Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 9/1 էջ 30–31
  • Ագահությունը կործանեց Գեեզիին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ագահությունը կործանեց Գեեզիին
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Համարձակ աղջնակը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նա ուզում էր օգնել
    2008 Դիտարան
  • Նա համառեց, բայց ի վերջո հնազանդվեց
    2012 Դիտարան
  • Եհովայի հրե զորքը
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
2012 Դիտարան
w12 9/1 էջ 30–31

Սովորեցրեք ձեր երեխաներին

Տղան համակարգիչ է խնդրում մորից
Ագահությունը կործանեց Գեեզիին

Եղիսեն հրաժարվում է Նեեմանի տված նվերներից

ԵՂԵ՞Լ Է, որ շատ ուզես որևէ բան ունենալ։~a Շատերի մոտ է նման ցանկություն լինում։ Սակայն պե՞տք է արդյոք սուտ խոսելով հասնես քո ուզածին։~ Իհա՛րկե ոչ։ Այն մարդը, ով այդպես է անում, ագահ է։ Արի խոսենք Գեեզի անունով մի մարդու մասին, որը ագահության պատճառով կորցրեց Աստծու հավանությունը։ Նա ճշմարիտ Աստված Եհովայի մարգարե Եղիսեի ծառան էր։

Եղիսեն և Գեեզին ապրել են շատ վաղուց՝ Աստծու Որդու՝ Հիսուսի ծնվելուց հազարավոր տարիներ առաջ։ Եհովան Եղիսեի միջոցով շատ հրաշքներ է արել։ Օրինակ՝ Աստվածաշնչում գրված է, որ ասորիների բանակի զորագլուխ Նեեմանը հիվանդ էր։ Նա բորոտ էր։ Ոչ ոք չկարողացավ բուժել նրան, բացի Եղիսեից։

Գեեզին ստում է Նեեմանին

Եղիսեն փող չէր վերցնում մարդկանցից, երբ Աստծու օգնությամբ բուժում էր նրանց։ Գիտե՞ս ինչու։~ Քանի որ նա գիտեր, որ այդ հրաշքները Եհովայից են։ Երբ Նեեմանը բուժվեց, այնքան ուրախացավ, որ ցանկացավ Եղիսեին ոսկյա, արծաթյա իրեր ու թանկարժեք զգեստներ նվիրել։ Եղիսեն չվերցրեց նվերները, բայց Գեեզին շատ էր ուզում դրանք ունենալ։

Նեեմանի հեռանալուց հետո Գեեզին, առանց Եղիսեին ասելու, գնաց նրա հետևից։ Ու երբ հասավ Նեեմանին, գիտե՞ս ինչ ասաց։~ Նա ասաց, որ իրեն Եղիսեն է ուղարկել՝ հայտնելու, որ քիչ առաջ երկու մարգարեների որդիներ եկան իր մոտ, ու նա Նեեմանից երկու ձեռք հագուստ է խնդրում, որ տա այդ մարդկանց։

Գեեզին զարկվել է բորոտությամբ

Դա սուտ էր։ Գեեզին հորինել էր այդ պատմությունը, քանի որ ցանկանում էր ունենալ այն զգեստները, որ Նեեմանը բերել էր Եղիսեին նվիրելու համար։ Նեեմանը չգիտեր այդ ամենի մասին, ուստի ուրախությամբ այդ նվերները տվեց Գեեզիին և նույնիսկ նրա խնդրածից ավելին տվեց։ Գիտե՞ս, թե ինչ պատահեց հետո։~

Երբ Գեեզին տուն վերադարձավ, Եղիսեն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։

«Ոչ մի տեղից»,— պատասխանեց Գեեզին։ Սակայն Եհովան Եղիսեին հայտնեց, թե ուր էր գնացել Գեեզին։ Ուստի Եղիսեն ասաց. «Փող ու հագուստներ ընդունելու ժամանակը չէ»։

Բաց Աստվածաշունչ

Գեեզին վերցրել էր բաներ, որոնք իրեն չէին պատկանում։ Այդ պատճառով Աստված Նեեմանի բորոտությունը Գեեզիի վրա բերեց։ Ի՞նչ ենք սովորում այս դեպքից։~ Մենք չպետք է սուտ պատմություններ հորինենք։

Ինչո՞ւ Գեեզին հորինեց այդ պատմությունը։~ Քանի որ ագահ էր։ Նա ցանկանում էր ունենալ մի բան, ինչը իրեն չէր պատկանում, և փորձեց դրան հասնել սուտ խոսելով։ Այդ պատճառով էլ ողջ կյանքում տառապեց սարսափելի հիվանդությամբ։

Սակայն իրականում Գեեզիին ավելի վատ բան պատահեց։ Գիտե՞ս ինչ։~ Նա զրկվեց Աստծու հավանությունից։ Մենք երբեք չպետք է անենք այնպիսի բաներ, որ կորցնենք Աստծու հավանությունը։ Փոխարենը՝ պետք է լինենք բարի ու առատաձեռն։

Կարդա քո Աստվածաշնչում

  • 2 Թագավորներ 5։5, 20–27; Հուդա 21

  • Հովհաննես 15։10

a Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը