Մեր պատանի ընթերցողների համար
Փոս փորողը փոսը կընկնի
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Սուրբգրային համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ զգացումներ են ապրում։ Նկարագրվող իրադարձությունները կենդանի դարձրու։
ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ՛ ԴԱՆԻԷԼ 6։1–28)։
Ի՞նչ ես կարծում, Դարեհը ինչպիսի՞ անձնավորություն էր։ Կարո՞ղ ես նկարագրել նրա արտաքին տեսքը։ Քո կարծիքով՝ ի՞նչ տոնով էր նա խոսում (նորից կարդա 14, 16, 18–20 համարները)։
․․․․․
Ի՞նչ փոսի մեջ ընկավ Դանիելը, և ինչպե՞ս կնկարագրեիր առյուծներին։
․․․․․
Կարո՞ղ ես նկարագրել, թե ինչ տեղի ունեցավ առաջին հինգ րոպեների ընթացքում, երբ փոսը փակվեց, և Դանիելը մնաց այնտեղ։ _______
․․․․․
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ
Ինչո՞ւ էին Դարեհի հրամանատարները և կուսակալները նախանձում Դանիելին (նորից կարդա 3–րդ համարը)։
․․․․․
Ինչո՞ւ Դանիելը թաքուն մի վայրում չաղոթեց (նորից կարդա 10–րդ և 11–րդ համարները)։
․․․․․
Ինչո՞ւ Դարեհը ընդունեց աղոթքի վերաբերյալ առաջարկված օրենքը (նորից կարդա 7–րդ համարը)։
․․․․․
ԿԻՐԱՌԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ։ ԳՐԻ ԱՌ ՍՈՎՈՐԱԾԴ...
Հակառակության ու հալածանքի ժամանակ քաջ լինել։
․․․․․
Աղոթքը կարևոր է։
Եհովան հոգ է տանում իր հավատարիմ ծառաների մասին։
․․․․․
ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ ԷՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
․․․․․