Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 7/1 էջ 23–25
  • Թել Արադը լուռ վկայություն է տալիս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թել Արադը լուռ վկայություն է տալիս
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Արադը և Աստվածաշունչը
  • Հնագիտական պեղումներ
  • Հնագույն խեցիները հաստատում են Աստվածաշնչի արձանագրությունը
    2007 Դիտարան
  • Հիշո՞ւմ եք
    2008 Դիտարան
  • Կարևո՞ր է արդյոք, թե ինչպես ենք երկրպագում Աստծուն
    2008 Դիտարան
  • Հիշո՞ւմ եք
    2007 Դիտարան
Ավելին
2008 Դիտարան
w08 7/1 էջ 23–25

Թել Արադը լուռ վկայություն է տալիս

Կորած քաղաք։ Առեղծվածային տաճար։ Հնագույն արձանագրությունների մնացորդներ։ Թվում է, թե այս ամենը արկածային ֆիլմ նկարահանելու համար է։ Սակայն իրականում հնագետները հայտնաբերեցին այն, ինչ տարիներ շարունակ ծածկված է եղել Իսրայելում գտնվող Թել Արադի անապատի ավազների տակ։

ԱՅՍՕՐ շատ այցելուներ կարծում են, որ ժամանակակից Արադը տիպիկ իսրայելական քաղաք է։ Այն ունի 27 000 բնակիչ և գտնվում է Մեռյալ ծովի արևմտյան մասում՝ Հրեաստանի անապատում։ Սակայն հին Իսրայելի Արադ քաղաքը գտնվում էր 8 կիլոմետր դեպի արևմուտք։ Հենց այստեղ հնագետները զգուշորեն առանձնացրել են ավազի շերտերը և հայտնաբերել են շատ պատմական կառույցներ ու հնագույն արձանագրություններ։

Այս արձանագրությունները գրված են եղել կավեղեն առարկաների վրա, որոնք օգտագործվել են որպես հուշատախտակներ։ Աստվածաշնչյան ժամանակներում այդպիսի տախտակների վրա գրելը սովորական բան էր համարվում։ Թել Արադում կատարված հնագիտական պեղումները համարվեցին Իսրայելում երբևէ հայտնաբերված կավեղեն առարկաների ամենահարուստ հավաքածուն։ Ի՞նչ արժեք ունեն այդ հնագիտական պեղումները։

Թել Արադի հայտնագործություններն ընդգրկում են Աստվածաշնչի պատմության երկար ժամանակաշրջան՝ սկսած Իսրայելի դատավորների օրերից մինչև մ.թ.ա. 607 թ., երբ բաբելոնացիները ներխուժեցին Հուդա։ Հետևաբար այս հայտնագործությունները հաստատում են Աստվածաշնչի ճշգրտությունը։ Դրանք նաև բացահայտում են, թե ինչպես են իսրայելացիները օգտագործել Աստծու անունը։

Արադը և Աստվածաշունչը

Իրականում Աստվածաշունչը համեմատաբար քիչ է խոսում Արադի մասին։ Այս քաղաքը ռազմավարական տեսանկյունից նպաստավոր դիրք ուներ, և նրա միջով էին անցնում այն օրերի առևտրական գլխավոր ճանապարհները։ Ուստի զարմանալի չէ, որ պատմական արձանագրություններն ու հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ այս հին տարածքը ողջ պատմության ընթացքում հաճախակի նվաճվել է, կործանվել է և վերակառուցվել է։ Անդադար վերակառուցման արդյունքում առաջ է եկել մի շատ մեծ «թել», այսինքն՝ բլուր, որի վրա կառուցվել է քաղաքը։

Աստվածաշունչը Արադի մասին առաջին անգամ նշում է, երբ խոսում է անապատում իսրայելացիների 40–ամյա դեգերումների վերջին տարիների մասին։ Մովսեսի եղբայր Ահարոնի մահից շատ չանցած՝ Աստծու ժողովուրդը անցավ Ավետյաց երկրի հարավային սահմանի մոտով։ Արադի քանանացի թագավորն ակներևաբար կարծում էր, որ իսրայելացիներին կարող է հեշտությամբ ծուղակը գցել, ուստի համարձակորեն հարձակում գործեց։ Եհովա Աստծու օգնությամբ իսրայելացիները քաջաբար հետ մղեցին թշնամուն, լիակատար հաղթանակ տարան և Արադը գետնին հավասարեցրին, չնայած որոշ մարդիկ ըստ ամենայնի փրկվեցին (Թուոց 21։1–3)։

Քանանացիները արագ վերակառուցեցին իրենց քաղաքը։ Մի քանի տարի հետո, երբ Հեսուն հասավ այս տարածքը, հյուսիսից քաղաքներ գրավելով ու աստիճանաբար մաքրելով քանանացիներին «լեռնային շրջանից և Նեգևից», հակառակորդներից մեկը, որ ընդդիմացավ նրան, «Արադի թագավորն» էր (Յեսու 10։40; 12։14, ՆԱ)։ Հետագայում կենեցի Հոբաբի ժառանգները, ովքեր անապատում միացան իսրայելացիներին, հաստատվեցին Նեգևի այս հատվածում (Դատաւորաց 1։16)։

Հնագիտական պեղումներ

Թել Արադի ավերակները լրացուցիչ տեղեկություն են հաղորդում մեզ հետագա դեպքերի մասին, որոնք արձանագրված են Աստվածաշնչում։ Օրինակ՝ հնագետները հայտնաբերել են մի շարք պարիսպներ։ Դրանցից մի քանիսը վերագրվում են Սողոմոն թագավորի կառավարության տարիներին։ Նա ճանաչված էր իր խոշոր քաղաքների շինարարության նախագծերով (Գ Թագաւորաց 9։15–19)։ Պեղումների ժամանակ հայտնաբերված շերտերից մեկը ցույց է տալիս, որ այդ տարածքում մեծ հրդեհ է եղել, և այն թվագրվում է մ.թ.ա. 10–րդ դարի սկզբներին։ Այդպիսի հայտնագործությունները վերագրվում են եգիպտացի թագավոր Սիսակի արշավանքի ժամանակաշրջանին՝ Սողոմոնի մահից հինգ տարի անց։ Կառնակում, որը գտնվում է Եգիպտոսի հարավային մասում, մի բարձրաքանդակի վրա հիշատակվում է այդ արշավանքի մասին և նվաճված քաղաքների թվում նշվում է նաև Արադի մասին (Բ Մնացորդաց 12։1–4)։

Հետաքրքիր է, որ հայտնաբերված մոտ 200 կավեղեն առարկաներից շատերի վրա եղել են եբրայերեն անուններ և արտահայտություններ, որոնք գրված են նաև Աստվածաշնչում, օրինակ՝ Փասուրը, Մերամոթը և Կորխի որդիները։ Այդ աշխարհիկ փաստաթղթերից մի քանիսը ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում, քանի որ պարունակում են Աստծու անձնական անունը։ Չորս եբրայերեն տառերից (ՅՀՎՀ) יהוה կազմված այս անունը, որը հաճախ կոչվում է քառագիր, բնորոշ է միայն Ամենակարող Աստծուն։ Հետագայում սնոտիապաշտության պատճառով շատերը սկսեցին մտածել, որ Աստծու անունն արտասանելը կամ գրելը սրբապղծություն է։ Սակայն Թել Արադի պեղումները, ինչպես և շատ ուրիշ հայտնագործություններ հաստատում են, որ աստվածաշնչյան ժամանակներում Աստծու անունը հաճախ են օգտագործել առօրյա կյանքում, իրար ողջունելիս և օրհնելիս։ Օրինակ՝ մի արձանագրության մեջ գրված է. «Իմ տեր էլիշիբին։ Թող Յահվեն [Եհովան] հոգ տանի քո բարօրության մասին.... Նա մնում է Յահվեի տաճարում»։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն առեղծվածային տաճարի վերաբերյալ, որի մասին նշվեց հոդվածի սկզբում։ Շատ վարկածներ կան Թել Արադում գտնվող այս կառույցի մասին, որը հրեական ժամանակաշրջանին բնորոշ բարդ կառուցվածքով տաճար է և ունի զոհասեղան։ Չնայած այն շատ ավելի փոքր է Սողոմոնի տաճարից, սակայն մի շարք նմանություններ կան այս երկու տաճարների միջև։ Ինչո՞ւ և ե՞րբ կառուցվեց Արադի տաճարը։ Ինչպե՞ս է այն օգտագործվել։ Հնագետները և պատմաբանները կարող են միայն ենթադրություններ անել։

Եհովան հստակ ասել էր, որ իրեն ընդունելի են այն տարեկան տոնակատարություններն ու գովաբանության զոհերը, որոնք մատուցվում են Երուսաղեմի տաճարում (Բ Օրինաց 12։5; Բ Մնացորդաց 7։12)։ Իսկ Արադի տաճարը կառուցվել էր և օգտագործվում էր Աստծու Օրենքին հակառակ, հավանաբար այն դարաշրջանում, երբ իսրայելացիները Եհովային երկրպագելու փոխարեն՝ օգտագործում էին այլ զոհասեղաններ և կատարում էին կեղծ ծիսակատարություններ (Եզեկիէլ 6։13)։ Կեղծ երկրպագության այս կենտրոնը վերացավ այն ժամանակ, երբ մ.թ.ա. 8-րդ և 7-րդ դարերում Եզեկիան կամ Հովսիան լիակատար փոփոխություններ կատարեցին (Բ Մնացորդաց 31։1; 34։3–5, 33)։

Ինչ խոսք, Արադի պեղումներից շատ բան կարող ենք սովորել։ Դարեր են անցել, սակայն հնագույն իրերի հայտնագործությունները հաստատում են, որ Աստվածաշունչը ճշգրիտ է։ Դրանք վկայում են, որ ճշմարիտ երկրպագությունը բազմիցս աղավաղվել է, և որ մարդիկ առօրյա կյանքում հարգալից ձևով օգտագործել են Եհովայի անունը։

[Քարտեզ/նկար 23–րդ էջի վրա]

(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)

ԵՐՈՒՍԱՂԵՄ

Մեռյալ ծով

Արադ

Թել Արադ

[թույլտվությամբ]

Pictorial Archive (Near Eastern History) Est.

[նկար 24–րդ էջի վրա]

Բարձրաքանդակի մի հատված (Կառնակ, Եգիպտոս)

[թույլտվությամբ]

Pictorial Archive (Near Eastern History) Est.

[նկար 25–րդ էջի վրա]

Այս արձանագրության մեջ կարդում ենք. «Թող Յահվեն [Եհովան] հոգ տանի քո բարօրության մասին»

[թույլտվությամբ]

Photograph © Israel Museum, Jerusalem; courtesy of Israel Antiquities Authority

[նկար 25–րդ էջի վրա]

Թել Արադի տաճարից մի հատված

[նկար 25–րդ էջի վրա]

Թել Արադի ամրոցը արևելյան կողմից

[նկար 25–րդ էջի վրա թույլտվությամբ]

Todd Bolen/Bible Places.com

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը