Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 2/1 էջ 6
  • Աստված անուն ունի՞

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված անուն ունի՞
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու անունը
    2017 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է Աստծու անունը
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Գիտե՞ս Աստծու անունը և գործածո՞ւմ ես այն
    2014 Դիտարան
  • Ինչո՞ւ պետք է գործածենք Աստծու անունը
    2012 Դիտարան
Ավելին
2009 Դիտարան
w09 2/1 էջ 6

Աստված անուն ունի՞

Ի՞նչ են ասում մարդիկ

▪ «Նրա անունը Տեր է»։

▪ «Նա անուն չունի»։

Ի՞նչ է ասել Հիսուսը

▪ «Ուստի, դուք այսպե՛ս աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՛ քո անունը»» (Մատթեոս 6։9)։ Հիսուսը գիտեր, որ Աստված անուն ունի։

▪ «Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես էլ միության մեջ լինեմ նրանց հետ» (Հովհաննես 17։26)։ Հիսուսը հայտնի դարձրեց Աստծու անունը։

▪ «Դուք այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք. «Օրհնյա՛լ է նա, որ գալիս է Եհովայի անունով»» (Ղուկաս 13։35; Սաղմոս 118։26, ՆԱ)։ Հիսուսն օգտագործում էր Աստծու անունը։

ԱՍՏՎԱԾ հայտնել է մեզ իր անունը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Ես եմ Եհովան, սա է իմ անունը»a (Եսայիա 42։8)։ Գուցե զարմանաք՝ իմանալով, որ այս անզուգական անունը Աստվածաշնչի հին ձեռագրերում հանդիպում է մոտ 7 000 անգամ։ Իրականում, այս անունը Աստծու Խոսքում ավելի շատ է օգտագործվել, քան որևէ այլ անուն։

«Ի՞նչ է Աստծու անունը» հարցին ոմանք թերևս պատասխանեն՝ «Տեր»։ Սակայն պատկերացրեք, որ դուք հարցնում եք՝ «ո՞վ է ընտրվել», և ձեզ պատասխանում են՝ «թեկնածուն»։ Իրականում այդ պատասխանը ոչինչ չի ասում։ Ինչո՞ւ։ Քանի որ ինչպես «թեկնածու», այնպես էլ «Տեր» բառը անձնանուն չէ։

Ինչո՞ւ է Աստված հայտնել մեզ իր անունը։ Նա ուզում է, որ մենք ավելի լավ ճանաչենք իրեն։ Օրինակ՝ պարոն, տնօրեն, հայր, պապիկ բառերը կարող են տվյալ անձնավորության մասին ինչ–որ բան հայտնել։ Բայց անձնանունն է, որ հիշեցնում է մեզ այն ամենը, ինչ գիտենք այդ անհատի մասին։ Նմանապես, Տեր, Ամենակարող, Հայր, Արարիչ տիտղոսները Աստծուն ներկայացնում են տարբեր կողմերից։ Սակայն միայն Եհովա անունը կարող է ամեն բան հայտնել իր մասին։ Իսկապես, մի՞թե հնարավոր է ճանաչել Աստծուն, եթե չգիտենք նրա անունը։

Կարևոր է, սակայն, ոչ միայն իմանալ, այլև գործածել այդ անունը։ Աստվածաշնչում գրված է. «Ամեն ոք, ով Եհովայի անունը կանչի, կփրկվի» (Հռոմեացիներ 10։13; Յովէլ 2։32)։

[ծանոթագրություն]

a Աստծու անվան նշանակության մասին, ինչպես նաև թե ինչու որոշ Աստվածաշնչերում չի օգտագործվել այն, կարող եք իմանալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքից (էջ 195–197)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 6–րդ էջի վրա]

Պարոն, տնօրեն, հայր, պապիկ բառերը կարող են տվյալ անձնավորության մասին ինչ–որ բան հայտնել։ Բայց անձնանունն է, որ հիշեցնում է մեզ այն ամենը, ինչ գիտենք այդ անհատի մասին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը