Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 11/1 էջ 3
  • Կա՞ մեկը, որին կարելի է վստահել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կա՞ մեկը, որին կարելի է վստահել
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ձեռք են բերում աստիճանաբար, կորցնում են արագորեն
  • Երջանիկ լինելու համար շատ կարևոր է վստահել
    2003 Դիտարան
  • Դու կարո՛ղ ես վստահել հավատակիցներիդ
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Զորացրեք ձեր ապավինությունը հանդեպ Եհովան
    2001 Դիտարան
  • Քո ամբողջ սրտով Եհովային ապավինիր
    2003 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 11/1 էջ 3

Կա՞ մեկը, որին կարելի է վստահել

ՀԱԶԱՐ ինը հարյուր ութսունինը թվականին Բեռլինի պատը փլվելուց հետո մի շարք խնամքով պահված գաղտնիքներ բացահայտվեցին։ Օրինակ՝ Լիդիանa հայտնաբերեց, որ Արևելյան Գերմանիայում սոցիալիստական կարգերի ժամանակ Շտազին՝ Պետական անվտանգության ծառայությունը, տեղեկություններ էր հավաքում իր անձնական գործերի վերաբերյալ։ Լիդիան զարմացել էր՝ իմանալով դրա մասին, բայց նա ուղղակի ցնցվել էր՝ իմանալով, թե ո՛վ է իր մասին տեղեկություններ հայտնել Շտազիին։ Դա նրա ամուսինն էր։ Լիդիային դավաճանում էր այն անձնավորությունը, որին նա, ըստ էության, պետք է լիովին վստահեր։

Ռոբերտը տարիքով մարդ էր։ Նա իր թաղամասային բժշկի հանդեպ տածում էր, ինչպես լոնդոնյան «Թայմս»–ում է գրվում, «մեծագույն հարգանք, հիացմունք և վստահություն»։ Այդ բժշկի մասին ասում էին, որ «բարի էր ու կարեկցող»։ Բայց մի օր Ռոբերտն անսպասելիորեն մահացավ։ Ինչի՞ց, ինֆարկտի՞ց, թե՞ կաթվածից։ Ոչ մեկից, ոչ մյուսից։ Իշխանությունները եկան այն եզրակացության, որ բժիշկը այցելել էր Ռոբերտին տանը և առանց նրա ու նրա ընտանիքի անդամների գիտության՝ մահացու ներարկում էր կատարել։ Ռոբերտը տեղում մահացել էր. դա արեց մի մարդ, որին նա ամբողջությամբ վստահում էր։

Լիդիային ու Ռոբերտին դավաճանեցին մարդիկ, որոնց նրանք վստահում էին։ Այլ դեպքերում դավաճանության հետևանքներն այդքան լուրջ չեն։ Բայցևայնպես, սովորական բան է դարձել հիասթափվելը այն անհատից, որին վստահում ենք։ Հասարակական կարծիքի հարցման գծով գերմանական մի հեղինակավոր ինստիտուտի կատարած հետազոտության արդյունքներով պարզվեց, որ հարցման ենթարկվածների 86 տոկոսը խաբվել է այն անհատի կողմից, որին վստահել է («Allensbacher Jahrbuch der Demoskopie 1998–2002»)։ Հնարավոր է՝ ձեզ հետ էլ է նման բան պատահել։ Ուստի մեզ հազիվ թե զարմացնի այն, ինչ որ գրել էր շվեյցարական «Neue Zürcher Zeitung» լրագիրը 2002 թ.–ին. «Արևմտյան արդյունաբերական զարգացած երկրներում փոխադարձ վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները անկում են ապրում արդեն տասնամյակներ շարունակ»։

Ձեռք են բերում աստիճանաբար, կորցնում են արագորեն

Ի՞նչ է վստահությունը։ Համաձայն մի բառարանի՝ վստահել մարդկանց նշանակում է՝ հավատալ, որ նրանք ազնիվ ու անկեղծ են և կանխամտածված ձևով չեն անի մի այնպիսի բան, որը անհատին կվնասի։ Վստահությունը ձեռք են բերում ժամանակի ընթացքում, բայց այն կարելի է կորցնել մեկ վայրկյանում։ Շատ ու շատ մարդիկ են զգում, որ իրենց վստահությունը չարաշահվում է, ուստի մի՞թե զարմանալի է, որ նրանք հակված չեն վստահելու դիմացինին։ Համաձայն Գերմանիայում 2002 թ.–ին հրապարակված մի հետազոտության արդյունքների՝ «երիտասարդների նույնիսկ մեկ երրորդը չի վստահում ուրիշներին»։

Գուցե ինքներս մեզ հարցնենք. «Կարո՞ղ ենք իսկապես վստահել որևէ մեկին։ Արժե՞ վստահել մարդուն, եթե առկա է խաբված լինելու վտանգը»։

[ծանոթագրություն]

a Անունները փոխված են։

[մեջբերում 3–րդ էջի վրա]

Մի հարցման արդյունքներով՝ հարցման ենթարկվածների 86 տոկոսը խաբվել է այն անհատի կողմից, որին վստահել է

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը