Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 1/15 էջ 7–8
  • Տես անունը գեղատեսիլ հովտում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տես անունը գեղատեսիլ հովտում
  • 2011 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Մնա «լեռների հովտում»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Գիտեի՞ք արդյոք
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մնա Եհովայի պաշտպանության հովտում
    2013 Դիտարան
  • Աստծու անունը
    2017 Արթնացե՛ք
2011 Դիտարան
w11 1/15 էջ 7–8

Տես անունը գեղատեսիլ հովտում

ՍԱՆԿՏ ՄՈՐԻՑ։ Ծանո՞թ է քեզ այս անունը։ Միգուցե։ Քանի որ այն ամբողջ աշխարհում հայտնի հանգստավայր է, որը գտնվում է Շվեյցարիայում՝ Էնգադինյան հովտում։ Այնուամենայնիվ, Սանկտ Մորիցը պարզապես մեկն է այն վայրերից, որը երկար ժամանակ է, ինչ ձգում է մարդկանց դեպի այս գեղատեսիլ հովիտը։ Այն գտնվում է ձյունածածկ Ալպերում՝ Շվեյցարիայի հարավարևելյան կողմում՝ Իտալիայի սահմանի մոտ։ Այնտեղ է գտնվում նաև Շվեյցարիայի ազգային պարկը, որի գեղեցկությունը և բուսական ու կենդանական աշխարհի հարուստ բազմազանությունը փառաբանում են մեր Մեծ Արարչին՝ Եհովային (Սաղ. 148։7–10)։ Սակայն նրան փառաբանում է նաև այն, ինչ մեզ է հասել մի ավանդույթից, որը սկիզբ է առել 17-րդ դարի կեսերից։

Այս հովտում գտնվող շատ տների վրա մի արտասովոր բան կա, որը աչք է զարնում։ Հաճախ կարելի է տեսնել Աստծու անունը՝ փորագրված տան առջևի մասում, օրինակ՝ մուտքի դռան վերևում։ Անցած դարերի ընթացքում սովորություն կար տան դրսի կողմը զարդարել մակագրություններով, որոնք կա՛մ գրված էին մակերեսի վրա, կա՛մ խազված էին սվաղի վրա, կա՛մ էլ փորագրված էին քարերի վրա։ Այստեղ տեսնում ես Բեվեր գյուղում գտնվող մի տան նկար։ Մակագրության թարգմանությունը հետևյալն է. «1715​թ.-ին։ Եհովան սկիզբն է, և Եհովան վերջն է։ Բոլոր բաները իրագործվում են Աստծով, և առանց նրա՝ ոչինչ չի իրագործվում»։ Այո՛, այդ հին մակագրությունը երկու անգամ հիշատակում է Աստծու անձնանունը։

Իսկ Մադուլին գյուղում կարող ես տեսնել ավելի հին մակագրություն, որն ասում է. «Սաղմոս 127։ Եթե Եհովան չկառուցի տունը, ապա զուր են աշխատում այն կառուցողները։ Լուկյուս Ռումեդիուս։ 1654​թ.-ին»։

Ինչո՞ւ է այս հովտում հանրորեն ցուցադրվում Աստծու անունը։ Ռեֆորմացիայի դարաշրջանում Աստվածաշունչը տպագրվում էր ռոմանշով, որը լատինական լեզու է և որով խոսում են Էնգադինում։ Իրականում, դա առաջին գիրքն է, որ թարգմանվել է այդ լեզվով։ Այն, ինչ շատ տեղաբնակներ կարդացին Աստծու Խոսքում, նրանց մղեց տների վրա՝ դրսի կողմից, փորագրելու ոչ միայն իրենց անունները, այլև աստվածաշնչյան մեջբերումներ, որոնցում կա Աստծու անունը։

Այո՛, թեև դարեր են անցել այն ժամանակից, երբ առաջին անգամ տների վրա արվեցին այդ մակագրությունները, սակայն մինչ օրս դրանք հռչակում են Աստծու անունը և փառաբանում նրան։ Թե՛ այցելուները և թե՛ այս հովտի բնակիչները հրավիրվում են ավելի շատ բան սովորելու հրաշալի Աստված Եհովայի մասին՝ այցելելով նրա անունը կրող մեկ այլ շինություն՝ Եհովայի վկաների՝ Բեվերում գտնվող Թագավորության սրահ։

[նկար 7-րդ էջի վրա. թույլտվությամբ]

© Stähli Rolf A/age fotostock

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը