Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 2/1 էջ 8–11
  • Ուշագրավ մտքեր «Նէեմիա» գրքից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուշագրավ մտքեր «Նէեմիա» գրքից
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «ՊԱՐԻՍՊԸ ԼՐԱՑԱՒ»
  • (Նէեմիա 1։1–6։19)
  • «ՈՎ ԱՍՏՈՒԱԾ ԻՄ, ՅԻՇԻՐ ԻՆՁ Ի ԲԱՐԻՆ»
  • (Նէեմիա 7։1–13։31)
  • Եհովայի օրհնությունը շատ կարևոր է
  • Աստվածաշնչի գիրք համար 16. Նեեմիա
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • «Շարունակիր բարիո՛վ հաղթել չարին»
    2007 Դիտարան
  • «Ո՜վ իմ Աստված, հիշիր ինձ ի բարին»
    2011 Դիտարան
  • Երուսաղեմի պարիսպները
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
2006 Դիտարան
w06 2/1 էջ 8–11

Եհովայի Խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Նէեմիա» գրքից

ՏԱՍՆԵՐԿՈՒ տարի է անցել այն վերջին դեպքերից, որոնք նկարագրվում են Աստվածաշնչի «Եզրաս» գրքում։ Եկել է ժամանակը, որ ‘Երուսաղեմը դարձյալ շինելու հրամանը դուրս գա’, մի իրադարձություն, որով նշանավորվում է 70 շաբաթ տարիների սկիզբը, որոնք առաջնորդում են դեպի Մեսիան (Դանիէլ 9։24–27)։ «Նէեմիա» գիրքը պատմում է Աստծու ժողովրդի մասին, որ վերակառուցում է Երուսաղեմի պարիսպը։ Դեպքերը տեղի են ունենում ավելի քան 12 տարվա ընթացքում՝ մ.թ.ա. 456–ից մինչև մ.թ.ա. 443–ից հետո ընկած մի վճռական ժամանակամիջոցում։

Գիրքը գրել է կուսակալ Նեեմիան։ Այն իրենից ներկայացնում է մի ուշագրավ պատմություն, թե ինչպես է ճշմարիտ երկրպագությունը վեհանում, երբ վճռական գործողությունները համակցվում են Եհովա Աստծու հանդեպ լիակատար ապավինությամբ։ «Նէեմիա» գիրքը հստակորեն ցույց է տալիս, թե ինչպես է Եհովան դեպքերը տանում այնպիսի ուղղությամբ, որ իր կամքը կատարվի։ Այս գիրքը պատմություն է նաև ուժեղ և խիզախ առաջնորդի մասին։ Այն արժեքավոր դասեր է պարունակում ներկայիս բոլոր ճշմարիտ երկրպագուների համար, «որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է» (Եբրայեցիս 4։12)։

«ՊԱՐԻՍՊԸ ԼՐԱՑԱՒ»

(Նէեմիա 1։1–6։19)

Նեեմիան ծառայում է Արտաշես (Արտաքսերքսես Երկայնաբազուկ) թագավորին մայրաքաղաք Շուշանում։ Նա կարևոր պաշտոն է զբաղեցնում։ Տեղեկություն ստանալով, որ իր ազգակիցները «մեծ նեղութեան եւ անարգութեան մէջ են, եւ Երուսաղէմի պարիսպները քանդուած եւ նորա դռները կրակով այրուած են»՝ Նեեմիան խորապես վշտանում է։ Նա ջերմեռանդորեն աղոթում է Աստծուն առաջնորդության համար (Նէեմիա 1։3, 4)։ Ժամանակի ընթացքում թագավորը նկատում է Նեեմիայի տրտմությունը, և վերջինիս առջև հնարավորություն է բացվում գնալու Երուսաղեմ։

Ժամանելով Երուսաղեմ՝ Նեեմիան գիշերով ստուգում է պարսպի վիճակը և հրեաներին հայտնում այն վերակառուցելու իր ծրագիրը։ Շինարարությունը սկսվում է, բայց այն հակառակության է հանդիպում։ Անվախ Նեեմիայի առաջնորդությամբ, սակայն, ‘պարիսպը լրանում է’ (Նէեմիա 6։15)։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

1։1; 2։1 — Այս երկու համարներում հիշատակված «քսաներորդ տարին» միևնույն ժամանակային պահի՞ց է հաշվարկվել։ Այո։ 20–րդ տարին վերաբերում է Արտաշես թագավորի իշխանությանը։ Սակայն այս համարներում հաշվարկման տարբեր մեթոդներ են կիրառված։ Պատմական փաստերը վկայում են, որ Արտաշեսը գահ է բարձրացել մ.թ.ա. 475–ին։ Քանի որ բաբելոնական գրագիրները պարսից թագավորների իշխանության տարիները սովորաբար հաշվում էին նիսանից (մարտ–​ապրիլից) նիսան, Արտաշեսի թագավորման առաջին տարին սկսվեց մ.թ.ա. 474–ի նիսանից։ Ուստի, Նէեմիա 2։1–ում նշված «քսաներորդ տարին» սկսվեց մ.թ.ա. 455–ի նիսանից։ Տրամաբանական է եզրակացնել, որ Նէեմիա 1։1–ում նշված քասղև ամիսը (նոյեմբեր–​դեկտեմբեր) նախորդ՝ մ.թ.ա. 456–ի քասղև ամիսն էր։ Բայց քանի որ Նեեմիան նշում է, որ այդ ամիսը նույնպես ընկնում է Արտաշեսի թագավորման քսաներորդ տարվա մեջ, ուրեմն նա այստեղ հաշվարկը հավանաբար կատարում է՝ ելնելով միապետի գահ բարձրանալու ժամանակից։ Նաև հնարավոր է Նեեմիան ժամանակը հաշվարկում է այնպես, ինչպես հրեաներն են այսօր հաշվարկում՝ ըստ օրացուցային տարվա, որը սկսվում է տիշրի (սեպտեմբեր–​հոկտեմբեր) ամսից։ Ամեն դեպքում, Երուսաղեմը վերաշինելու հրամանը դուրս գալու տարին մ.թ.ա. 455–ն էր։

4։17, 18 — Ինչպե՞ս էր հնարավոր պարսպի վերաշինման գործը կատարել միայն մեկ ձեռքով։ Դա խնդիր չէր բեռնակիրների համար։ Քանի որ բեռը դրվում էր նրանց գլխին կամ ուսերին, ապա նրանք կարող էին մեկ ձեռքով հեշտությամբ պահել այն, իսկ ‘մյուս ձեռքով բռնել զենքը’։ Շինարարները, որոնք իրենց գործը անելու համար երկու ձեռքերի կարիքն էլ ունեին, «ամեն մէկը սուրը մէջքին կապած բան էր անում»։ Եթե թշնամին հարձակվեր, նրանք պատրաստ կլինեին դիմադրելու։

5։7 — Ինչո՞ւ Նեեմիան ‘հանդիմանեց իշխաններին և ոստիկաններին’։ Այդ մարդիկ, խախտելով Մովսիսական օրենքը, իրենց եղբայր հրեաներից վաշխ՝ տոկոս էին առնում (Ղեւտացոց 25։36; Բ Օրինաց 23։19)։ Ավելին, փոխատուների տոկոսադրույքները բարձր էին։ Եթե «հարիւրից մէկը» ամեն ամիս էր պահանջվում, ապա տարեկան այն կազմում էր 12 տոկոս (Նէեմիա 5։11)։ Դաժանություն էր տոկոս պահանջել մարդկանցից, որոնք արդեն իսկ ծանր հարկերի տակ էին, ինչպես նաև սննդի պակաս ունեին։ Այսպես Նեեմիան Աստծու Օրենքի միջոցով հանդիմանեց և նախատեց հարուստներին։

6։5 — Քանի որ գաղտնի նամակները սովորաբար դրվում էին կնքված պարկի մեջ, ո՞րն էր պատճառը, որ Սանաբաղատը «բաց նամակ» ուղարկեց Նեեմիային։ Սանաբաղատը թերևս ցանկանում էր հանրության ուշադրությանը հանձնել այն կեղծ մեղադրանքները, որոնք նա բերել էր բաց նամակում։ Հավանաբար նա հույս ուներ, որ դա կզայրացնի Նեեմիային այն աստիճան, որ նա իրեն պաշտպանելու նպատակով կթողնի շինարարությունը։ Կամ էլ Սանաբաղատը գուցե մտածում էր, որ այդ նամակի բովանդակությունը այնպիսի տագնապ կգցի հրեաների մեջ, որ նրանք ամբողջովին կդադարեցնեն իրենց աշխատանքը։ Նեեմիան չվախեցավ և հանգիստ շարունակեց կատարել Աստծուց ստացած հանձնարարությունը։

Դասեր մեզ համար

1։4; 2։4; 4։4, 5. Դժվարին իրավիճակներում կամ կարևոր որոշումներ կայացնելիս մենք պետք է ‘աղոթքում հարատևենք’ և աստվածապետական առաջնորդության համաձայն գործենք (Հռովմայեցիս 12։12)։

1։11–2։8; 4։4, 5, 15, 16; 6։16. Եհովան պատասխանում է իր ծառաների անկեղծ աղոթքներին (Սաղմոս 86։6, 7)։

1։4; 4։19, 20; 6։3, 15. Նեեմիան զգայուն էր և կարեկից։ Բայց նա նաև գործունյա մարդ էր, որը հաստատակամորեն արդարության հետևեց։ Նա գերազանց օրինակ է մեզ համար։

1։11–2։3. Նեեմիայի ուրախության հիմնական աղբյուրը մատռվակի իր պատվավոր պաշտոնը չէր, այլ ճշմարիտ երկրպագության առաջխաղացումը։ Չպե՞տք է արդյոք Եհովայի երկրպագությունը և այդ երկրպագության առաջընթացին նպաստող ամեն բան լինեն մեր գլխավոր հետաքրքրությունը և ուրախության հիմնական աղբյուրը։

2։4–8. Եհովան դրդեց Արտաշեսին թույլ տալ Նեեմիային գնալ Երուսաղեմ և վերակառուցել քաղաքի պարիսպը։ «Թագաւորների սիրտը ջրի վտակների պէս է Տիրոջ ձեռքին,— ասվում է Առակաց 21։1–ում,— դէպի ուր որ էլ ուզենայ՝ կ’դարձնէ»։

3։5, 27. Ճշմարիտ երկրպագության համար արվող ֆիզիկական աշխատանքը չպետք է մեր պատվից ցածր համարենք, ինչպես որ վարվեցին թեկուացի ‘երևելիները’։ Մենք պետք է ընդօրինակենք հասարակ թեկուացիներին, որոնք պատրաստ էին իրենց անձը տրամադրել գործին։

3։10, 23, 28–30. Շատերս ճշմարիտ երկրպագությանը աջակցում ենք մեր բնակության վայրում, թեև ոմանք հնարավորություն ունեն տեղափոխվելու այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։ Մեր բնակավայրում մենք կարող ենք մասնակցել Թագավորության սրահի շինարարության, նաև փրկարար աշխատանքների, բայց մեր գլխավոր գործը Թագավորության մասին բարի լուրի քարոզչությունն է։

4։14. Հալածանքի ժամանակ մենք նույնպես կարող ենք մեր վախը հաղթահարել՝ հիշելով «մեծ եւ ահեղ Տիրոջը»։

5։14–19. Կուսակալ Նեեմիան խոնարհության, անեսասիրության և խոհեմության փայլուն օրինակ է քրիստոնյա վերակացուների համար։ Թեև նախանձախնդիր էր Աստծու Օրենքը գործադրելու մեջ, նա չէր իշխում մարդկանց վրա՝ շահադիտական նպատակներ հետապնդելով։ Հակառակը, Նեեմիան ուշադիր էր ճնշվածների և աղքատների նկատմամբ։ Նա առատաձեռնություն դրսևորեց և այս հարցում ուշագրավ օրինակ է Աստծու բոլոր ծառաների համար։

«ՈՎ ԱՍՏՈՒԱԾ ԻՄ, ՅԻՇԻՐ ԻՆՁ Ի ԲԱՐԻՆ»

(Նէեմիա 7։1–13։31)

Երուսաղեմի պարսպի շինարարությունն ավարտվում է։ Նեեմիան տեղադրում է դարպասները և միջոցներ ձեռնարկում քաղաքի անվտանգությունն ապահովելու համար։ Նա զբաղվում է մարդկանց ազգաբանությունը կազմելու գործով։ Երբ ամբողջ ժողովուրդը հավաքվում է «այն հրապարակը որ Ջրի դռան առաջին է», Եզրաս քահանան ընթերցում է Մովսեսի Օրենքից, իսկ Նեեմիան և ղևտացիները այդ Օրենքը բացատրում են ժողովրդին (Նէեմիա 8։1)։ Տեղեկանալով Տաղավարահաց տոնի մասին՝ նրանք մեծ ուրախությամբ նշում են այն։

Այնուհետև տեղի է ունենում մեկ ուրիշ հավաքույթ, որի ժամանակ «Իսրայէլի սերունդ եղողները» խոստովանում են իրենց ազգի մեղքերը, ղևտացիները ներկայացնում են Աստծու առնչությունները Իսրայելի հետ, և մարդիկ երդվում են, «որ գնան Աստուծոյ օրէնքովը» (Նէեմիա 9։1, 2; 10։29)։ Քանի որ Երուսաղեմը դեռևս քիչ բնակչություն ունի, վիճակ է գցվում, որ քաղաքից դուրս ապրող 10 մարդուց 1–ը տեղափոխվի բնակվելու քաղաքում։ Հետո՝ տեղի է ունենում պարսպի հանդիսավոր բացումը։ Բոլորն այնպես են խանդավառվում, որ «Երուսաղէմի ուրախութիւնը հեռուից [է] լսվում» (Նէեմիա 12։43)։ Տասներկու տարի մնալով Երուսաղեմում՝ Նեեմիան վերադառնում է իր պարտականություններին, որ ուներ Արտաշես թագավորի մոտ։ Շուտով անմաքրությունը սողոսկում է հրեաների մեջ։ Նեեմիան վերադառնում է Երուսաղեմ։ Նա վճռական գործողություններ է ձեռնարկում իրավիճակը շտկելու համար։ Իր մասին Նեեմիան խոնարհ խնդրանք է ուղղում Եհովային՝ ասելով. «Ով Աստուած իմ, յիշիր ինձ ի բարին» (Նէեմիա 13։31)։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

7։6–67 — Ինչո՞ւ է Զորաբաբելի հետ Երուսաղեմ վերադարձածների ցուցակը, որ ուներ Նեեմիան, թվային առումով տարբերվում Եզրասի կազմած ցուցակից (Եզրաս 2։1–65)։ Տարբերությունների պատճառը գուցե այն էր, որ Եզրասն ու Նեեմիան օգտվել են տարբեր աղբյուրներից։ Օրինակ՝ վերադառնալու համար գրանցվածների թիվը, հնարավոր է, տարբերվում էր իրականում վերադարձածների թվից։ Հնարավոր է նաև, որ որոշ հրեաներ, ովքեր սկզբում չկարողացան հաստատել իրենց ծննդաբանությունը, դա արեցին ժամանակի ընթացքում։ Երկու արձանագրությունները, սակայն, մեկ բանում համաձայնվում են. առաջին վերադարձողների թիվն էր 42 360, բացի ծառաներից ու երգիչներից։

10։34 — Ինչո՞ւ էր մարդկանցից պահանջվում, որ փայտ մատակարարեն։ Մովսիսական օրենքով չէր պատվիրված փայտ մատակարարել։ Այդ պահանջը բխում էր զուտ կարիքից։ Մեծ քանակությամբ փայտ էր անհրաժեշտ զոհաբերություններն այրելու համար։ Ըստ ամենայնի, տաճարում չկային բավական թվով նաթանայիմներ՝ ոչ իսրայելացի ծառաներ։ Այդ իսկ պատճառով վիճակ գցեցին, որպեսզի որոշեն, թե ինչ հերթականությամբ են փայտ բերելու։

13։6 — Որքա՞ն ժամանակով էր Նեեմիան բացակայել Երուսաղեմից։ Աստվածաշունչը միայն ասում է, որ «մի քանի ժամանակից յետոյ», կամ՝ «օրերի վերջում» (ՆԱ, ծնթ.), Նեեմիան թույլտվություն խնդրեց թագավորից վերադառնալ Երուսաղեմ։ Հետևաբար, անհնար է որոշել, թե որքան ժամանակով էր նա բացակայել Երուսաղեմից։ Վերադառնալով՝ Նեեմիան հայտնաբերեց, որ քահանայությունն աջակցություն չի ստանում ժողովրդից, իսկ Շաբաթի օրենքը չի պահվում։ Շատերն ամուսնացել էին օտարազգի կանանց հետ, և նրանց երեխաները նույնիսկ չէին խոսում հրեաների լեզվով։ Նեեմիան պետք է որ երկար ժամանակով բացակայած լիներ Երուսաղեմից, որպեսզի իրավիճակն այդ աստիճան վատացած լիներ։

13։25, 28 — Բացի նրանից, որ Նեեմիան ‘հանդիմանեց’ (ԱԱ) ուխտադրուժ հրեաներին, ուրիշ ի՞նչ ուղղիչ միջոցներ նա ձեռնարկեց։ Նեեմիան ‘նզովեց’ նրանց այն իմաստով, որ Աստծու Օրենքից նրանց դեմ ուղղված դատաստաններ կարդաց։ Նա ‘ծեծեց նրանցից մի քանիսին’՝ թերևս դատական գործողություն ձեռնարկելով նրանց դեմ։ ‘Նրանցից ոմանց մազերը փետելով’՝ Նեեմիան արտահայտեց իր արդարացի վրդովմունքը։ Նա նաև ‘իր կշտից դուրս արեց’ քահանայապետ Եղիասիբի թոռանը, որն ամուսնացել էր Որոնացի Սանաբաղատի աղջիկներից մեկի հետ։

Դասեր մեզ համար

8։8. Լինելով Աստծու Խոսքի ուսուցիչներ՝ մենք ‘բացատրում’ ենք Աստվածաշունչը՝ ճիշտ արտաբերելով բառերը և դրանք շեշտելով, սուրբգրային համարները ճշգրտորեն մեկնաբանելով և դրանց կիրառությունը հստակորեն ցույց տալով։

8։10. «Տիրոջ ուրախութիւնը» բխում է սեփական հոգևոր կարիքները գիտակցելուց, դրանք բավարարելուց և աստվածապետական առաջնորդությանը հետևելուց։ Որքա՜ն կարևոր է, որ ջանասիրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը, կանոնավորաբար հաճախենք քրիստոնեական հանդիպումներին և եռանդորեն մասնակցենք Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին։

11։2. Ժառանգական սեփականությունը թողնելու և Երուսաղեմ տեղափոխվելու համար հարկավոր էր ծախսեր անել և որոշակի անհարմարություններ ունենալ։ Տեղափոխվելու ցանկություն հայտնածները դրսևորեցին անձնազոհության ոգի։ Մենք նույնպես կարող ենք նման ոգի ցույց տալ, երբ մեր առջև հնարավորություն է բացվում ուրիշների համար ծառայություններ կատարել համաժողովների ժամանակ և այլ առիթներով։

12։31, 38, 40–42. Երգելը հրաշալի հնարավորություն է՝ գովաբանելու Եհովային և մեր երախտագիտությունն արտահայտելու նրան։ Քրիստոնեական հանդիպումներին մենք պետք է երգենք ամբողջ սրտով։

13։4–31. Մենք պետք է խիստ ուշադիր լինենք, որ նյութապաշտությունը, այլասերումը և ուխտադրժությունը չսողոսկի մեր կյանքը։

13։22. Նեեմիան շատ լավ գիտակցում էր, որ ինքը հաշվետու է Աստծուն։ Նմանապես, մենք պետք է հասկանանք, որ Եհովայի առաջ հաշվետու ենք։

Եհովայի օրհնությունը շատ կարևոր է

Սաղմոսերգուն ասաց. «Եթէ Տէրը չ’շինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները» (Սաղմոս 127։1)։ Ի՜նչ գեղեցիկ կերպով է «Նէեմիա» գիրքը փաստում այս խոսքերի ճշմարտացիությունը։

Հստակ է, թե ինչ ենք սովորում այս գրքից։ Եթե ուզում ենք, որ մեր ամեն մի ձեռնարկման մեջ հաջողության հասնենք, ապա պետք է ունենանք Եհովայի օրհնությունը։ Մի՞թե կարող ենք ակնկալել, որ Եհովան կօրհնի մեզ, եթե ճշմարիտ երկրպագությունը մեր կյանքում առաջին տեղում չդնենք։ Ուրեմն եկեք Նեեմիայի պես Եհովայի երկրպագությունը և այդ երկրպագության առաջընթացը մեր գլխավոր հետաքրքրությունը դարձնենք։

[նկար 8-րդ էջի վրա]

«Թագաւորների սիրտը ջրի վտակների պէս է Տիրոջ ձեռքին»

[նկար 9-րդ էջի վրա]

Կարեկից, զգայուն և գործունյա Նեեմիան գալիս է Երուսաղեմ

[նկարներ 10-րդ և 11-րդ էջերի վրա]

Գիտե՞ս, թե ինչպես ‘բացատրել’ Աստծու Խոսքը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը