Սիրո ամենավեհ տեսակը
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ Հունարեն Գրություններում՝ Նոր Կտակարանում, գործածված «սեր» բառը գրեթե մեծ մասամբ հունարեն ագա՛պե բառի թարգմանությունն է։
Բացատրելով այդ բառի նշանակությունը՝ «Գրությունների ըմբռնում»a հանրագիտարանը (անգլ.) ասում է. «[Ագա՛պեն] զգացմունքայնություն չէ՝ հիմնված զուտ անձնական կապվածության վրա, ինչպես որ մարդիկ սովորաբար մտածում են սիրո մասին, այլ սիրո մի տեսակ է, որը հիմնված է կամքի գիտակցական համաձայնության վրա՝ կապված սկզբունքի, պարտականության և ճիշտ վարքի հետ։ Այն անկեղծորեն փնտրում է ուրիշի լավը՝ ելնելով այն բանից, ինչ որ ճիշտ է։ Ագա՛պեն (սերը) վեր է կանգնած անձնական թշնամություններից և երբեք թույլ չի տալիս, որ դրանք պատճառ լինեն թողնելու ճիշտ սկզբունքները և նույն ձևով պատասխանելու դիմացինին»։
Ագա՛պեն կարող է նաև ներառել խոր զգացում։ «Իրարու հանդէպ սրտանց սէր [ագա՛պե] ունեցէք»,— հորդորեց Պետրոս առաքյալը (Ա Պետրոս 4։8, Արևմտ. Աստ)։ Ուստի կարելի է ասել, որ ագա՛պեն ներառում է ոչ միայն միտքը, այլ նաև սիրտը։ Ինչո՞ւ չքննեք Գրությունների որոշ համարներ, որոնք ցույց են տալիս, թե սիրո այս վեհ ձևը ինչ զորություն ունի և որքանով է ընդգրկուն։ Հետևյալ աստվածաշնչյան համարները կարող են օգտակար լինել այդ հարցում՝ Մատթէոս 5։43–47; Յովհաննէս 15։12, 13; Հռովմայեցիս 13։8–10; Եփեսացիս 5։2, 25, 28; Ա Յովհաննէս 3։15–18; 4։16–21։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։