Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 8/1 էջ 3–4
  • Գտնել լավ կառավարություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գտնել լավ կառավարություն
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Միավորված ազգերի կազմակերպություն. հարցի լուծո՞ւմ
  • «Խաղաղությանը վերջ չի լինի»
    2019 Արթնացե՛ք
2004 Դիտարան
w04 8/1 էջ 3–4

Գտնել լավ կառավարություն

«Աշխարհում գոյություն ունեցող փոխկախվածությունը, որը գնալով աճում է, առաջացրել է մի շարք համաշխարհային խնդիրներ, որոնք առանձին պետություններ չեն կարող լուծել։ Միայն համաշխարհային համագործակցության շնորհիվ կարելի է պայքարել ավելացող վտանգների ու դժվարությունների դեմ, որոնց բախվում է մարդկությունը» (պակիստանցի քաղաքական մեկնաբան Գուլամ Ումար)։

ԱՅՍՕՐՎԱ աշխարհը պարադոքսներով լի է։ Նյութական բարիքներով լի աշխարհում շատերը դժվարությամբ են ապրուստ հայթայթում։ Տեխնիկայի այս դարում մարդիկ ստանում են հնարավոր ամենալավ կրթությունը, մինչդեռ կայուն աշխատանք գտնելու հարցում դժվարություններ են ունենում։ Թվում է, թե մարդիկ ավելի շատ ազատություն ունեն, քան երբևէ, բայց միլիոնավոր անհատներ ապրում են վախի, անապահովության և անորոշության մեջ։ Գուցե մեր առջև գրավիչ հեռանկարներ կան, բայց ամենուրեք առկա կաշառակերությունն ու անօրենությունը շատերիս գցում են հուսահատության մեջ։

Մարդկության դիմագրաված խնդիրներն այնքան շատ են, որ դժվար թե որևէ ազգ կամ նույնիսկ մի խումբ ազգեր կարողանան դրանք լուծել։ Ուստի շատ մարդիկ եզրակացնում են, որ համաշխարհային խաղաղության ու անվտանգության հասնելու համար բոլոր ազգերը պետք է միավորվեն մի կառավարության մեջ։ Օրինակ՝ Ալբերտ Էյնշտեյնը վաղուց է նման միտք արտահայտել։ 1946 թ.–ին նա հայտարարել է. «Ես հաստատ համոզված եմ, որ աշխարհի ժողովուրդների մեծ մասը կնախընտրեր ապրել խաղաղ ու անվտանգ կյանքով։ .... Խաղաղություն վայելելու վերաբերյալ մարդկության ցանկությունը կարող է իրականացվել միայն մեկ համաշխարհային կառավարություն ստեղծելու միջոցով»։

Անցել է ավելի քան հիսուն տարի, բայց այս կենսական կարիքը դեռ չի բավարարվել։ Փարիզի «Մոնդ» օրաթերթի հոդվածներից մեկը 21–րդ դարի խնդիրները թվարկելուց հետո նշում է. «Անհրաժեշտ է ստեղծել իրավական, գործադիր և սահմանադրական մարմիններ ունեցող մի միջազգային կառավարություն, որը աշխարհի ցանկացած վայրում էթնիկական ջարդեր սկսվելու դեպքում կարողանա անմիջապես միջամտել։ Հարկավոր է նաև ընդունել, որ այսուհետ երկրագնդում մեկ պետություն պետք է լինի»։ Ո՞վ կամ ի՞նչը ունի զորություն և կարողություն այս ամենն իրականացնելու, որպեսզի մարդկությանը խաղաղ ապագա երաշխավորի։

Միավորված ազգերի կազմակերպություն. հարցի լուծո՞ւմ

Շատերը համաշխարհային խաղաղություն ունենալու իրենց հույսը դրել են Միավորված ազգերի կազմակերպության վրա։ Արդյո՞ք Միավորված ազգերի կազմակերպությունը կառավարական մի համակարգ է, որն աշխարհին կարող է բերել իսկական խաղաղություն և անվտանգություն։ Իրոք, այսօր շատ են հույսեր ներշնչող և խոստումներ տվող քաղաքական ճառերը։ Օրինակ՝ 2000 թ. իր «Հազարամյա դեկլարացիայի» մեջ Միավորված ազգերի Գլխավոր ասամբլեան ընդունեց հետևյալ պաշտոնական բանաձևը. «Մենք ոչ մի ջանք չենք խնայի մարդկանց ազատելու պատերազմի ճիրաններից՝ լինի դա պետությունների ներսում թե նրանց միջև։ Անցյալ տասնամյակում պատերազմներն ավելի քան 5 միլիոն մարդու կյանք են խլել»։ Այսպիսի հայտարարությունների համար ՄԱԿ–ը արժանացել է փառքի և հիացմունքի, ինչպես նաև Խաղաղության 2001 թ. Նոբելյան մրցանակին։ Այդ մրցանակով ՄԱԿ–ին պատվելով՝ Նորվեգիայի Նոբելյան մրցանակի կոմիտեն հայտարարել է, որ «համաշխարհային խաղաղության և համագործակցության կարելի է հասնել միայն Միավորված ազգերի կազմակերպության միջոցով»։

Չնայած այս ամենին՝ արդյոք ՄԱԿ–ը, որ հիմնվել է 1945 թ.–ին, փաստե՞լ է, որ նա մի կառավարական համակարգ է, որը աշխարհին կարող է բերել իսկական և տևական խաղաղություն։ Ո՛չ, քանի որ նրա անդամ պետությունների եսասիրական ու ազգայնամոլական նկրտումները խափանել են կազմակերպության կողմից այս ուղղությամբ կատարվող բազում փորձերը։ Մի խմբագրի խոսքերով՝ հասարակությունը այն տեսակետն ունի, թե ՄԱԿ–ը ասես «բարոմետր լինի, որը ցույց է տալիս համաշխարհային կարծիքը», և որ «նրա օրակարգը լի է հարցերով, որոնք քննարկվում են տարիներ շարունակ, բայց գրեթե ոչ մի առաջընթաց չի նկատվում դրանց լուծման մեջ»։ Ուստի հարց է ծագում՝ արդյոք աշխարհի բոլոր ազգերը իսկապես կմիավորվե՞ն մի օր։

Աստվածաշունչը բացահայտում է, որ շուտով այդպիսի միասնություն կլինի։ Ինչպե՞ս և ո՞ր կառավարությունը կիրականացնի դա։ Պատասխանները գտնելու համար կարդացեք հաջորդ հոդվածը։

[նկար 3–րդ էջի վրա]

Էյնշտեյնը ջատագովել է մեկ համաշխարհային կառավարություն հաստատելու գաղափարը

[թույլտվությամբ]

Einstein: U.S. National Archives photo

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը