Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 5/1 էջ 13
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Գովաբանենք Եհովայի Առաջնեկին
    Ուրախությամբ գովերգենք Եհովային
  • Դատապարտում է կրոնական առաջնորդներին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
2010 Դիտարան
w10 5/1 էջ 13

Գիտեի՞ք արդյոք

Ինչպիսի՞ պատասխանատվություններ և առանձնաշնորհումներ էր ստանում առաջնեկը

▪ Նահապետների ժամանակներից սկսած՝ Աստծու ծառաները հատուկ իրավունքներ էին տալիս իրենց առաջնեկ որդուն։ Երբ ընտանիքի հայրը մահանում էր, առաջնեկն էր ստանձնում տան գլխի պատասխանատվությունները։ Նա հոգ էր տանում ընտանիքի անդամներին, որոնց վրա իշխանություն ուներ։ Առաջնեկը նաև ընտանիքի ներկայացուցիչն էր Աստծու առաջ։ Երբ տան մյուս բոլոր երեխաները ժառանգություն էին ստանում, առաջնեկին բաժին էր ընկնում դրա հիմնական մասը, մյուս երեխաների համեմատ՝ նրա բաժինը կրկնակի էր լինում։

Նահապետների օրերում ավագ որդին կարող էր հրաժարվել իր առաջնեկության իրավունքից։ Օրինակ՝ Եսավը վաճառեց իր անդրանիկության իրավունքը կրտսեր եղբորը (Ծննդոց 25։30–34)։ Հակոբը Հովսեփին տվեց Ռուբենի առաջնեկության իրավունքը, քանի որ վերջինս անբարո վարք դրսևորեց (Ա Մնացորդաց 5։1)։ Սակայն ըստ Մովսիսական օրենքի՝ այն մարդը, որը մեկից ավելի կին ուներ, չէր կարող մի կնոջ առաջին որդու առաջնեկության իրավունքը փոխանցել մյուս կնոջ առաջին որդուն միայն այն պատճառով, որ այդ կնոջը ավելի շատ էր սիրում։ Հայրը պետք է հարգեր այն իրավունքը, որն ի ծնե պատկանում էր առաջնեկին (Բ Օրինաց 21։15–17)։

Ինչո՞ւ էին դպիրներն ու փարիսեցիները «գրապանակներ» կրում

▪ Հիսուսը քննադատեց իր կրոնական հակառակորդներին՝ դպիրներին ու փարիսեցիներին, քանի որ նրանք լայնացնում էին իրենց «գրապանակները», որոնք կրում էին որպես պաշտպանություն (Մատթեոս 23։2, 5, ծնթ.)։ Այս խմբերի հետևորդները իրենց ճակատների վրա կրում էին փոքր, սև, քառակուսի կամ ուղղանկյուն կաշվե տուփեր։ Նրանք նաև դրանք իրենց բազկին էին կապում ներսի կողմից՝ սրտին մոտ։ Տուփերի մեջ Եբրայերեն Գրություններից հատվածներ էին դնում։ Այդ գրապանակները, որոնք հայտնի էին ֆիլակտերիա անունով, կրոնականները կրում էին, քանի որ բառացի էին ընկալել իսրայելացիներին տրված Աստծու հետևյալ պատվերը. «Այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն.... Եւ նորանք կապիր նշանի համար ձեռքիդ վերայ, նորանք ճակատանոց լինեն աչքերիդ մէջտեղում» (Բ Օրինաց 6։6–8)։ Հստակ հայտնի չէ, թե մարդիկ երբ են սկսել ֆիլակտերիաներ օգտագործել, սակայն գիտնականներից շատերը պնդում են, որ այդ սովորությունը սկիզբ է առել մ.թ.ա. 3–րդ կամ 2–րդ դարից։

Հիսուսը երկու պատճառով քննադատեց այդ սովորությունը։ Առաջին՝ դպիրներն ու փարիսեցիները լայնացնում էին ֆիլակտերիաները՝ մարդկանց իրենց կրոնապաշտությամբ տպավորելու համար։ Երկրորդ՝ նրանք այդ գրապանակները համարում էին թալիսմաններ, որոնք իբր պաշտպանելու զորություն ունեին։ Գրապանակ բառի հունարեն համարժեքը՝ ֆիլակտերիոն, աշխարհիկ աղբյուրներում գործածվում է «ամրություն», «պաշտպանության միջոց» իմաստներով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը