրը։ Այո՛, սրտիդ մեջ դիր նրա Խոսքը, աղոթիր՝ խնդրելով սուրբ ոգին, և կանոնավորապես շփվիր քրիստոնեական եղբայրության հետ (Եսայիա 11։9; Մատթէոս 5։5)։ Որքա՜ն է մեր սիրտը ջերմանում այն բանի իմացությունից, որ շուտով բոլոր ամբարիշտները կվերանան, և կմնան միայն նրանք, ովքեր իսկական քրիստոնեական սեր են ցուցաբերում։ Իսկապես, սերը երջանկության և կյանքի բանալին է (Սաղմոս 37։10, 11; Ա Յովհաննէս 3։14)։

[նկարներ 6–րդ էջի վրա]

Աղոթքն ու Աստծո Խոսքի ուսումնասիրությունը կօգնեն մեզ իսկական սեր զարգացնել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը