Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 10/1 էջ 29
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2004 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ունե՞ս «խոսելու ազատություն»
    2006 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2010 Դիտարան
  • Սիրիր Աստծուն, որը քեզ սիրում է
    2006 Դիտարան
  • Թող սերը կերտի ձեզ
    2001 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 10/1 էջ 29

Ընթերցողների հարցերը

Երբ Հովհաննես առաքյալը գրեց, որ «կատարեալ սէրը հեռացնում է վախը», ի՞նչ նկատի ուներ նա ‘կատարյալ սեր’ ասելով, և այդ սերը ո՞ր ‘վախն’ է հեռացնում։

«Վախ չ’կայ սէրի մէջ,— գրեց Հովհաննես առաքյալը,— այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը. որովհետեւ վախը տանջանք ունի [«կաշկանդում է», ՆԱ]. բայց նա որ վախենում է, կատարեալ չէ սէրի մէջ» (Ա Յովհաննէս 4։18)։

Համատեքստից երևում է, որ Հովհաննեսը շոշափում էր խոսելու ազատության հարցը, մասնավորապես, թե ինչ կապ գոյություն ունի Աստծո հանդեպ սիրո ու նրա առաջ խոսելու ազատություն ունենալու միջև։ Դա կարելի է տեսնել 17–րդ համարից. «Սորանում է սէրը կատարեալ մեզ հետ, որ համարձակութիւն [«խոսելու ազատություն», ՆԱ] ունենանք դատաստանի օրումը»։ Այն, թե ինչ չափով է քրիստոնյան սիրում Աստծուն և թե ինչ չափով է զգում նրա սերը իր հանդեպ, ուղղակիորեն անդրադառնում է նրա՝ խոսելու ազատություն ունենալու կամ չունենալու վրա, երբ նա աղոթքով մոտենում է Աստծուն։

«Կատարյալ սեր» արտահայտությունը բավական իմաստալից է։ Աստվածաշնչում «կատարյալ» բառը միշտ չէ, որ գործածվում է «բացարձակ, անսահման կատարյալ» իմաստով, այլ հաճախ նշանակում է՝ «կատարելություն» հարաբերական իմաստով։ Օրինակ՝ Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է» (Մատթէոս 5։46–48; 19։20, 21)։ Հիսուսն իր հետևորդներին ասաց, որ եթե նրանք սիրեն միայն իրենց սիրողներին, ապա այդ սերը կլինի ոչ լրիվ, թերի, պակասավոր։ Նրանք պետք է իրենց սերը կատարյալ, ամբողջական դարձնեին՝ սիրելով նույնիսկ իրենց թշնամիներին։ Նմանապես, երբ Հովհաննեսը գրեց ‘կատարյալ սիրո’ մասին, նա նկատի ուներ Աստծո հանդեպ այնպիսի սեր, որը սրտանց է, ամբողջապես զարգացած և դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում (Մատթէոս 5։46–48; 19։20, 21)։

Աստծուն աղոթքով դիմելիս քրիստոնյան շատ լավ գիտակցում է, որ մեղավոր ու անկատար է։ Այնուամենայնիվ, եթե նա ամբողջապես զարգացրել է իր սերը Աստծո հանդեպ և լիովին զգում է վերջինիս սերը իր հանդեպ, ապա դատապարտվելու կամ մերժվելու վախը չի կաշկանդի իրեն։ Ընդհակառակը, նա խոսելու ազատություն ունի՝ Աստծո առջև իր սիրտը բացելու և նրանից ներում խնդրելու քավիչ զոհաբերության հիման վրա, որը Աստված սիրառատ կերպով տվել է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա վստահ է, որ իր խնդրանքները բարեհաճությամբ կլսվեն Աստծո կողմից։

Ինչպե՞ս կարող է անհատը ‘կատարյալ լինել սիրո մեջ’ ու այդպիսով ‘հեռացնել’ դատապարտվելու կամ մերժվելու վախը։ «Ով որ նորա [Աստծո] խօսքը պահէ, իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է»,— ասաց Հովհաննես առաքյալը (Ա Յովհաննէս 2։5)։ Խորհենք. եթե Աստված մեզ սիրեց այն ժամանակ, երբ մենք դեռ մեղավորներ էինք, ապա մի՞թե ավելի շատ չի սիրի մեզ, եթե իսկապես զղջում ենք ու ջանասիրաբար ‘պահում նրա խոսքը’ (Հռովմայեցիս 5։8; Ա Յովհաննէս 4։10)։ Այո, քանի դեռ հավատարիմ ենք մնում Աստծուն, կարող ենք նույն վստահությունն ունենալ, ինչպիսին որ ուներ Պողոս առաքյալը։ Նա Աստծո մասին հետևյալը գրեց. «[Նա] որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան. էլ ի՞նչպէս նորան հետ ամեն բան չի շնորհիլ մեզ» (Հռովմայեցիս 8։32)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը