Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 3/1 էջ 17–19
  • Եհովային սպասելը երջանկություն է բերում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովային սպասելը երջանկություն է բերում
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է նշանակում սպասել Աստծուն
  • Սպասելիս չենք կորցնում մեր երջանկությունը
  • Չհուսալքվենք
  • Եթե սպասենք, օգուտներ կստանանք խրատից
  • Հասունանալու համար ժամանակ է պետք
  • Սպասելով՝ սեր ենք դրսևորում
  • Կարողանո՞ւմ եք սպասել
    2000 Դիտարան
  • Ուրախ եղիր, մինչ սպասում ես Եհովային
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Կարողացե՛ք սպասել
    2000 Դիտարան
  • Պատրա՞ստ ես համբերությամբ սպասելու
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2007 Դիտարան
w07 3/1 էջ 17–19

Եհովային սպասելը երջանկություն է բերում

ԵՐԲԵՎԷ խակ միրգ կերե՞լ ես։ Անկասկած, համը քեզ դուր չի եկել։ Ժամանակ է պետք, որ միրգը հասնի, և արժե դրան սպասել։ Կան ուրիշ դեպքեր էլ, երբ սպասելը վարձատրվում է։ Աստվածաշունչն ասում է. «Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը» (Երեմիայի Ողբերը 3:26; Տիտոս 2:13)։ Քրիստոնյաները ինչպե՞ս պետք է սպասեն Եհովային, և ի՞նչ օգուտներ կստանանք՝ նրան սպասելով։

Ի՞նչ է նշանակում սպասել Աստծուն

Լինելով քրիստոնյաներ՝ մենք «սպասում և ջանում ենք հասնել Տիրոջ օրվա գալստյանը»։ Մենք սպասում ենք այն օրվան, երբ Աստված «ամբարիշտ մարդկանց կկործանի», և մենք ազատություն կստանանք (Բ Պետրոս 3:7, 12, ԷԹ)։ Եհովան ինքը ուզում է վերջ տալ ողջ չարությանը, սակայն զսպում է իրեն, որպեսզի քրիստոնյաների փրկությունը բերի այնպես, որ իր անունը փառավորվի։ Աստվածաշնչում կարդում ենք. «Աստուած՝ [որ թեև] կամենում էր ցոյց տալ բարկութիւնը եւ յայտնել իր զօրութիւնը, շատ երկայնմտութեամբ համբերեց բարկութեան անօթներին՝ որ կորուստի համար պատրաստուած էին. և որ յայտնի ցոյց տայ իր փառքի մեծութիւնը՝ ողորմութեան անօթների վերայ» (Հռովմայեցիս 9:22, 23)։ Ինչպես Նոյի օրերում, այնպես էլ այսօր Եհովան գիտի, թե երբ է իր ծառաներին փրկելու ճիշտ ժամանակը (Ա Պետրոս 3:20)։ Այսպիսով՝ սպասել Աստծուն նշանակում է սպասել այն ժամանակին, երբ նա գործի կանցնի։

Եհովայի օրվան սպասելիս երբեմն գուցե վհատվենք՝ տեսնելով, թե մեզ շրջապատող աշխարհի բարոյական չափանիշները ինչպես են գնալով ավելի արժեզրկվում։ Այդպիսի պահերին լավ կլինի մեր միտքը բերել Աստծու մարգարե Միքիայի խոսքերը, որը գրել է. «Կորչում է բարեպաշտը երկրիցը, եւ ուղիղը չ’կայ մարդկանց մէջ»։ Ապա նա ավելացնում է. «Բայց ես Տիրոջը կ’սպասեմ, եւ կ’յուսամ իմ փրկութեան Աստուծուն» (Միքիա 7:2, 7)։ Ինչպիսի՞ տրամադրվածությամբ մենք պետք է սպասենք։ Եվ քանի որ սպասելը հաճախ ընկճում է մարդուն, ինչպե՞ս կարող ենք Աստծուն սպասելիս ուրախություն գտնել։

Սպասելիս չենք կորցնում մեր երջանկությունը

Սպասելու հարցում մեզ համար լավ օրինակ է Եհովան։ Նա երբեք չի դադարում «երջանիկ Աստված» լինելուց (Ա Տիմոթէոս 1:11, ՆԱ)։ Սպասելիս նա չի կորցնում իր երջանկությունը, որովհետև շարունակում է գործել իր նպատակը ի կատար ածելու ուղղությամբ, այսինքն՝ իրեն սիրող մարդկանց հասցնել կատարյալ վիճակի, որը նա նպատակադրել էր մարդկանց ստեղծման հենց սկզբից (Հռովմայեցիս 5:12; 6:23)։ Նա տեսնում է իր գործի լավ արդյունքները. միլիոնավոր մարդիկ գալիս են դեպի ճշմարիտ երկրպագությունը։ Հիսուսն ասաց. «Իմ Հայրը մինչեւ հիմա գործում է, եւ ես էլ գործում եմ» (Յովհաննէս 5:17)։ Ինչպես տեսնում ենք, հօգուտ ուրիշների ինչ–որ բան անելը կարևոր է երջանիկ լինելու համար (Գործք 20:35)։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները չեն սպասում ձեռքերը ծալած, այլ շարունակ օգնում են ուրիշներին իմանալու մարդկության վերաբերյալ Աստծու նպատակները։

Աստծուն հավատարիմ մարդիկ միշտ էլ ուրախությամբ փառաբանել են Եհովային՝ սպասելով այն ժամանակին, երբ նա գործի կանցնի։ Քննենք սաղմոսերգու Դավթի օրինակը։ Նա հալածվում էր իր թագավորի կողմից, նրան դավաճանեցին իր մտերիմ ընկերն ու հարազատ որդին։ Բոլոր այդ իրավիճակներում Դավիթն արդյոք երջանի՞կ էր, մինչ սպասում էր Եհովայի փրկությանը։ 71–րդ սաղմոսում, որը հավանաբար գրել է Դավիթը, ասվում է. «Ես միշտ կ’սպասեմ, եւ քո ամեն փառաբանութիւնների վերայ փառաբանութիւն կ’աւելացնեմ: Թող իմ բերանը պատմէ արդարութիւնը, ամեն օր քո փրկութիւնը» (Սաղմոս 71:14, 15)։ Դավիթը անհամբեր չէր։ Նա ուրախությամբ էր սպասում, քանի որ զբաղված էր Եհովային փառաբանելով և ուրիշներին ճշմարիտ երկրպագության մեջ զորացնելով (Սաղմոս 71:23)։

Եհովային սպասելը չի կարելի համեմատել այն վիճակի հետ, երբ բարկացած՝ ուշացող ավտոբուսին ենք սպասում։ Ավելի շուտ, դա նման է նրան, թե ինչպես են ծնողները բերկրանքով սպասում իրենց երեխայի զարգանալուն և չափահաս դառնալուն, ու հպարտանում են նրանով։ Այդ տարիները լի են բուռն գործունեությամբ՝ երեխային կրթություն, դաստիարակություն և խրատ տալով, և այդ ամենի նպատակը ցանկալի արդյունքների հասնելն է։ Նույն ձևով էլ մենք, Եհովային սպասելիս երջանկություն ենք ապրում և ուրիշներին օգնում ենք մոտենալ Աստծուն։ Մենք նույնպես ուզում ենք արժանանալ Աստծու հավանությունը և ի վերջո փրկություն ստանալ։

Չհուսալքվենք

Եհովային սպասել նշանակում է նաև շարունակել սիրել ու ծառայել նրան՝ առանց հուսալքվելու։ Երբեմն սա կարող է հեշտ չլինել։ Աստծու ծառաներից շատերը այսօր ապրում են այնպիսի միջավայրում, որտեղ մարդիկ սիրում են ծաղրել նրանց, ովքեր հավատում են Աստծու խոստումներին և ապրում են այդ հավատի համաձայն։ Սակայն եկեք քննենք հավատարիմ իսրայելացիների օրինակը, որոնք թեպետ 70 տարի գերի մնացին Բաբելոնում, սակայն իրենց հույսը կենդանի պահեցին։ Ի՞նչը նրանց օգնեց։ Անշուշտ սաղմոսներն ընթերցելը զորացրել էր նրանց։ Մի քաջալերական սաղմոսում, որը թերևս այդ ժամանակաշրջանում է գրվել, կարդում ենք. «Ես նորա խօսքին եմ յուսացած: Իմ անձը Տիրոջը սպասում է աւելի քան թէ առաւօտուայ սպասողները՝ առաւօտուայ սպասողները: Իսրայէլը թող յուսայ Տիրոջը» (Սաղմոս 130:5–7)։

Երբ Բաբելոնը ընկավ զավթիչների ձեռքը, այն հրեաները, որոնք իրենց հույսը կենդանի էին պահում, այսինքն՝ շարունակ կարդում և խոսում էին այդ հույսի մասին, վարձատրվեցին. հազարավոր հավատարիմ հրեաներ ճանապարհ ընկան դեպի Երուսաղեմ։ Այդ ժամանակների մասին գրված է. «Երբ Տէրը Սիօնին գերութիւնը դարձուց.... մեր բերանը խնդութիւնով լեցուեցաւ» (Սաղմոս 126:1, 2, ԱԱ)։ Հայրենիք վերադարձած այդ հրեաները թևաթափ չեղան, այլ շարունակեցին ամրապնդել իրենց հավատը։ Նրանք երբեք չդադարեցին Եհովային երգերով գովաբանելուց։

Նրանց նման՝ ճշմարիտ քրիստոնյաները, ովքեր իրերի համակարգի վախճանի այս օրերում սպասում են Աստծուն, անդադար ջանքեր են գործադրում իրենց հավատը կենդանի պահելու համար։ Նրանք ուսումնասիրում են Աստծու Խոսքը, քաջալերում են իրար և փառաբանում են Եհովային՝ քարոզելով նրա Թագավորության բարի լուրը (Մատթէոս 24:3, 14)։

Եթե սպասենք, օգուտներ կստանանք խրատից

Ինչպես արդեն նշեցինք, Աստծու մարգարե Երեմիան գրել էր. «Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը» (Երեմիայի Ողբերը 3:26)։ Երեմիան ուզում էր ասել, որ լավ կլիներ, եթե Աստծու ժողովուրդը չբողոքեր Եհովային այն բանի համար, թե ինչ կերպով էր նա իրենց խրատել՝ թույլ տալով, որ Երուսաղեմը կործանվի։ Ընդհակառակը՝ նրանք պետք է օգուտներ քաղեին իրենց հետ պատահածից. պետք է խորհրդածեին այն բանի շուրջ, որ իրենք անհնազանդություն էին դրսևորել և որ պետք է փոխեին իրենց մտածելակերպը (Երեմիայի Ողբերը 3:40, 42)։

Թե ինչպես է Եհովայից եկած խրատը օգուտներ բերում մեզ, կարելի է նմանեցնել մրգի հասունանալուն։ Աստծու տված խրատի վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Նորանով [խրատով] վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում» (Եբրայեցիս 12:11)։ Ինչպես որ ժամանակ է պետք միրգը հասնելու համար, այնպես էլ ժամանակ է պետք, որ մենք փոխենք մեր մտածելակերպը և ճիշտ արձագանքենք Աստծու տված ուսուցմանը։ Օրինակ՝ եթե մեր սխալ քայլի պատճառով կորցրել ենք ժողովում ունեցած որոշ պատասխանատվություններ, Աստծուն սպասելու մեր պատրաստակամությունը թույլ չի տա, որ վհատվենք կամ հուսալքվենք։ Նման դեպքերում Դավթի ներշնչյալ խոսքերը անչափ քաջալերական են. «Նորա [Աստծու] բարկութիւնը ակնթարթի չափ է, բայց նորա քաղցրութիւնը բոլոր կեանքումը. իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն» (Սաղմոս 30:5)։ Եթե սովորենք ճիշտ տրամադրվածությամբ սպասել և կիրառենք Աստծուց ու նրա կազմակերպության կողմից ստացած խորհուրդները, ապա մեր «ցնծության» ժամանակը կգա։

Հասունանալու համար ժամանակ է պետք

Եթե երիտասարդ ես կամ վերջերս ես մկրտվել, գուցե քո մեջ ցանկություն է առաջացել քրիստոնեական ժողովում որոշ պատասխանատվություններ ունենալ։ Սակայն այդպիսի պարտականություններ հանձն առնելու համար հոգևոր հասունություն է պետք, ինչին հասնելու համար էլ ժամանակ է հարկավոր։ Ուրեմն այնպես անցկացրու կյանքիդ երիտասարդ տարիները, որ հոգևորապես հասունանաս։ Այդ տարիները դու կարող ես հաջողությամբ օգտագործել Աստվածաշունչը ամբողջությամբ կարդալու, քրիստոնեական հատկություններ զարգացնելու և աշակերտներ պատրաստելու գործում հմտանալու համար (Ժողովող 12:1)։ Եթե խոնարհաբար սպասես, ապա ժամանակը կգա, երբ Եհովան հարմար կգտնի քեզ ավելի շատ պատասխանատվություններ տալու։

Աշակերտներ պատրաստելու գործը նույնպես համբերություն է պահանջում։ Ինչպես որ ագարակատերն է կանոնավոր ջրում սերմերը, մինչև որ Աստված աճեցնի դրանք, այդպես էլ մենք պետք է անենք աշակերտներ պատրաստելիս (Ա Կորնթացիս 3:7; Յակոբոս 5:7)։ Մարդկանց սրտերում Եհովայի հանդեպ հավատ և գնահատանք զարգացնելու համար գուցե հարկ լինի ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ համբերությամբ նրանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սպասել Եհովային նշանակում է հարատևել այս գործում, նույնիսկ եթե սկզբում ուսումնասիրողները անմիջապես չեն կիրառում իրենց սովորածը։ Եթե թեկուզ մի փոքր գնահատանք ես նկատում նրանց մեջ, ապա դա կարող է քեզ համար նշան լինել, որ նրանք արձագանքում են Եհովայի ոգուն։ Եթե համբերես, գուցեև ուրախություն ապրես՝ տեսնելով, թե ինչպես է Եհովան ուսումնասիրողին աճեցնում ու դարձնում Քրիստոսի աշակերտը (Մատթէոս 28:20)։

Սպասելով՝ սեր ենք դրսևորում

Տեսնելու համար, թե ինչպես կարող է սպասելը սիրո և վստահության դրսևորում լինել, դիտարկենք մի տարեց Վկա կնոջ օրինակը, որն ապրում է Անդերի տափաստանային գոտում (Հարավային Ամերիկա)։ Նա և մի ուրիշ քույր իրենց գյուղում միակ Եհովայի վկաներն են։ Կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ փափագով են նրանք սպասում, որ հավատակիցներն այցելեն իրենց։ Մի անգամ շրջագայող վերակացուն գնում էր նրանց այցելելու, սակայն ճանապարհին մոլորվեց։ Նա ստիպված եղավ իր եկած ճանապարհով ետ դառնալ, ինչի պատճառով մի քանի ժամ ուշացավ։ Միայն գիշերվա կեսին նա վերջապես հեռվից տեսավ գյուղը։ Քանի որ այդ տարածքում էլեկտրականություն չկար, նա զարմացավ, երբ վառվող լույս տեսավ։ Որքան ուրախացավ այդ եղբայրը, երբ գյուղ հասնելուն պես տեսավ տարեց քրոջը՝ ճրագը ձեռքին։ Քույրը համոզված էր, որ եղբայրը կգա, ուստի ճրագը բարձր պահած՝ սպասում էր նրան։

Նույնպիսի համբերությամբ մենք սպասում ենք Եհովային և չենք կորցնում մեր ուրախությունը։ Մենք համոզված ենք, որ նա կկատարի իր խոստումները։ Եվ այդ շրջագայող վերակացուի պես՝ գնահատում ենք նրանց, ովքեր սիրով սպասում են մեզ։ Ուստի զարմանալի չէ, որ Աստված գնահատում է իրեն սպասողներին։ Աստվածաշունչն ասում է. «Տէրը հաւանում է [նրանց].... որ իր ողորմութեանն են յուսացած [«սպասում», ՆԱ]» (Սաղմոս 147:11)։

[նկար 18–րդ էջի վրա]

Նրանք, ովքեր զբաղված են Աստծուն փառաբանելով, ուրախությամբ են սպասում Եհովային

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը