Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 8/1 էջ 16–17
  • Ինչպե՞ս լինել երջանիկ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս լինել երջանիկ
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Երջանիկ են նրանք, ովքեր ծառայում են «երջանիկ Աստծուն»
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս գտնել իսկական երջանկություն
    2001 Դիտարան
  • Վայելիր իսկական երջանկություն. ինչպե՞ս
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես հասնել իսկական երջանկության
    2004 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 8/1 էջ 16–17

Ինչ ենք սովորում Հիսուսից

Ինչպե՞ս լինել երջանիկ

Ո՞րն է երջանկության գաղտնիքը

▪ Իր հայտնի Լեռան քարոզի առաջին խոսքերը Հիսուսը սկսեց այսպես. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 5։3)։ Ի՞նչ էր ուզում ասել Հիսուսն այս խոսքերով։ Ի՞նչ է նշանակում հոգևոր կարիքներ ունենալ։

Բոլոր կենդանի արարածների կյանքը կախված է շնչելուց, ուտելուց, խմելուց։ Սակայն մարդիկ օժտված են մի բանով, որ չունեն կենդանիները. մարդիկ ստեղծված են կյանքի նպատակը հասկանալու կարիքով։ Եվ միայն կյանք Պարգևողը կարող է բավարարել այդ կարիքը։ Այդ պատճառով Հիսուսն ասաց. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Եհովայի բերանից» (Մատթեոս 4։4)։ Նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, երջանիկ են, քանի որ ջանում են մտերմանալ Եհովայի՝ «երջանիկ Աստծու» հետ։ Նա մեզ մի շատ կարևոր բան է տալիս՝ հույս, որը նպաստում է երջանկությանը (1 Տիմոթեոս 1։11)։

Ինչպե՞ս Հիսուսը հույս տվեց մարդկանց

▪ «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը»,— ասաց Հիսուսը (Մատթեոս 5։5)։ Նա հույս էր տալիս մարդկանց՝ բուժելով հիվանդներին, հարություն տալով մահացածներին, ինչպես նաև հույս ներշնչող պատգամ հաղորդելով նրանց։ Մի առիթով նա ասաց. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Աստծուն հնազանդվող մարդիկ հավիտյան կապրեն երկրի վրա։ Պատկերացնո՞ւմ ես կյանք այնպիսի աշխարհում, ուր մարդիկ հեզ են, ուր չկա ծերություն։ Զարմանալի չէ, որ Աստծու Խոսքն ասում է. «Հույսով ուրախացե՛ք» (Հռոմեացիներ 12։12)։ Հիսուսը նաև ասաց, թե ինչպես կարելի է երջանիկ լինել այսօր։

Երջանիկ կյանքով ապրելու ի՞նչ ուղի ցույց տվեց Հիսուսը

▪ Հիսուսը գործնական խորհուրդներ տվեց մարդկային փոխհարաբերությունների, ամուսնության, խոնարհ լինելու, նյութական իրերի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունենալու և այլ բաների մասին (Մատթեոս 5։21–32; 6։1–5, 19–34)։ Հետևելով նրա խորհուրդներին՝ դու իսկապես երջանիկ կլինես։

Առատաձեռն լինելը նույնպես երջանկացնում է անհատին (Գործեր 20։35)։ Այս առնչությամբ Հիսուսն ասաց. «Երբ խնջույք ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն» (Ղուկաս 14։13, 14)։ Երջանիկ են այն մարդիկ, ովքեր օգնում են ուրիշներին լինելու երջանիկ և ոչ թե միայն անձնական երջանկության մասին են մտածում։

Ո՞րն է երջանիկ լինելու գլխավոր պատճառը

▪ Ուրիշների համար ինչ-որ բան անելը քեզ երջանկություն է պարգևում, սակայն երբ Աստծու համար ես ինչ-որ բան անում, ավելի մեծ երջանկություն ես զգում։ Այդ երջանկությունը նույնիսկ չի կարող համեմատվել իրենց երեխաներին սիրող ծնողների երջանկության հետ։ Այս միտքը ակնհայտ է դառնում մի դեպքից, որ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հիսուսը սովորեցնում էր բազմությանը։ «Ժողովրդի միջից մի կին բարձրացրեց իր ձայնը և ասաց նրան. «Երանի այն արգանդին, որ կրեց քեզ, և այն ստինքներին, որ սնեցին քեզ»։ Բայց նա ասաց. «Ո՛չ, այլ նրանք են երջանիկ, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն»» (Ղուկաս 11։27, 28)։

Հիսուսն ինքը բավականություն և ուրախություն էր զգում իր երկնային Հոր կամքը կատարելիս։ Աստծու կամքն է, որ մարդիկ լսեն հավիտենական կյանքի հույսի մասին։ Երբ այս հույսի մասին Հիսուսը խոսում էր մի սամարուհու հետ, ասաց. «Իմ կերակուրը այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ» (Հովհաննես 4։13, 14, 34)։ Դու էլ կարող ես երջանիկ լինել, եթե աստվածաշնչյան ճշմարտությունները պատմես մարդկանց, մի գործ, որը հաճելի է Աստծուն։

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այս գրքի առաջին գլուխը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։

[Նկար 16–րդ էջի վրա]

Իսկական երջանկությունը կախված է կյանքի նպատակը հասկանալու մեր կարիքը բավարարելուց

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը