Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 10/1 էջ 4–7
  • Դուք կարող եք ապրել հավիտյան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դուք կարող եք ապրել հավիտյան
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու մարդիկ չեն ապրում հավիտյան
  • Հավիտենական կյանքը վերագտնված
  • Անմահության պարգևը
  • Հավիտենական կյանք դրախտ երկրի վրա
  • Հավիտենական կյանքին հասնելու միակ ճանապարհը
    1999 Դիտարան
  • Հավիտենական կյանքն իսկապես հնարավո՞ր է
    1999 Դիտարան
  • Վերջին թշնամին՝ մահը, կոչնչացվի
    2014 Դիտարան
  • Հիսուսի մահն ու հարությունը ինչ կարող են նշանակել քեզ համար
    2015 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 10/1 էջ 4–7

Դուք կարող եք ապրել հավիտյան

ԱՇԽԱՐՀԻ բոլոր կրոնների հավատացյալների մեծ մասը փայփայում է մահից հետո հավիտյան ապրելու հույս։ Տարբեր կրոններում հավիտենական կյանքի պատկերացումները տարբերվում են, սակայն հույսը հիմնականում նույնն է՝ ապրել երջանիկ, իդեալական պայմաններում՝ առանց վախենալու մահից։ Դուք նույնպե՞ս ունեք նման ցանկություն։ Ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ բոլոր կրոններում ներթափանցել է այս հավատալիքը։ Երբևէ կիրագործվի՞ հավիտյան ապրելու մեր հույսը։

Գրությունները ցույց են տալիս, որ հենց սկզբից՝ մարդկային առաջին զույգին ստեղծելիս, Արարիչը հավիտենական կյանքի ցանկություն դրեց մարդու գիտակցության մեջ։ Աստվածաշունչն ասում է, որ «[Աստված] յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը» (Ժողովող 3։11)։

Սակայն հավիտյան ապրելու ցանկությունը իրականացնելու համար առաջին մարդկային զույգը պետք է ընդուներ ճիշտն ու սխալը որոշելու Աստծու իրավունքը։ Եթե նրանք այդպես վարվեին, Եհովան արժանի կհամարեր նրանց «յաւիտեան ապր[ելու]» այն տանը, որը նա պատրաստել էր նրանց համար՝ Եդեմի պարտեզում (Ծննդոց 2։8; 3։22)։

Ինչու մարդիկ չեն ապրում հավիտյան

Աստվածաշնչի արձանագրությունը ցույց է տալիս, որ Աստված պարտեզում տնկել էր «բարին ու չարը գիտենալու ծառը», որի պտղից արգելել էր ուտել Ադամին և Եվային։ Եթե նրանք ուտեին՝ կմահանային (Ծննդոց 2։9, 17)։ Չուտելով պտղից՝ Ադամն ու Եվան ցույց կտային, որ ընդունում են Աստծու իշխանությունը։ Իսկ ուտելով՝ ցույց կտային, որ մերժում են Աստծու իշխանությունը։ Ադամը և Եվան չհնազանդվեցին Եհովայի հրահանգներին և դիրք բռնեցին Սատանայի՝ Աստծու իշխանության դեմ ապստամբած մի ոգեղեն արարածի կողմը։ Հետևանքը եղավ այն, որ Աստված արդարացիորեն վճռեց, որ Ադամն ու Եվան չէին կարող ապրել հավիտյան (Ծննդոց 3։1–6)։

Աստված առաջարկել էր կյանք կամ մահ, գոյություն կամ անգոյություն։ Անհնազանդության արդյունքը մահն էր լինելու և նրանց գոյության լիակատար ավարտը։ Այսպիսով, հնարավոր չէր, որ Ադամը և Եվան կամ նրանց զավակներից որևէ մեկը շարունակեր ապրել մոգական ըմպելիքների կամ անմահ հոգի ունենալու միջոցով։a

Ադամի բոլոր սերունդները տառապեցին իր ապստամբության պատճառով։ Պողոս առաքյալը բացատրում է դրա հետևանքներն այսպես. «Մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։

Հավիտենական կյանքը վերագտնված

Պողոս առաքյալը Ադամի սերունդների իրավիճակը նմանեցրեց առաջին դարում ապրող ստրուկի վիճակի հետ։ Ժառանգած մեղքի պատճառով Ադամի ու Եվայի երեխաները ծնվում էին որպես ‘մեղքի ծառաներ’, որոնք անխուսափելիորեն պետք է մահանային (Հռովմայեցիս 5։12; 6։16, 17)։ Այսինքն՝ եթե Եհովան իրավական սպեղանի նախատեսած չլիներ, որի միջոցով նա ազատություն գնեց այդ ծառաների համար, նրանք ընդմիշտ դատապարտված կլինեին մահվան։ Պողոսը բացատրում է. «Ինչպէս որ մէկի [Ադամի] յանցանքովն ամեն մարդկանց վերայ դատապարտութիւն եկաւ, նոյնպէս էլ մէկի արդարութիւնովն [«արդար գործով», ԱՆԹ] ամեն մարդկանց վերայ կեանքի արդարութիւն է գալիս»։ Այդ ‘արդար գործը’ Հիսուսի կատարյալ մարդկային կյանքի զոհաբերությունն էր որպես համապատասխան «փրկանք»։ Եհովան զոհաբերության իրավական ուժը համարեց միջոց, որով մարդկությունը կարող էր ազատվել «դատապարտութիւն[ից]» (Հռովմայեցիս 5։16, 18, 19; Ա Տիմոթէոս 2։5, 6)։

Ահա թե ինչու գիտնականները մարդու գենետիկական կոդում երբեք չեն գտնի հավերժական կյանքի գաղտնիքը. այն պետք է փնտրել մեկ այլ տեղում։ Ըստ Աստվածաշնչի՝ մահվան պատճառը բարոյական ու իրավական հիմքեր ունի և ոչ թե կենսաբանական։ Իսկ հավիտենական կյանքը վերականգնելու միջոցը՝ Հիսուսի քավիչ զոհաբերությունը, հենց այդ իրավական հիմքն է։ Փրկանքը նաև Աստծու արդարության և սիրառատ բարության դրսևորումն է։ Ուրեմն ովքե՞ր օգուտներ կքաղեն քավիչ զոհաբերությունից և հավիտենական կյանք կստանան։

Անմահության պարգևը

Եհովա Աստված «յաւիտենից մինչեւ յաւիտեան» է։ Նա անմահ է (Սաղմոս 90։2)։ Առաջին ստեղծագործությունը, որին Եհովան շնորհել է անմահության պարգևը, Հիսուս Քրիստոսն է։ Պողոս առաքյալը բացատրում է. «Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլ եւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլ եւս չէ տիրում» (Հռովմայեցիս 6։9)։ Հարություն առած Հիսուսին համեմատելով երկրային կառավարիչների հետ՝ Պողոսը նրան նկարագրում է որպես միակ անձնավորության, որն ունի անմահություն։ Հիսուսը «յաւիտեան է կենում»։ Նրա կյանքը «անվախճան» է (Եբրայեցիս 7։15–17, 23–25; Ա Տիմոթէոս 6։15, 16)։

Հիսուսը միակ անձնավորությունը չէ, որ նման պարգև է ստացել։ Ոգով օծված քրիստոնյաները, որոնք ընտրվում են կառավարելու երկնքում որպես թագավորներ, ստանում են այնպիսի հարություն, ինչպիսին որ ստացավ Հիսուսը։ Հովհաննես առաքյալը ցույց է տալիս, որ այս առանձնաշնորհումը տրված է 144 000 անհատներին (Յայտնութիւն 14։1)։ Նրանք նույնպես անմահություն են ստանում։ Նրանց հարության վերաբերյալ Պողոսը գրում է. «Մարմին եւ արիւն չեն կարող Աստուծոյ արքայութիւնը ժառանգել.... Փողը կ’փչուի, եւ մեռելները յարութիւն կ’առնեն անապականելի, եւ մենք կ’փոխուինք։ Վասնզի պէտք է որ այս ապականացուն հագնէ անապականութիւնը, եւ այս մահկանացուն հագնէ անմահութիւնը»։ Մահը ոչ մի իշխանություն չունի նրանց վրա, ովքեր այսպիսի հարություն են ստանում (Ա Կորնթացիս 15։50–53; Յայտնութիւն 20։6)։

Աստծու տված այս տեղեկությունը իսկապես ուշագրավ է։ Թեև հրեշտակները ոգեղեն արարածներ են, սակայն նույնիսկ նրանք չեն ստեղծվել անմահ։ Սա է փաստում այն, որ այդ ոգեղեն արարածները, ովքեր միացան Սատանայի ապստամբությանը, ոչնչացվելու են (Մատթէոս 25։41)։ Մյուս կողմից՝ Հիսուսի թագավորակիցները ստանում են անմահ կյանքի պարգևը։ Դա փաստում է, որ Եհովան հաստատ համոզված է, որ նրանք միշտ հավատարիմ կլինեն իրեն։

Արդյո՞ք սա նշանակում է որ ընդամենը 144 000 մարդիկ են ապրելու հավիտյան, որը, համեմատած պատմության ընթացքում ապրած միլիարդավոր մարդկանց հետ, փոքր թիվ է կազմում։ Ո՛չ։ Եկեք տեսնենք, թե ինչու։

Հավիտենական կյանք դրախտ երկրի վրա

Աստվածաշնչի Հայտնություն գիրքը նկարագրում է անթիվ մարդկանց մեծ բազմություն, որին շնորհված է հավիտենական կյանք դրախտ երկրի վրա։ Նրանց թվում են նաև այն մարդիկ, որոնք մահացել են, սակայն հարություն են առել և վերականգնել իրենց երիտասարդական առողջությունն ու ավյունը (Յայտնութիւն 7։9; 20։12, 13; 21։3, 4)։ Նրանց առաջնորդում են դեպի «կյանքի ջրի մի գետ՝ բյուրեղի պես մաքուր, որ հոսում էր Աստծու.... գահից»։ Այդ գետի ափերի երկայնքով «կյանքի ծառեր կային.... Եվ ծառերի տերևները ազգերին բուժելու համար էին»։ Եհովա Աստված բարյացակամորեն հրավիրում է. «Ով ծարավ է, թող գա. և նա, ով ցանկանում է, թող վերցնի կյանքի ջուրը ձրի» (Յայտնութիւն 22։1, 2, 17)։

Այս ծառերը կյանքի էլիքսիր չեն և ոչ էլ երիտասարդության աղբյուր, որոնք դարեր շարունակ փնտրում էին ալքիմիկոսները և հետազոտողները։ Ընդհակառակը՝ նրանք ներկայացնում են այն, ինչ Աստված ձեռնարկել է Հիսուս Քրիստոսի միջոցով՝ վերականգնելու համար մարդու կատարյալ վիճակը, որը նա ունեցել է սկզբում։

Հնազանդ մարդկությանը երկրի վրա հավիտենական կյանք տալու Աստծու նպատակը չի փոխվել։ Այս նպատակը կիրականանա, քանի որ Եհովան հավատարիմ է։ Սաղմոս 37։29–ում ասվում է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում»։ Այս խոստումը մղում է մեզ երկնքում անմահություն ստացած մարդկանց հետ միասին հայտարարել. «Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի [հավիտենության] Թագաւոր։ Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ. որ միայն դու ես սուրբ» (Յայտնութիւն 15։3, 4)։

Ցանկանո՞ւմ եք ունենալ հավիտենական կյանքի թանկարժեք պարգևը։ Եթե այո, ապա պետք է հավատարիմ և հնազանդ լինեք «հավիտենականության Թագավորին»։ Դուք պետք է սովորեք Եհովայի և Հիսուս Քրիստոսի մասին, որի շնորհիվ այսպիսի կյանքը հնարավոր է դարձել։ Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են ընդունել բարու և չարի վերաբերյալ Աստծու չափանիշները, կստանան «յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 17։3)։

[ծանոթագրություն]

a Հոգու անմահության ուսմունքի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո» գրքույկը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[շրջանակ և նկար 5-րդ էջի վրա]

Հավերժական երազանք

Գիլգամեշի դյուցազնավեպը՝ Միջագետքի մի սագա, որը ոմանց կարծիքով գրվել է մ.թ.ա. երկրորդ հազարամյակում, նկարագրում է, թե ինչպես է առասպելական հերոսը փնտրում հավիտենական կյանք։ Հնում եգիպտացիները զմռսում էին մահացածներին այն նպատակով, որ նրանց հոգիները, որոնք համարվում էին անմահ, կրկին կարողանային օգտագործել իրենց մարմինները։ Ուստի եգիպտական որոշ դամբարաններ լցնում էին այն ամենով, ինչը կարող էր պետք գալ մահացածին այսպես կոչված անդրշիրիմյան կյանքում։

Չինացի ալքիմիկոսները դեռևս մ.թ.ա. ութերորդ դարում հավատում էին ֆիզիկական անմահությանը և մ.թ.ա. չորրորդ դարում մոգական ըմպելիքների միջոցով հույս ունեին հասնել դրան։ Միջնադարում եվրոպացի և արաբ ալքիմիկոսները փնտրում էին միջոցներ՝ պատրաստելու համար կյանքի էլիքսիրներ։ Նրանց պատրաստած խառնուրդներից մի քանիսը պարունակում էին մկնդեղ, սնդիկ և ծծումբ։ Ո՞վ գիտե, թե քանի մարդ է թունավորվել այս պատրաստուկներից։

Մի ժամանակ նաև տարածված էին առասպելներ այսպես կոչված երիտասարդության աղբյուրի մասին։ Ասում էին, որ այս աղբյուրը վերականգնում է բոլոր նրանց ավյունը, ովքեր խմում էին նրանից։

[շրջանակ և նկարներ 7-րդ էջի վրա]

Արդյո՞ք հավիտենական կյանքը ձանձրալի կլինի

Ոմանք առարկում են՝ ասելով, որ հավիտենական կյանքը ձանձրալի կլինի, և «հավիտենականությունը կվատնվի [անվերջ կրկնվող] անիմաստ զվարճությունների վրա»։ Գուցե նրանց պատկերացրած հավիտենականությունը ներկա կենսակերպի և պայմանների անվերջ շարանն է, որը շատերի համար ձանձրալի և անիմաստ է։ Սակայն Աստված խոստանում է, որ իր վերականգնած Դրախտում մարդիկ «կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11)։ Այդպիսի կյանքը հնարավորություն կտա մարդկանց ձեռք բերել գիտություն Եհովայի ստեղծագործությունների մասին և ժամանակ հատկացնել՝ զարգացնելու հրաշալի հմտություններ, կատարելու ուսումնասիրություններ և զբաղվելու այն ամենով, ինչի մասին հիմա մենք պարզապես երազում ենք։

Դոկտոր Օբրի Գրեյը՝ Քեմբրիջի համալսարանում աշխատող մի գենետիկ, որը զբաղվում է կյանքի երկարացման հետազոտություններով, ասում է. «Լավ կրթություն ունեցող մարդիկ, ովքեր նաև ժամանակ ունեն այդ կրթությունն օգտագործելու, երբեք չեն ձանձրանում այսօր և չեն էլ պատկերացնում, որ երբևէ կձանձրանան այն նոր բաներից, որոնք կուզենային անել»։ Բայց նույնիսկ այդ դեպքում, ինչպես ասում է Աստվածաշունչը, «մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը» (Ժողովող 3։11)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը