Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 7/1 էջ 28
  • Աստված սկիզբ ունեցե՞լ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված սկիզբ ունեցե՞լ է
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞վ է ստեղծել Աստծուն
    2014 Դիտարան
  • Քայլե՛նք Աստծո հետ՝ հավիտենականության ակնկալիքով
    1998 Դիտարան
  • Կարո՞ղ ենք ճանաչել Աստծուն
    2015 Դիտարան
  • Եհովան սովորեցնում է մեզ, թե ինչպես հաշվենք մեր օրերը
    2001 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 7/1 էջ 28

Մեր ընթերցողները հարցնում են

Աստված սկիզբ ունեցե՞լ է

▪ Աստվածաշունչը նշում է, որ Աստված սկիզբ չի ունեցել։ Նա միշտ գոյություն է ունեցել։ Թեև շատ դժվար է ըմբռնել Աստծու հավիտյան լինելու գաղափարը, սակայն մենք չպետք է մերժենք այդ գաղափարը սոսկ այն պատճառով, որ չենք կարողանում լիովին հասկանալ այն։

Սակայն ճի՞շտ է արդյոք ակնկալել, որ մենք պետք է հասկանանք Աստծու բոլոր ճանապարհները։ Պողոս առաքյալը գրեց. «Օ՜, Աստծու հարստության, իմաստության և գիտության խորություն։ Որքա՜ն անըմբռնելի են նրա դատաստանները, և անզննելի՝ նրա ճանապարհները» (Հռոմեացիներ 11։33)։ Մեր միտքը չի կարող ամբողջությամբ ըմբռնել Աստծու իմաստության և գիտության խորությունը, ինչպես որ նորածին երեխայի համար է դժվար հասկանալ իր ծնողի բոլոր քայլերը։ Պողոսի այս ներշնչված խոսքերը, որոնք վերաբերում են Աստծու իմաստության և ողորմածության անզուգական լինելուն, ցույց են տալիս, որ Եհովայի էության և գործերի մեջ կան բաներ, որոնք վեր են մեր մտքից, և մենք չենք կարող «չափել» դրանց խորությունը։ Չնայած դրան՝ մենք կարող ենք բացարձակ վստահություն ունենալ այն ամենի հանդեպ, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը Եհովայի մասին։ Սուրբ գրքի վերաբերյալ Հիսուս Քրիստոսն ասել է. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։

Հետաքրքրական է նաև այն, թե ինչ ասաց Մովսեսը Եհովային ուղղած իր աղոթքում. «Դու միշտ եղել ես և միշտ կլինես» (Սաղմոս 90։2, The Holy Bible, New Century Version)։ Այս համարում օգտագործված են անցյալ և ապառնի ժամանակները։ Աստված գոյություն ունի դեռ հավիտենական անցյալից։ Եհովան «ապրում է հավիտյանս հավիտենից» և գոյություն կունենա հավիտյան (Հայտնություն 4։10)։ Այլ կերպ ասած՝ Աստված չի ստեղծվել և ոչ էլ առաջացել է։

Կհամաձայնեք, որ մեզ համար հեշտ չէ ըմբռնել վերացական հասկացությունները, սակայն մենք ընդունում ենք դրանք։ Օրինակ՝ դրական և բացասական թվերը, որոնք կարող են անվերջ շարունակվել՝ նվազել կամ աճել։ Սա շատ լավ օրինակ է պատկերացնելու համար Արարչի հավիտյան լինելու գաղափարը։

Ուստի տեղին է, որ միայն Աստված կրի այս անզուգական տիտղոսը՝ «Հավիտենության Թագավոր» (1 Տիմոթեոս 1։17)։ Մի պահ մտածիր. Հիսուս Քրիստոսը, բյուրավոր հրեշտակները, բոլոր մարդիկ սկիզբ են ունեցել, քանի որ ստեղծվել են (Կողոսացիներ 1։15, 16)։ Սակայն նույնը չենք կարող ասել Աստծու վերաբերյալ։ Եթե պնդենք, որ Աստված ստեղծվել է, ապա հարց է առաջանում, թե ով է ստեղծել նրան։ Եվ այս շղթան աննպատակ և անվերջ կշարունակվի։ Փաստորեն, միայն Եհովան կարող է գոյություն ունենալ «յաւիտենից մինչեւ յաւիտեան» (Սաղմոս 90։2)։ Նա գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում (Հուդա 25)։

Աստծու հավիտենական գոյության մասին գաղափարը մեզ համար ավելին է նշանակում։ Մովսեսի աղոթքը ցույց է տալիս, որ Աստծու հավիտենությունը մեզ հավիտենական կյանք է երաշխավորում։ Ի տարբերություն կարճատև կյանք ունեցող մարդկանց՝ Աստված «մեզ համար ապաւէն է ազգից մինչեւ ազգ»։ Լինելով սիրող Հայր՝ Եհովան եղել է, կա ու միշտ կլինի իր ժողովրդի կողքին։ Թող որ այս հրաշալի ճշմարտությունը քեզ համար էլ մխիթարական լինի (Սաղմոս 90։1)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը