Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 1/1 էջ 3
  • «Մեկ բաժակ էլ ու վերջ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մեկ բաժակ էլ ու վերջ»
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ալկոհոլի հանդեպ հավասարակշռված վերաբերմունք
    2010 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող ես կառավարել խմելու ցանկությունդ
    Այլ նյութեր
  • Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում ալկոհոլին
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Հավասարակշռված տեսակետ ունեցիր ալկոհոլի օգտագործման հարցում
    2004 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 1/1 էջ 3

«Մեկ բաժակ էլ ու վերջ»

ԱԼԵՆԸa սկսեց չարաշահել խմիչքը, երբ դեռ 11 տարեկան էր։ Նա ու իր ընկերները խաղալիս ընդօրինակում էին ֆիլմերի հերոսներին։ Հերոսները մտացածին էին, իսկ ահա խմիչքը, որ խմում էին երեխաները, իսկական էր։

Իսկ Թոնին 40 տարեկան էր, երբ աստիճանաբար ամեն երեկո մեկ կամ երկու բաժակ խմելու փոխարեն՝ սկսեց խմել հինգից վեց բաժակ։ Հետո նա նույնիսկ չէր էլ հիշում, թե քանի բաժակ է խմել օրվա ընթացքում։

Ալենը ալկոհոլի հետ կապված իր խնդիրը լուծելու համար օգնության դիմեց։ Թոնին, սակայն, մերժեց այն օգնությունը, որ առաջարկում էին ընտանիքի անդամներն ու ընկերները։ Ալենը այսօր կենդանի է և կարող է պատմել իր մասին, բայց Թոնին մի քանի տարի առաջ մահացավ ավտովթարից. այդ օրը նա շատ էր խմել։

Բանն այն է, որ նույնիսկ եթե անհատը մենակ է խմում, հետևանքները կարող են ազդել նաև շրջապատի մարդկանց վրա, իսկ երբեմն էլ դրանք կարող են ողբերգական լինելb։ Ալկոհոլի չարաշահումը հաճախ պատճառ է դառնում, որ անհատը անվայել խոսքեր ասի, բռնության դիմի, կռիվ անի և նույնիսկ մարդ սպանի։ Այն կարող է վթարների կամ աշխատավայրում դժբախտ պատահարների պատճառ դառնալ, ինչպես նաև վատ անդրադառնալ անհատի առողջության վրա։ Ալկոհոլի չարաշահման պատճառով հասարակությունը ամեն տարի միլիարդավոր դոլարներ է ծախսում։ էլ չենք խոսում այն մասին, թե էմոցիոնալ ինչ ծանր ցավ են ապրում շրջապատի մարդիկ, ընտանիքի անդամները և երեխաները։

Ահա թե ինչ է նշում ԱՄՆ–ի Առողջապահության ազգային ինստիտուտը. «Կանոնավոր ալկոհոլ օգտագործողներից ոչ բոլորն ունեն ալկոհոլի հետ կապված խնդիր։ Եվ հակառակը՝ ոչ բոլոր խնդիր ունեցողներն են ամեն օր խմում» (U.S. National Institutes of Health)։ Շատերը, թեև հարբեցողներ չեն, առանց գիտակցելու շատ են խմում։ Մյուսներն էլ, թեև հազվադեպ են խմում, սակայն միանգամից խմում են հինգ բաժակից ավել։

Ուստի գուցե մտածես. «Որքա՞ն պիտի խմեմ։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե արդյոք չափն անցնում եմ։ Ո՞րերորդ բաժակը պիտի լինի իմ վերջի՛ն բաժակը (Առակաց 23։29, 30)։ Հաջորդ հոդվածներում գործնական խորհուրդներ են տրվում։

[Ծանոթագրություններ]

a Որոշ անուններ փոխված են։

b Հավանականությունը չորս անգամ մեծ է, որ տղամարդիկ կարող են դառնալ հարբեցող, սակայն հոդվածում նշված տեղեկությունները կիրառելի են նաև կանանց համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը