Պատրաստվա՞ծ ես տարվա ամենակարևոր օրվան
ԻՐ ՄԱՀԻՑ ընդամենը մի քանի ժամ առաջ Հիսուսը իր մահը հիշելու համար սկիզբ դրեց մի հատուկ միջոցառման։ Այն հայտնի դարձավ որպես «Տիրոջ ընթրիք» (1 Կորնթացիներ 11։20)։ Ընդգծելով այս իրադարձության կարևորությունը՝ Հիսուսը պատվիրեց. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկաս 22։19)։ Դուք ցանկանո՞ւմ եք հնազանդվել Հիսուսին։ Եթե այո, ապա նրա մահվան օրը տարվա ամենակարևոր օրը կլինի ձեզ համար։
Իսկ կոնկրետ ե՞րբ պետք է նշեք այդ իրադարձությունը։ Ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ լիովին պատրաստված եք՝ հասկանալու այդ կարևոր դեպքի նշանակությունը։ Սրանք այն հարցերն են, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է մանրամասնորեն քննի։
Որքա՞ն հաճախ
Սովորաբար մենք ամեն տարի հիշում ենք կարևոր իրադարձությունները։ Օրինակ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ը միշտ մնում է Հայաստանի աղետի գոտու բնակիչների հիշողության մեջ, որոնք կորցրել են իրենց հարազատներին երկրաշարժի ժամանակ։ Ամեն տարի այդ օրը հատուկ նշանակություն ունի նրանց համար։
Այդպես էր նաև աստվածաշնչյան ժամանակներում (Եսթեր 9։21, 27)։ Եհովան պատվիրել էր իսրայելացիներին ամեն տարի նշել եգիպտական ստրկությունից հրաշքով ազատագրվելը։ Աստվածաշունչն այդ տոնն անվանում է Պասեք, և իսրայելացիները նշում էին այն տարին մեկ անգամ հենց այն օրը, երբ փրկվել էին (Ելք 12։24–27; 13։10)։
Հիսուսը հենց նոր էր ավարտել իր առաքյալների հետ Պասեքը նշելը, երբ հաստատեց հատուկ ընթրիքը, որը օրինակ էր ծառայելու իր մահը նշելու համար (Ղուկաս 22։7–20)։ Պասեքը նշում էին ամեն տարի։ Ուստի կարող ենք եզրակացնել, որ այս նոր տոնը, որը փոխարինեց Պասեքին, պետք է նշվի տարին մեկ անգամ։ Իսկ ո՞ր օրը։
Ե՞րբ
Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է հասկանանք երկու բան։ Առաջին՝ աստվածաշնչյան ժամանակներում նոր օրը սկսվում էր երեկոյան՝ արևամուտին, և ավարտվում էր հաջորդ օրը՝ արևամուտին։ Փաստորեն, օրը տևում էր երեկոյից երեկո (Ղևտական 23։32)։
Երկրորդ՝ Աստվածաշնչում չի օգտագործվում այն օրացույցը, որն օգտագործում ենք այսօր։ Ամիսների անունները տարբեր են, օրինակ՝ մարտ և ապրիլ ամիսների անունները հնչում են այսպես՝ ադար և նիսան (Եսթեր 3։7)։ Հրեաները հաշվում էին իրենց ամիսները նորալուսնից նորալուսին։ Նրանք նշում էին Պասեքը իրենց օրացույցի առաջին ամսվա՝ նիսանի 14-րդ օրը (Ղևտական 23։5; Թվեր 28։16)։ Այդ օրը՝ նիսանի 14-ը, այն նույն օրն էր, երբ հռոմեացիները ցցին գամեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Նա մահացավ Պասեքի առաջին ընթրիքը նշելուց 1545 տարի հետո։ Իրոք, որքա՜ն հատուկ օր է նիսանի 14-ը։
Իսկ ո՞ր օրն է համապատասխանում նիսանի 14-ին մեր օրացույցում։ Պարզ հաշվարկն օգնում է գտնել ճիշտ օրը։ Նիսանի 1-ը սկսվում է այն ժամանակ, երբ նորալուսինը ամենից շատ է մոտ լինում գարնան գիշերահավասարին (գարնան սկիզբը հյուսիսային կիսագնդում), որը կարելի է տեսնել Երուսաղեմի արևամուտի ժամանակ։ Եթե այդ իրադարձությունից հաշվենք 14 օր, կհասնենք նիսանի 14-ին։ Սովորաբար այս օրը և լիալուսնի օրը համընկնում են։ Աստվածաշնչի այս մեթոդի համաձայն՝ նիսանի 14-ը այս տարի սկսվելու է ապրիլի 17-ին՝ կիրակի օրը՝ արևամուտինa։
Այս տարի Եհովայի վկաները պատրաստվում են նշելու այն բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են հիշել Հիսուսի մահը։ Նրանք սրտանց հրավիրում են Ձեզ միանալու իրենց։ Խնդրում ենք, կապ հաստատեք տեղի Եհովայի վկաների հետ՝ իմանալու համար անցկացման վայրն ու ժամը։ Նրանք կնշեն այդ իրադարձությունը ոչ թե առավոտյան կամ կեսօրին, այլ երեկոյան՝ արևամուտից հետո։ Ինչո՞ւ։ Քանի որ Աստվածաշունչն ասում է, որ դա «ընթրիք» է (1 Կորնթացիներ 11։25)։ 2011թ. ապրիլի 17-ի կիրակի օրվա երեկոն այն երեկոն է, երբ 1978 տարի առաջ Հիսուսը սկիզբ դրեց այս հատուկ իրադարձությանը։ Դա նաև այն օրվա (նիսանի 14-ի) սկիզբն էր, երբ մահացավ Հիսուսը։ Վստահաբար, հենց այդ օրն է, որ պետք է հիշել նրա մահը։
Ինչպես պատրաստվել
Ի՞նչ կարող եք անել հիմա, որ պատրաստվեք տարին մեկ անգամ նշվող այս իրադարձությանը։ Միջոցներից մեկը խորհրդածելն է այն ամենի շուրջ, ինչ արել է Հիսուսը մեզ համար։ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքըb օգնել է միլիոնավոր մարդկանց ավելացնելու իրենց երախտագիտությունը Հիսուսի մահվան համար (Մատթեոս 20։28)։
Մեկ այլ միջոց, որը կօգնի մեզ պատրաստելու մեր սիրտը այս հատուկ իրադարձությանը, կարդալն է այն դեպքերի մասին, որոնք նախորդել են Հիսուսի երկրային կյանքի վերջին օրվան։ Հաջորդ էջերում դուք կգտնեք մի աղյուսակ։ Աջ կողմի սյունակում Աստվածաշնչի իրադարձությունների զուգահեռ հղումներն են, որոնք նկարագրում են Հիսուսի մահվանը նախորդող դեպքերը։ Կան նաև «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գրքիc որոշ գլուխներ, որոնք բացատրում են այդ իրադարձությունները։
Ձախ կողմի սյունակը համեմատում է այդ իրադարձությունների օրերը այս տարվան համապատասխանող օրերի հետ։ Կարո՞ղ եք ժամանակ տրամադրել, որ ընթերցեք Տիրոջ ընթրիքին նախորդող յուրաքանչյուր օրվա դեպքերից մի քանիսը։ Դա կօգնի ձեզ պատրաստված լինելու տարվա ամենակարևոր օրվան։
[ծանոթագրություններ]
a Այս օրը կարող է չհամընկնել Պասեքի հետ, որն այժմ նշում են հրեաները։ Իսկ ինչո՞ւ։ Այսօր հրեաներից շատերը Պասեքը նշում են նիսանի 15-ին՝ հավատալով, որ Ելք 12։6-ում գրված պատվերը հենց այդ օրն է մատնանշում (տե՛ս «Ուսումնասիրության հոդվածներ՝ թարգմանված 1990թ. անգլերեն «Դիտարանից»» գրքույկը (1992թ., էջ 16, ռուս.))։ Սակայն Հիսուսն այն տոնեց նիսանի 14-ին՝ համաձայն Մովսիսական օրենքի։ Ավելի շատ տեղեկությունների համար, թե ինչպես հաշվել այդ օրը, տե՛ս «Դիտարան», 1978, մայիսի 1, էջ 14 (ռուս.)։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Տե՛ս էջ 47–56, 206–208։ Դուք կարող եք գտնել այս հրատարակությունը www.watchtower.org վեբ կայքում։
c Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[մեջբերում 22-րդ էջի վրա]
Հիսուսի մահը հիշեք 2011թ. ապրիլի 17-ին՝ կիրակի
[շրջանակ/նկար 23-րդ և 24–րդ էջերի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹԸ
2011թ. ապրիլի 12, երեքշաբթի
▪ Շաբաթ Մատթեոս
ՆԻՍԱՆԻ 9 (սկսվում է արևամուտին)
Աստվածաշնչյան ժամանակներում նոր օրը սկսվում էր երեկոյան՝ արևամուտից հետո, և վերջանում էր հաջորդ օրը՝ արևամուտին
▪ Խնջույք բորոտ Սիմոնի տանը
▪ Մարիամը օծում է նարդոսից պատրաստված յուղով
▪ Հրեաները այցելում են Հիսուսին ու Ղազարոսին
2011թ. ապրիլի 13, չորեքշաբթի
▪ Հաղթական մուտք Երուսաղեմ
▪ Սովորեցնում է տաճարում
□ gt 102
ՆԻՍԱՆԻ 10 (սկսվում է արևամուտին)
▪ Գիշերը անցկացնում է Բեթանիայում
2011թ. ապրիլի 14, հինգշաբթի
▪ Առավոտյան գնում է Երուսաղեմ
▪ Մաքրում է տաճարը
▪ Եհովան խոսում է երկնքից
□Մատթեոս21։12, 13, 18, 19
ՆԻՍԱՆԻ 11 (սկսվում է արևամուտին)
2011թ. ապրիլի 15, ուրբաթ
▪ Սովորեցնում է տաճարում՝ բերելով օրինակներ
▪ Դատապարտում է փարիսեցիներին
▪ Նկատում է այրու զոհաբերությունը
▪ Կանխագուշակում է Երուսաղեմի անկումը
▪ Տալիս է իր ներկայության նշանը
ՆԻՍԱՆԻ 12 (սկսվում է արևամուտին)
2011թ. ապրիլի 16, շաբաթ
▪ Հանգիստ օր աշակերտների հետ Բեթանիայում
▪ Հուդան կազմակերպում է դավաճանությունը
ՆԻՍԱՆԻ 13 (սկսվում է արևամուտին)
2011թ. ապրիլի 17, կիրակի
▪ Պետրոսն ու Հովհաննեսը պատրաստություններ են տեսնում Պասեքի համար
▪ Հիսուսը և մյուս տասը առաքյալները միանում են նրանց երեկոյան
□ gt 112, պարբ. 5–ից 113–ի պարբ. 1
ՆԻՍԱՆԻ 14 (սկսվում է արևամուտին)
▪ Նշում է Պասեքը
▪ Լվանում է առաքյալների ոտքերը
▪ Ուղարկում է Հուդային
▪ Հաստատում է իր մահվան Հիշատակի երեկոն
□ gt 113, պարբ. 2–ից 116–ի վերջը
կեսգիշեր
2011թ. ապրիլի 18, երկուշաբթի
▪ Մատնում ու ձերբակալում են Գեթսեմանի պարտեզում
▪ Առաքյալները փախչում են
▪ Հարցաքննվում է Սինեդրիոնի կողմից
▪ Պետրոսը ուրանում է Հիսուսին
▪ Նորից կանգնում է Սինեդրիոնի առաջ
▪ Տարվում է Պիղատոսի, այնուհետև Հերովդեսի մոտ, հետո նորից Պիղատոսի մոտ
▪ Դատապարտվում է մահվան ու գամվում ցցին
▪ Մահանում է կեսօրին՝ մոտավորապես ժամը երեքին
▪ Մարմինը վերցվում է և թաղվում
ՆԻՍԱՆԻ 15 (սկսվում է արևամուտին)
▪ Շաբաթ
2011թ. ապրիլի 19, երեքշաբթի
▪ Պիղատոսը համաձայնվում է, որ Հիսուսի գերեզմանի մոտ զինվորներ կանգնեցնեն
ՆԻՍԱՆԻ 16 (սկսվում է արևամուտին)
2011թ. ապրիլի 20, չորեքշաբթի
▪ Հարություն է առնում
▪ Երևում է աշակերտներին
□ gt 127, պարբ. 10–ից 129–ի պարբ. 10
[ծանոթագրություն]
d Այստեղ նշված թվերը վերաբերում են «Երբևէ ապրած մեծագույն մարդը» գրքի գլուխներին (gt)։ Հիսուսի ծառայության վերջին շրջանի վերաբերյալ մանրամասն աղյուսակ կարելի է գտնել «Բոլոր գիրքը» վավերական է և օգտակար» գրքույկում (Դաս 3, էջ 15), հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։