Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 6/1 էջ 14
  • «Քո հոգին.... կխոնարհվի ինձ վրա»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Քո հոգին.... կխոնարհվի ինձ վրա»
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Իմ խոսքերը քո բերանում դրեցի»
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
  • «Նրանց այս խոսքը կասես»
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
  • «Չեմ կարող լռել»
    Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
  • Քա՛ջ եղիր Երեմիայի պես
    2004 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 6/1 էջ 14

Մոտեցեք Աստծուն

«Քո հոգին.... կխոնարհվի ինձ վրա»

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ գրավիչ հատկություն է։ Խոնարհ մարդիկ սովորաբար մեզ դուր են գալիս։ Ցավոք, այսօրվա աշխարհում շատ դժվար է գտնել իսկական խոնարհություն, հատկապես իշխանություն ունեցող մարդկանց մեջ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել տիեզերքի ամենազորեղ Անձնավորության՝ Եհովա Աստծու մասին։ Նա խոնա՞րհ է։ Ուշադրություն դարձնենք Երեմիա մարգարեի այն խոսքերին, որոնք գրված են Ողբ 3։20, 21 համարներում (կարդա՛)։

Երբ Երեմիան գրեց «Ողբ» գիրքը, Իսրայելում ծանր ժամանակներ էին։ Նա ականատես եղավ մի բանի, ինչը խորապես վշտացրեց իրեն. իր սիրելի քաղաք Երուսաղեմը կործանվեց բաբելոնացիների կողմից։ Վշտահար մարգարեն գիտեր, որ այդ աղետը Աստծու արդար դատաստանն է՝ ուղղված իսրայելացիների դեմ իրենց մեղավոր ընթացքի համար։ Մի՞թե Երեմիան ոչ մի բանի հույս այլևս չէր կարող ունենալ։ Մտածե՞ց, թե Եհովան չափազանց հեռու է կամ սառը անձնավորություն է և չի նկատի զղջացող մարդկանց, չի հուսադրի նրանց։ Տեսնենք, թե ինչ է ասում Երեմիան. նա կարծես խոսում է իր ժողովրդի անունից։

Համատարած վշտի մեջ՝ Երեմիան հույսով է լցված։ Նա աղաղակում է Եհովային. «Քո հոգինa [այսինքն՝ ինքը Եհովան] անպատճառ կհիշի և կխոնարհվի ինձ վրա» (համար 20)։ Երեմիան ոչ մի կասկած չունի։ Նա գիտի, որ Եհովան չի մոռանա ո՛չ իրեն, ո՛չ էլ իր այն հայրենակիցներին, ովքեր զղջում են։ Ի՞նչ է անելու ամենակարող Աստված (Հայտնություն 15։3)։

Մարգարեն համոզված է, որ Եհովան «կխոնարհվի» նրանց վրա, ովքեր իսկապես զղջում են։ Մեկ այլ թարգմանությամբ՝ քննարկվող խոսքը հնչում է այսպես. «Օ՜, հիշիր ինձ և կռացիր ինձ վրա» (The New English Bible)։ Երեմիան թերևս պատկերացնում է, թե բարի Աստվածը՝ Եհովան, որ «միակ Բարձրյալն է ամբողջ երկրի վրա», ինչպես է, այսպես ասած, կռանում, իր երկրպագուներին հանում նվաստ վիճակից և օգնում դարձյալ իր բարեհաճությանն արժանանալու (Սաղմոս 83։18)։ Ինչ խոսք, սա ամոքում է նրա վիրավոր սիրտը։ Հավատարիմ մարգարեն վճռական է համբերությամբ սպասելու, մինչև որ Եհովան համապատասխան ժամանակին ազատի Իր զղջացող ժողովրդին (համար 21)։

Երեմիայի խոսքերից երկու բան ենք սովորում Եհովայի մասին։ Առաջին՝ Աստված խոնարհ է (Սաղմոս 18։35)։ Եհովան, թեև «բարձր է զորությամբ», պատրաստ է, այսպես ասած, իջնելու և օգնելու մեզ, երբ հուսահատված ենք (Հոբ 37։23; Սաղմոս 113։5–7)։ Անշուշտ, սա մխիթարական միտք է։ Երկրորդ՝ Եհովան ողորմած է (Սաղմոս 86։5)։ Այս երկու հատկությունները՝ խոնարհությունը և ողորմածությունը, իրարից անբաժան են։

Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ նման չէ մարդկային ղեկավարներին, որոնք իրենց հպարտության պատճառով դառնում են համառ ու անտարբեր։ Չե՞ս ուզում ավելին իմանալ այն Աստծու մասին, ով խոնարհ է և պատրաստ է «կռանալու» և օգնելու իր ծառաներին։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր հունիս ամսվա համար

◼ Երեմիա 51–52; Ողբ 1–5–Եզեկիել 1–5

[ծանոթագրություն]

a Ողբ 3։20-ի բնագրում գրված է եղել «քո հոգին», մինչդեռ հետագայում գրագիրները այդ արտահայտությունը փոխել են ու դարձրել «իմ հոգին», այսինքն՝ կարծես Երեմիան խոսում է իր հոգու մասին։ Նրանք ակներևաբար կարծում էին, թե անպատշաճ է Աստծու մասին խոսել որպես հոգու, որովհետև Աստվածաշնչում «հոգի» բառն օգտագործվում է երկրային էակների առնչությամբ։ Բայց հետաքրքիր է, որ Սուրբ Գիրքը Աստծու մասին հաճախ խոսում է մարդկանց վերաբերող բառերով և արտահայտություններով, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ պատկերացնել Աստծուն։ Քանի որ «հոգի» բառը կարող է նշանակել «կյանք», «քո հոգին» արտահայտությունը ունի «դու» իմաստը։

[մեջբերում 14-րդ էջի վրա]

Եհովան պատրաստ է, այսպես ասած, իջնելու և օգնելու մեզ, երբ հուսահատված ենք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը