Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 6/1 էջ 22
  • «Անուն, որը չի օգտագործվում»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Անուն, որը չի օգտագործվում»
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ է Եհովան
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ա4 Աստծու անունը՝ Եբրայերեն Գրվածքներում
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Ինչո՞ւ օգտագործել Աստծու անունը, եթե ճիշտ արտասանությունը հայտնի չէ
    2008 Դիտարան
  • Աստծու անվան գործածությունն ու նշանակությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2008 Դիտարան
w08 6/1 էջ 22

«Անուն, որը չի օգտագործվում»

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ամենաբարձր կոթողը Սենտ Լուիս (Միսուրի նահանգ) քաղաքի գետաբերանի մոտ կառուցված Գեյթուեյ կամարն է, որն ունի 630 մետր բարձրություն։ Այդ կամարի մի կողմում կա ոչ այնքան բարձր մի եկեղեցի, որը հայտնի է Հին Մայր տաճար անունով։

Եկեղեցու կողմից հրատարակված մի գրքում, որում նկարագրվում է եկեղեցու մուտքի ճարտարապետական առանձնահատկությունները, ասվում է. «Սյունազարդ նախասրահի վերևում կա մի գեղեցիկ վերնաճակատ, որի կենտրոնական մասում եբրայերեն ոսկեզօծ մեծ տառերով փորագրված է Աստծու անունը, որը չի օգտագործվում»։ Ինչպես ցույց է տրված նկարում, պարզ երևում են եբրայերեն չորս տառերը יהוה (ՅՀՎՀ), կամ՝ քառագիրը, որը ներկայացնում է Աստծու անունը։

Երբ 1834–ին կառուցվեց Մայր տաճարը, Սենտ Լուիսի թեմը հավանաբար մտածեց, որ Աստծու անունը, գրված եբրայերեն չորս տառերով, պետք է կարևոր դեր ունենա։ Այդ դեպքում ինչո՞ւ Աստծու անունը «չի օգտագործվում» կամ «չի արտասանվում»։

«Նոր կաթոլիկական հանրագիտարանում» նշվում է, թե ինչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հրեաները մ.թ.ա. վեցերորդ դարում վերադարձան Բաբելոնի գերությունից։ Այնտեղ գրված է. «Յահվե անունը [քառագիրը ձայնավոր հնչյուններով] սկսեցին չափազանց սուրբ համարել բարձրաձայն արտասանելու համար, և ըստ այդ սովորության՝ քառագիրը փոխարինվեց ԱԴՈՆԱՅ [Տեր] կամ ԷԼՈՀԻՄ [Աստված] բառերով։.... Այդ սովորության պատճառով ժամանակի ընթացքում այլևս ոչ ոք չէր օգտագործում Յահվե անվան ճիշտ ձևը»։ Ուստի մարդիկ դադարեցին օգտագործել Աստծու անունը։ Ի վերջո այդ անվան ճիշտ արտասանությունը մոռացվեց, և այլևս հնարավոր չէր օգտագործել այն։

Թեև մենք չենք կարող ճշգրտորեն իմանալ, թե ինչպես է Աստծու անունը արտասանվել, սակայն կարևորն այն է, որ Աստծու անունը օգտագործելով՝ մենք ավելի ենք մտերմանում նրա հետ։ Կցանկանայի՞ք, որ ձեր ընկերները ձեզ ասեին «պարոն» կամ «օրիորդ», թե՞ կուզեիք, որ նրանք ձեզ դիմեին անձնական անունով։ Նույնիսկ եթե նրանք օտար լեզվով են խոսում և չեն կարողանում ճիշտ արտասանել ձեր անունը, միևնույնն է, դուք կցանկանայիք, որ նրանք ձեզ ձեր անունով դիմեին, այնպես չէ՞։ Նույնը կարելի է ասել Աստծու մասին։ Նա ուզում է, որ մենք օգտագործենք իր անձնական անունը՝ Եհովա։

Հայերենում Աստծու անունը սովորաբար արտասանվում է «Եհովա»։ Արդյոք ճիշտ չի՞ լինի, որ բոլոր նրանք, ովքեր սիրում են Աստծուն, դիմեն նրան այդ անունով և այդպիսով մոտենան նրան։ Աստվածաշունչն ասում է. «Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը