Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 5/1 էջ 24
  • Նա զգում է մեր ցավը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նա զգում է մեր ցավը
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2013 Դիտարան
  • Հաստատուն հույս մահացածների համար
    Երբ մահանում է քո սիրելիներից մեկը
  • Դեպքեր, երբ Հիսուսն արտասվեց. ի՞նչ ենք սովորում
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Կարեկցանք. բարության և գթության բանալի
    2002 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 5/1 էջ 24

Մոտեցեք Աստծուն

Նա զգում է մեր ցավը

Հովհաննես 11։33–35

«ԿԱՐԵԿՑԱՆՔԸ քո ցավն է իմ սրտում»։ Ահա թե ինչպես Եհովայի վկա մի տարեց միսիոներ նկարագրեց այս արժեքավոր հատկությունը։ Եհովա Աստված կարեկցանք դրսևորելու հարցում մեծագույն օրինակն է։ Նա զգում է իր ծառաների կրած ցավը։ Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել դրանում։ Եհովայի սիրառատ կարեկցանքը թե՛ խոսքերով, թե՛ գործերով կատարելապես արտացոլեց Հիսուսը, երբ երկրի վրա էր (Հովհաննես 5։19)։ Քննենք այն դեպքը, որն արձանագրված է Հովհաննես 11։33–35 համարներում։

Երբ Ղազարոսը վաղաժամ մահացավ, Հիսուսը գնաց նրանց գյուղ։ Հասկանալի է, որ Ղազարոսի քույրերը՝ Մարիամն ու Մարթան, սգում էին։ Հիսուսը շատ էր սիրում այս ընտանիքին (Հովհաննես 11։5)։ Ինչպե՞ս նա կարձագանքեր։ Աստվածաշնչում կարդում ենք. «Հիսուսն էլ, տեսնելով, որ [Մարիամը] լաց է լինում, և նրա հետ եկած հրեաներն էլ են լաց լինում, իր հոգու խորքում հառաչեց և հուզվեց, ապա ասաց. «Որտե՞ղ եք դրել նրան»։ Նրանք էլ ասացին. «Տե՛ր, ե՛կ և տե՛ս»։ Եվ Հիսուսի աչքերից արցունքներ հոսեցին» (Հովհաննես 11։33–35)։ Ինչո՞ւ նա լաց եղավ։ Հիսուսի սիրելի ընկերը՝ Ղազարոսը, մահացել էր, սակայն նա պատրաստվում էր հարություն տալ նրան (Հովհաննես 11։41–44)։ Ուրիշ ի՞նչը Հիսուսի մեջ այդպիսի զգացումներ առաջացրեց։

Կրկին անդրադառնանք վերևում մեջբերված խոսքերին։ Նկատեք, որ երբ Հիսուսը տեսավ, որ Մարիամը և նրա հետ եղողները լաց են լինում, «հառաչեց» և «հուզվեց»։ Բնագիր լեզվում այստեղ օգտագործված բառերը մատնանշում են ուժգին հույզերa։ Հիսուսը խորապես հուզվեց իր տեսածից։ Այն, որ նրա աչքերը լցվեցին արցունքներով, ցույց է տալիս, որ նա խոր հույզեր ապրեց։ Հստակ է, որ ուրիշների ցավը խորապես ազդեց Հիսուսի վրա։ Երբևիցե արտասվե՞լ եք, երբ տեսել եք, որ ձեր սիրելիներից մեկը լաց է լինում (Հռոմեացիներ 12։15)։

Հիսուսի ցույց տված կարեկցանքից սովորում ենք նրա Հոր՝ Եհովայի հատկությունների և ճանապարհների մասին։ Հիշենք, որ Հիսուսը կատարելապես արտացոլեց իր Հոր հատկությունները, ուստի կարող էր ասել. «Ով որ ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14։9)։ Հետևաբար, «Հիսուսի աչքերից արցունքներ հոսեցին» խոսքերը մեզ վստահեցնում են, որ Եհովան զգում է իր երկրպագուների ցավը։ Աստվածաշնչի գրողները հաստատում են դա (Եսայիա 63։9; Զաքարիա 2։8)։ Ի՜նչ սիրող Աստված է Եհովան։

Կարեկցանքը գրավիչ հատկություն է։ Երբ մենք հուսահատված և ընկճված ենք լինում, մոտենում ենք այնպիսի մարդու, որը կարող է հասկանալ մեր հանգամանքները և ցավակից լինել մեզ։ Որքա՜ն ենք մոտենում Եհովային, որը կարեկից Աստված է և զգում է մեր ցավը ու հասկանում է, թե ինչու ենք լաց լինում (Սաղմոս 56։8)։

[ծանոթագրություն]

a Հունարեն բառը, որը թարգմանվել է «աչքերից արցունքներ հոսել» արտահայտությամբ, հաճախ նշանակում է «լուռ լաց լինել»։ Իսկ Մարիամի և մյուսների լաց լինելը նկարագրելու համար օգտագործված բառը կարող է նշանակել «բարձրաձայն լաց լինել, ողբալ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը