Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 4/1 էջ 6–7
  • Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը Աստծու մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը Աստծու մասին
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»
    «Եկ ու իմ հետևորդը դարձիր»
  • «Ես սիրում եմ Հորը»
    «Եկ ու իմ հետևորդը դարձիր»
  • «Որդին կամենում է հայտնել» Հոր մասին
    2012 Դիտարան
  • Ճշմարտությունը Աստծու և Քրիստոսի մասին
    2020 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2010 Դիտարան
w10 4/1 էջ 6–7

Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը Աստծու մասին

«Միակ անձնավորությունը, որն իսկապես ճանաչում է Հորը, Որդին է։ Եվ Որդին ուզում է մյուսներին էլ պատմել Հոր մասին, որպեսզի նրանք նույնպես ճանաչեն նրան» (ՂՈՒԿԱՍ 10։22, CONTEMPORARY ENGLISH VERSION )։

ԻՐ ՄԻՆՉՄԱՐԴԿԱՅԻՆ գոյության ժամանակ Աստծու անդրանիկ Որդին անթիվ–անհամար տարիներ է անցկացրել Հոր հետ (Կողոսացիներ 1։15)։ Այդ պատճառով Որդին գիտի իր Հոր մտքերը, զգացմունքները։ Երբ հետագայում որպես մարդ եկավ երկիր, ուզում էր ճշմարտությունը սովորեցնել իր Հոր մասին։ Մենք շատ բան կարող ենք իմանալ Աստծու մասին, եթե ուշադրություն դարձնենք, թե ինչ է ասել Որդին։

Աստծու անունը։ Հիսուսի համար շատ կարևոր էր Աստծու անունը՝ Եհովա։ Նա ուզում էր, որ մարդիկ իմանան և օգտագործեն իր Հոր անունը։ Հիսուսի անունը նշանակում է «Եհովան է փրկությունը»։ Այդ պատճառով իր մահվանը նախորդող գիշերը նա աղոթեց Եհովային. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը» (Հովհաննես 17։26)։ Զարմանալի չէ, որ Հիսուսը օգտագործել և ճանաչեցրել է Աստծու անունը։ Ի վերջո, ինչպե՞ս կարող էին Հիսուսին լսողները հասկանալ ճշմարտությունը Եհովայի մասին, եթե չիմանային նրա անունը և դրա նշանակությունըa։

Աստծու մեծ սերը։ Մի անգամ Հիսուսն իր աղոթքում ասաց. «Հա՛յր,.... դու ինձ սիրեցիր աշխարհը հիմնվելուց առաջ» (Հովհաննես 17։24)։ Քանի որ Հիսուսը երկնքում զգացել էր, թե ինչպես է Աստված սիրում իրեն, երկրի վրա եղած ժամանակ ջանում էր տարբեր կերպերով մարդկանց հանդեպ դրսևորել այդ սերը։

Հիսուսն ասաց, որ Եհովայի սերը շատ մեծ է. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Հունարեն «աշխարհ» բառը վերաբերում է ողջ մարդկությանը, ոչ թե Երկիր մոլորակին։ Փաստորեն, Աստծու սերը այնքան մեծ է մարդկության հանդեպ, որ նա իր ամենաթանկ Որդուն տվեց, որ հավատարիմ մարդիկ ազատվեն մեղքից ու մահից և հավիտյան ապրելու հեռանկար ունենան։ Այո՛, մենք երբեք չենք կարող ամբողջությամբ ըմբռնել այդ սիրո խորությունը (Հռոմեացիներ 8։38, 39)։

Հիսուսը մեկ ուրիշ ճշմարտություն էլ հայտնեց Եհովայի մասին. Աստված խորապես սիրում է իր երկրպագուներին անհատապես։ Հիսուսը սովորեցրեց, որ Եհովան նման է այն հովվին, որի համար իր ոչխարներից յուրաքանչյուրը թանկ է (Մատթեոս 18։12–14)։ Աստծու Որդին ասաց, որ առանց Եհովայի իմացության անգամ մի ճնճղուկ չի ընկնում գետին, այնուհետև ավելացրեց. «Ձեր գլխի մազերը բոլորն էլ հաշվված են» (Մատթեոս 10։29–31)։ Եթե Եհովան կարողանում է նկատել, որ բնի մեջ մի ճնճղուկ չկա, ապա որքա՜ն ավելի ուշադիր և հոգատար նա կլինի իր երկրպագուներից յուրաքանչյուրի հանդեպ։ Եթե նա կարող է հաշվել մեր գլխի մազերը, ապա կլինի՞ արդյոք մեր կյանքում ինչ–որ դեպք, մտահոգություն, կարիք կամ խնդիր, որի մասին նա չիմանա։

Երկնային Հայր։ Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, Հիսուսը Աստծու միածին Որդին է։ Այդ պատճառով նա գրեթե միշտ Եհովային դիմում էր որպես իր Հոր։ Նույնիսկ առաջին անգամ, երբ 12 տարեկան էր, Եհովայի մասին խոսելիս ասաց՝ «իմ Հայր» (Ղուկաս 2։49)։ Ավետարաններում «Հայր» բառը հանդիպում է մոտ 190 անգամ։ Տարբեր առիթներով Հիսուսը ասում էր՝ «ձեր Հայրը», «մեր Հայրը», «իմ Հայրը» (Մատթեոս 5։16; 6։9; 7։21)։ Դա ցույց է տալիս, որ մեղավոր ու անկատար մարդը կարող է ջերմ և մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ։

Ողորմած և պատրաստ ներելու։ Հիսուսը գիտեր, որ անկատար մարդիկ Եհովայի ողորմության կարիքն ունեն։ Անառակ որդու մասին առակում նա Եհովային համեմատեց կարեկից և ներող հոր հետ, որը լայն բացեց ձեռքերը և գրկաբաց ընդունեց իր զղջացող որդուն (Ղուկաս 15։11–32)։ Հիսուսի խոսքերը հավաստիացնում են, որ Եհովան հիմք է փնտրում, որպեսզի ողորմություն դրևսորի մեղավոր մարդու հանդեպ, եթե վերջինիս սրտում անգամ մի փոքր փոփոխություն է նկատում։ Եհովան պատրաստ է ներելու զղջացող մեղավորին։ «Ասում եմ ձեզ,— ասաց Հիսուսը,— որ այսպես երկնքում ավելի շատ ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ զղջում է, քան իննսունինը արդարների համար, որ զղջալու կարիք չունեն» (Ղուկաս 15։7)։ Ո՞վ չէր ցանկանա մտերմանալ նման ողորմած Աստծու հետ։

Աղոթքներ Լսող։ Նախքան երկիր գալը Հիսուսը տեսել է, թե ինչպես է Եհովան լսում մարդկանց աղոթքները և ուրախանում, երբ իր հավատարիմ ծառաները աղոթում են իրեն (Սաղմոս 65։2)։ Այդ պատճառով էլ իր երկրային ծառայության ժամանակ Հիսուսը սովորեցնում էր, թե ինչպես և ինչու պետք է աղոթել։ Նա ասաց. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր»։ Նա հորդորեց աղոթել, որ Եհովայի կամքը կատարվի «ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»։ Մենք կարող ենք աղոթել նաև մեր ամեն օրվա հացի, ինչպես նաև փորձությանը դիմադրելու համար (Մատթեոս 6։5–13)։ Հիսուսը սովորեցրեց, որ Եհովան հոր պես լսում է իր ծառաների աղոթքները՝ պատասխանելով նրանց՝ հավատով լի անկեղծ խնդրանքներին (Մատթեոս 7։7–11)։

Անկասկած, Հիսուսը ցանկանում էր սովորեցնել Եհովայի մասին ճշմարտությունը։ Սակայն մի բան էլ կար, որ Աստծու Որդին ասաց Եհովայի մասին. նա ամբողջ աշխարհում փոփոխություններ է կատարելու՝ երկրի և մարդկության առնչությամբ իր նպատակներն իրականացնելու համար։ Իրականում հենց սա էր Հիսուսի քարոզած պատգամի բուն թեման։

[Ծանոթագրություն]

a Աստվածաշնչի բնագիր տեքստում Եհովա անունը օգտագործված է մոտ 7 000 անգամ։ Այն նշանակում է «ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ» (Ելից 3։14, ՆԱ)։ Իր նպատակներն իրականացնելու համար Աստված կարող է դառնալ այն, ինչ այդ պահին անհրաժեշտ է։ Հետևաբար այս անունը երաշխիք է այն բանի, որ Աստված միշտ ճշմարիտ է, և որ ցանկացած բան, որ նա խոստանում է, կիրագործի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը